Դատական իշխանության ներկայացուցիչը մեղադրվում է իշխանական լիազորությունները չարաշահելու և ակնհայտ անարդար դատավճիռ կայացնելու մեջ. նրա վերաբերյալ նախաքննությունն ավարտվել է

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթով հիմնավորվել է, որ Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավորն իր վարույթում գտնվող քաղաքացիական գործով դիտավորությամբ առանձին դեպքերում չի կատարել, իսկ որոշ դեպքերում ոչ պատշաճ է կատարել իր ծառայողական պարտականությունները, որն էական վնաս է պատճառել անձանց և պետության իրավունքներին ու օրինական շահերին՝ անզգուշությամբ առաջացնելով ծանր հետևանք, այն է՝ հանցավոր … Read more

Դատական իշխանության համակարգային կոռուպցիայի հերթական դրսևորումը․ AntiCor-ի հատուկ հետազոտությունը

Դատական իշխանությունում կոռուպցիան երբեք չի սահմանափակվում միայն կաշառքով։ Համակարգային կոռուպցիան կարող է դրսևորվել ամենատարբեր եղանակներով՝ սկսած դատավորների պատժելու կամ չպատժելու ընտրողականությունից մինչև դատական գործերի մակագրման կամայականությունը։ Այսինքն՝ նույնիսկ առանց դատավորների համատարած կաշառակերության կարելի է արձանագրել խորքային, համակարգային կոռուպցիա։ Ինչո՞ւ է գործերի պատահական մակագրումն այդքան կարևոր Տարիներ շարունակ միջազգային կառույցները՝ ԵՄ-ից մինչև ԵԽԽՎ, ընդգծել են, որ … Read more

ԲԴԽ-ն կուսումնասիրի քրեական գործերով օրինական ուժի մեջ մտած դատական ակտերի կատարման պրակտիկան

Iravaban.net–ը տեղեկացնում է, որ Հայաստանի Հանրապետության բարձրագույն դատական խորհուրդը (ԲԴԽ) նոյեմբերի 6-ին ընդունել է որոշում քրեական գործերով դատական պրակտիկայի ուսումնասիրություն և ամփոփում անցկացնելու վերաբերյալ: Ի՞նչ կուսումնասիրվի Համաձայն ԲԴԽ-79-Ո-143 որոշման հավելվածի՝ ուսումնասիրության առարկա է դառնալու օրինական ուժի մեջ մտած եզրափակիչ դատական ակտերի կատարման պրակտիկան: Ուսումնասիրության շրջանակում կուսումնասիրվեն Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանում … Read more

Անհրաժեշտ է զարգացնել դատական համակարգի և լրատվամիջոցների համագործակցությունը․ վերլուծություն

ԴԱՏԱԿԱՆ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ ՀԱՂՈՐԴԱԿՑՄԱՆ  ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ Ժամանակահատված՝ 2024 թվականի դեկտեմբեր-2025 թվականի հոկտեմբեր Դատական դեպարտամենտի մամուլի ծառայությունը ներկայացրել է դատական իշխանության և լրատվամիջոցների հաղորդակցման 2024 թվականի դեկտեմբերից մինչև 2025 թվականի հոկտեմբեր ժամանակահատվածի վերլուծությունը՝ ըստ «Մաքսմոնիթոր» համակարգի և լրատվամիջոցների մշտադիտարկման տվյալների։ Ընդհանուր առմամբ՝ մամուլում դատական իշխանության վերաբերյալ արձանագրվել է 1,745 հիշատակում, որոնցից 238-ը (13.6%) պաշտոնական հաղորդագրություններ են, … Read more

Համակարգչային հափշտակությունը տարբերվում է համակարգչային համակարգի եւ համակարգչային տվյալների անվտանգության դեմ ուղղված հանցագործություններից

Իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ ԳԵՎՈՐԳ ԻՍՐԱՅԵԼՅԱՆԻ «Համակարգչային հափշտակության իրավաբանական կազմի օբյեկտիվ հատկանիշների նկարագիրը եւ քրեաբանական նշանակությունը» հետազոտության արդիականությունը պայմանավորված է Հայաստանի Հանրապետությունում վերջին տարիներին արձանագրված համակարգչային հափշտակությունների բացասական քրեաբանական միտումերի հետ` կապված արդյունավետ կանխարգելիչ միջոցների եւ մարտավարական հնարքների ընտրության անհրաժեշտությամբ: Հետազոտության նպատակն է ներկայացնել համակարգչային հափշտակության իրավաբանական կազմի օբյեկտիվ հատկանիշների նկարագիրը եւ քրեաբանական նշանակությունը: Հեղինակը … Read more

