Իրանագետ Ժաննա Վարդանյանի «Իրանն այսօր» տելեգրամյան ալիքից տեղեկանում ենք.
Բողոքի ալիքն Իրանում շարունակվում է:
Իրանում մինչև այս պահի իրավիճակն ամփոփել եմ հոդվածի տեսքով:
«Իրանում վերջին տարիներին ձևավորվել է հստակ օրինաչափություն․ յուրաքանչյուր բողոքի ալիք ճնշվում է առանց դրա խորքային պատճառների վերացման, ինչի հետևանքով հաջորդ ալիքը դառնում է ավելի ուժգին, մասշտաբային և ավելի ծայրահեղական։
Արդյունքում գործող համակարգը հայտնվել է փակ շրջանի մեջ, որտեղ փոփոխությունների անհրաժեշտությունը ընդհանուր առմամբ գիտակցվում է, սակայն այդ փոփոխությունների համար գծվում են կարմիր գծեր, որոնք հնարավոր չէ անցնել, և համակարգը մեծ զիջումների պատրաստ և ունակ չի լինում»:
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: