Իսրայելը հավանաբար կտապալի Իրան-ԱՄՆ պայմանավորվածությամբ ձեռք բերված փխրուն խաղաղությունը, ու պատերազմը, ցավոք, կվերսկսվի նոր թափով. 2

Այս կանխատեսումը բխում է Իսրայելի ղեկավարության հայտարարություններից, սիոնիստական պետության գործողություններից և ոչ միայն․․․   Սկիզբը՝ այստեղ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն օրերս պատմել էր մերձավորարեւելյան հակամարտությանը անձնական միջամտության մասին՝ հայտարարելով, որ զանգահարել է Իսրայելի ղեկավարությանը, որպեսզի համոզի նրան ընդունել Լիբանանի հետ նոր հրադադարը: Այս տեղեկությունը, Life.ru-ի փոխանցմամբ , հայտնել է Սպիտակ տանը կից «NBC News»-ի թղթակից … Read more

Իրանը կկատարի Միացյալ Նահանգների հետ հուշագրով ստանձնած իր պարտավորությունները

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հայտարարել է, որ Իրանը կկատարի Միացյալ Նահանգների հետ հուշագրով ստանձնած իր պարտավորությունները, սակայն Թեհրանը չի վստահում Վաշինգտոնին։ «Բալիստիկ հրթիռների վերաբերյալ բանակցություններ չեն եղել և չեն լինի Միացյալ Նահանգների հետ: Մենք անվստահություն ենք հայտնում Միացյալ Նահանգների նկատմամբ, քանի որ բանակցությունների ընթացքում մեզ վրա երկու անգամ հարձակում է կատարվել: Միևնույն ժամանակ, մենք միշտ … Read more

Վերականգնվել է օդային երթևեկությունը Իրանի ամբողջ տարածքում

Հիշեցնենք, որ փետրվարի 28-ին ԱՄՆ-իսրայելական զորքերի հարձակման հետևանքով փակվել էր Իրանի ողջ օդային տարածքը, որը, հարձակումներով պայմանավորված, երբեմն բացվում ու կրկին փակվում էր։

Իրանի նախագահը պաշտոնական այցով մեկնել է Պակիստան – Live News

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հունիսի 23-ին մեկօրյա պաշտոնական այցով մեկնել է Իսլամաբադ՝ Պակիստանի բարձրաստիճան պաշտոնյաների հետ բանակցություններ վարելու նպատակով։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է IRNA  գործակալությունը։ Այցի ընթացքում Փեզեշքիանն առանձին կհանդիպի Պակիստանի պաշտոնյաների հետ՝ քննարկելու երկու երկրների միջև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հիմնական հարցերը։ Բանակցությունները կկենտրոնանան տարածաշրջանային և միջազգային վերջին զարգացումների, ԱՄՆ-ի հետ ընթացող ​​բանակցությունների և … Read more

Իրանի հարցում ԱՄՆ-ին չօգնելու Եվրոպայի որոշումը Թրամփը հիմարություն է անվանել

Իրանի դեմ պատերազմում օգնություն ցուցաբերելուց հրաժարվելու եվրոպական երկրների որոշումը հիմարություն էր, քանի որ այժմ ԱՄՆ-ը ի պատասխան նույնպես կարող է հրաժարվել օգնել Եվրոպայում ՆԱՏՕ-ի իր դաշնակիցներին: Այս մասին ասել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տանը լրագրողներին, հաղորդում է ՏԱՍՍ-ը: «Մենք ՆԱՏՕ-ի հիանալի անդամ ենք եղել՝ շատ առումներով, անկասկած, գերիշխող անդամ։ Տարիների ընթացքում մենք տրիլիոնավոր դոլարներ ենք … Read more

