Վերականգնվել է օդային երթևեկությունը Իրանի ամբողջ տարածքում
Հիշեցնենք, որ փետրվարի 28-ին ԱՄՆ-իսրայելական զորքերի հարձակման հետևանքով փակվել էր Իրանի ողջ օդային տարածքը, որը, հարձակումներով պայմանավորված, երբեմն բացվում ու կրկին փակվում էր։
Հիշեցնենք, որ փետրվարի 28-ին ԱՄՆ-իսրայելական զորքերի հարձակման հետևանքով փակվել էր Իրանի ողջ օդային տարածքը, որը, հարձակումներով պայմանավորված, երբեմն բացվում ու կրկին փակվում էր։
Իրանում հանվել են երկրի օդային տարածքում թռիչքների բոլոր սահմանափակումները: Այս մասին հայտնել է Իրանի քաղաքացիական ավիացիայի կազմակերպությունը։ «Անվտանգ պայմանների ապահովումից և համապատասխան գերատեսչությունների հետ անհրաժեշտ համակարգումներից հետո թռիչքների սահմանափակումները հանվել են, և երկրի ավիացիոն գործունեությունը, ըստ հաստատված ծրագրի, աստիճանաբար վերադառնում է բնականոն աշխատանքային ռեժիմի», – նշվում է հայտարարության մեջ։