
Հորմուզի նեղուցը կկառավարվի Թեհրանի կողմից։ Իրանական պետական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ Իսլամական Հանրապետության դեմ ԱՄՆ-Իսրայել պատերազմի դադարեցմանն ուղղված բանակցություններից հետո հայտարարել է Իրանի գլխավոր բանակցող, երկրի խորհրդարանի նախագահ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը:
Իրանը և Միացյալ Նահանգները երկուշաբթի համաձայնության էին եկել կապի գծեր ստեղծել՝ կենսականորեն կարևոր նավագնացության ուղին բաց պահելու և Լիբանանում մարտական գործողությունները դադարեցնելու համար, հայտարարել էին միջնորդները Շվեյցարիայում Մերձավոր Արևելքի հակամարտությանը վերջ դնելուն ուղղված բանակցությունների առաջին փուլից հետո։
«Հորմուզի նեղուցը երբեք չի վերադառնա իր նախապատերազմյան վիճակին և կկառավարվի Իրանի Իսլամական Հանրապետության կողմից՝ համաձայն միջազգային իրավունքի»,- ըստ IRNA-ի՝ ասել է Ղալիբաֆը։