Հորմուզի նեղուցը կկառավարվի Թեհրանի կողմից․ Իրանի գլխավոր բանակցող – Live News

Հորմուզի նեղուցը կկառավարվի Թեհրանի կողմից։ Իրանական պետական ​​լրատվամիջոցների հաղորդմամբ՝ Իսլամական Հանրապետության դեմ ԱՄՆ-Իսրայել պատերազմի դադարեցմանն ուղղված բանակցություններից հետո հայտարարել է Իրանի գլխավոր բանակցող, երկրի խորհրդարանի նախագահ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը: Իրանը և Միացյալ Նահանգները երկուշաբթի համաձայնության էին եկել կապի գծեր ստեղծել՝ կենսականորեն կարևոր նավագնացության ուղին բաց պահելու և Լիբանանում մարտական ​​գործողությունները դադարեցնելու համար, հայտարարել էին միջնորդները … Read more

Իրանի և ԱՄՆ-ի բանակցությունների արդյունքներով ստեղծվել է չորս աշխատանքային խումբ

Շվեյցարիայի Բյուրգենշտոկում անցկացված քառակողմ խորհրդակցությունների արդյունքում համաձայնեցվել է չորս աշխատանքային խմբի ստեղծումը։ Այս մասին Press TV հեռուստաալիքին հայտնել է Իրանի ԱԳ նախարարի տեղակալ Քազեմ Ղարիբաբադին, հաղորդում է ՏԱՍՍ-ը: Նրա տեղեկատվությամբ՝ ձևավորվել են խմբեր պատժամիջոցների չեղարկման, միջուկային կարգավորման, վերականգնման և տնտեսական զարգացման, ինչպես նաև մոնիտորինգի հարցերով։ Հիշեցնենք, որ հունիսի 21-ին Բյուրգենշտոկում տեղի են ունեցել ԱՄՆ-ի և Իրանի … Read more

ԱՄՆ-Իրան բանակցությունների արդյունքում ստեղծվել են չորս աշխատանքային խմբեր․ Իրանի ԱԳՆ

Շվեյցարիայի Բյուրգենշտոկում տեղի ունեցած քառակողմ խորհրդակցությունների արդյունքում համաձայնեցվել է չորս աշխատանքային խմբի ստեղծումը։ Ինչպես փոխանցում է ՏԱՍՍ-ը, այս մասին Press TV հեռուստաալիքին հայտնել է Իրանի ԱԳՆ փոխնախարար Կազեմ Ղարիբաբադին։ Նրա փոխանցմամբ՝ ձևավորվել են խմբեր հետևյալ հարցերի շուրջ՝ պատժամիջոցների վերացում, միջուկային կարգավորում, վերականգնում և տնտեսական զարգացում, ինչպես նաև մոնիթորինգ (վերահսկողություն)։ Հունիսի 21-ին Բյուրգենշտոկում Կատարի և Պակիստանի … Read more

Իրանը կշարունակի աջակցել Լիբանանին․ Ղալիբաֆ

Իրանը կշարունակի աջակցել Լիբանանին, հայտարարել է Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը։ «Աստծո կամքով, այս բանակցությունների ընթացքում վերջնականապես լուծվի Լիբանանի ամբողջ տարածքի նկատմամբ ինքնիշխանության լիարժեք վերականգնման հարցը։ Մինչև այս նպատակին հասնելը, մենք կշարունակենք աջակցել Լիբանանին»,-նշել է նա։

ԱՄՆ-Իրան հուշագիրը ցուցիչ է իրանական կողմի հաղթանակի․ Ոսկանյան

Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրում է․ «Ըստ Երուսաղեմի Հրեական համալսարանի անցկացրած սոցիոլոգիական հարցման՝ իսրայելցիների 90 տոկոսից ավելին կարծում է, որ ԱՄՆ-Իրան հուշագիրը ցուցիչ է իրանական կողմի հաղթանակի։ Եթե մինչ այս տարբեր քարոզչական տեխնոլոգիաների և լրտեսական ցանցի միջոցով իսրայելական կողմը կարողանում էր Իրանի ներսում ազդել հասարակական տրամադրությունների վրա, ապա ԱՄՆ-ի և Իսրայելի հետ՝ Իրանի վերջին պատերազմից հետո … Read more