«Այն միակ մարմինն է, որը լիազորված է մարդկանց թրաֆիքինգի եւ շահագործման ենթարկված անձին ճանաչելու որպես զոհ»

Լույս է տեսել ՀՀ դատավորների միության «Դատական իշխանություն» ամսագրի հերթական համարը, այն ընդգրկում է այս տարվա հուլիս -սեպտեմբեր ամիսները: Ամսագրում տեղ են գտել Արմեն Հայկյանցի, Տարիել Բարսեղյանի «Իրավունքի սկզբունքներ. հասկացությունը, համակարգը եւ գործառույթները», Արփինե Հովհաննիսյանի, Մարիամ Այվազյանի «Վերարտադրման իրավունքի մեկնաբանության առանձնահատկությունները թվային դարաշրջանում», Գեւորգ Իսրայելյանի «Համակարգչային հափշտակության իրավաբանական կազմի օբյեկտիվ հատկանիշների նկարագիրը եւ քրեաբանական նշանակությունը», … Read more

Արուս Հայրապետյանը ներկայացրել է կնասպանությանը և կանանց դեմ բռնություններին առնչվող դատական վիճակագրությունը, ԲԴԽ-ի և Դատական դեպարտամենտի ջանքերը՝ ուղղված այդ գործերի արագ քնությանը

Դատական դեպարտամենտի ղեկավարի տեղակալ Արուս Հայրապետյանը մասնակցել է «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիայի» նախաձեռնությամբ կազմակերպված «Անարձագանք բռնություն. կնասպանությունը Հայաստանում» 2022-2024թթ․ զեկույցի քննարկմանը։Պանելային ձևաչափով քննարկմանը Արուս Հայրապետյանը ներկայացրել է կնասպանությանը և կանանց դեմ իրականացված բռնություններին առնչվող դատական վիճակագրությունը, Բարձրագույն դատական խորհրդի և Դատական դեպարտամենտի ջանքերը՝ ուղղված բոլոր, այդ թվում՝ վերոնշյալ գործերի արագ քնությանը: Դեպարտամենտի ղեկավարի տեղակալը … Read more

«Սա բացառիկ դեպք չէ, Հայաստանում ամենօրյա ռեժիմով անթույլատրելի եղանակով թիրախավորվում են դատավորները»․ ՄԻՊ-ը՝ Վազգեն Ռշտունուն թիրախավորելու մասին

«Օրենսդրությունը սահմանում է, թե որ դեպքերում են ազատվում զինծառայությունից, որ դեպքերում են ճանաչվում սահմանափակումով պիտանի։ Ես՝ որպես ՄԻՊ, կարծիքներ ներկայացնում եմ, այդ թվում՝ պահանջելով եւ առաջարկելով համագործակցել՝ բարելավելու այս օրենսդրությունը, որովհետեւ շատ դեպքերում, այո, մենք էլ այդ մտահոգությունն ունենք։ Շատ ենք այցելում նման քաղաքացիների, այս դեպքում եւս այց իրականացրել եմ»,- կառավարության այսօրվա նիստից հետո լրագրողներին … Read more

Դատական համակարգն ուզուրպացրած, «իրավապահ» ու դատական համակարգերի քաղպոռնիկներին գրպանը դրած Նիկոլն օրենքից դուրս է

Հաղորդում հանցագործության մասին   Դատական համակարգն ուզուրպացրած, իրավապահ ու դատական համակարգերի քաղպոռնիկներին գրպանը դրած, սահմանադրական կարգը տապալած և առաջիկայում նույնը կրկնելու մտադրությունը հրապարակայնորեն արտահայտած Նիկոլն օրենքից դուրս է: Սա վերաբերում է հենց Նիկոլ հայադավին՝ Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնողին: Հունիսի 17- ին Նիկոլի ոհմակի (չարախմբի) կողմից հերթական հանցագործությունը կատարվեց, այս անգամ՝ Հայաստանում ու Հայաստանից դուրս մեծ … Read more

ԲԴԽ-ն մերժեց դատավոր Գագիկ Պողոսյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդությունը

Հունիս 09,2025 15:32 ԲԴԽ-ն մերժեց դատավոր Գագիկ Պողոսյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդությունը:   Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: