Եթե որևէ մեկը կամ որևէ պետություն ինչ-որ կերպ չկանգնեցնի համաշխարհային սիոնիզմի գործիք Թրամփին, ապա նա կարող է աշխարհը հրդեհել

ԱՄՆ-ի նախագահը, որն իրեն զգում է միաժամանակ Լենկթեմուրի, Հիտլերի և Նապոլեոնի դերում, մերօրյա իրականությունը շպրտել է քարե դար   Իսրայելի սիոնիստական վարչակարգի և համաշխարհային սիոնիզմի կամակատար այս սրիկան՝ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը, որը, պարզվեց, ավելի մեծ և ահավոր ճիվաղ է, քան նույնիսկ տվյալ պաշտոնում իր նախորդը՝ Ջո Բայդենը, Վենեսուելայում ունեցած գլխապտույտ հաջողությունից (անպատիժ մնացած ոճրագործությունից) … Read more

Ուկրաինական ճգնաժամի խնդիրը տարածքը չէ, այլ Կիևի նացիստական ռեժիմը․ Լավրովի հարցազրույցի առանցքային կետերը

ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հարցազրույց է տվել թուրքական լրատվամիջոցներին՝ խոսելով Ուկրաինական հակամարտության և աշխարհում տեղի ունեցող զարգացումների մասին։ Հարցազրույցի առանցքային կետերը ներկայացնում ենք ստորև․ Եվրոպան և Կիևը ձևախեղել են ամերիկացիների առաջարկած ծրագիրը՝ այնտեղից հանելով ազգային փոքրամասնությունների իրավունքները հարգելու պահանջը։ Ուկրաինական ճգնաժամի խնդիրը տարածքը չէ, այլ «ռուսատյաց և նացիստական» ​​ռեժիմը։ Եվրոպական էլիտաները օգտագործում են … Read more

Իրանի և Սիրիայի կայունությունն ու համահունչ զարգացումը կարևոր է Մերձավոր Արևելքում իրական խաղաղության համար. Արմեն Գևորգյան

«Մերձավոր Արևելքին առնչվող որոշ կարևոր որոշումներ կկայացվեն դրանից  դուրս, բայց հետևանքների հետ ստիպված կլինեն ապրել ավելի լայն տարածաշրջանի, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության ժողովուրդները: Ահա թե ինչու մենք պետք է իրավիճակը գնահատենք առավելագույնս իրատեսորեն և ձեռնարկենք ամենազգույշ քայլերը՝ լարվածությունը նվազեցնելու համար»: Այս մասին նշել է ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Գևորգյանը՝ ԵԽԽՎ … Read more

Իրանի և Թուրքիայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանում լարվածության թուլացմանն ուղղված հարցեր

Իրանի և Թուրքիայի արտաքին գործերի նախարարները չորեքշաբթի օրը հեռախոսազրույցով քննարկել են տարածաշրջանում տեղի ունեցող վերջին զարգացումները, հաղորդել է IRNA-ն։ Զրույցի ընթացքում Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին և նրա թուրք գործընկեր Հաքան Ֆիդանը կենտրոնացել են տարածաշրջանում լարվածության թուլացման վրա՝ շեշտելով տարածաշրջանային վեճերի դիվանագիտական ​​լուծումներ գտնելու և տարածաշրջանային հիմնական խաղացողների միջև քաղաքական խորհրդակցությունները շարունակելու անհրաժեշտությունը։

Թուրքիան ձեռնարկում է անհրաժեշտ միջոցներ՝ կանխելու Իրան-ԱՄՆ հակամարտությունը․ երկրի ՊՆ

Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել ԱՄՆ-ի և Իրանի միջև լարվածության վերաբերյալ։ Պաշտոնական Անկարան մտահոգություն է հայտնում տարածաշրջանում առկա լարվածության վերաբերյալ։ Նախարարությունը հայտարարել է, որ համապատասխան մարմինների հետ համակարգված՝ ձեռնարկվում են բոլոր անհրաժեշտ միջոցները տարածաշրջանում հնարավոր բացասական զարգացումները կանխելու համար։ «Թուրքիան չի ցանկանում, որ մեր տարածաշրջանում նոր լարվածություն և հակամարտություններ առաջանան։ Մենք շարունակում ենք … Read more

Փաշինյանի հանցավոր խոստովանությունն ու Միրզոյանի «подножка»-ն Զելենսկուն (տեսանյութ)

Ժաննա Ծառուկյանի «Մտորենք միասին» հեղինակային հաղորդաշարի հյուրը անկախ վերլուծաբան Սերգեյ Շաքարյանցն է:   Հարցազրույցը դիտեք տեսանյութում

«Նույն մակարդակի վրա, ինչ «Ալ Քաիդա»-ն, «Համաս»-ը, «Դաեշ»-ը». ԵՄ-ն նախատեսում է ահաբեկչական կազմակերպությունների ցանկում ներառել Իրանի հեղափոխության պահապանների կորպուսը

«Ազատություն». ԵՄ արտգործնախարար Կայա Կալլասը հայտարարել է, որ դաշինքը նախատեսում է ահաբեկչական կազմակերպությունների ցանկում ներառել Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ), որը, ըստ լրատվամիջոցների, մեծապես ներգրավված է եղել ցուցարարների նկատմամբ բռնի ուժի կիրառմանը: Կայա Կալլասն ասել է, որ նախատեսում են նաև նոր պատժամիջոցներ կիրառել: «Սա նրանց կդնի նույն մակարդակի վրա, ինչ «Ալ Քաիդա»-ն, «Համաս»-ը, «Դաեշ»-ը։ … Read more

ԱՄՆ-ն ձգտում է բացառել Ռուսաստանի, Չինաստանի և Իրանի ներկայությունը Վենեսուելայում. ԱՄՆ պետքարտուղար

Միացյալ Նահանգները ձգտում է Ռուսաստանի, Չինաստանի և Իրանի ներկայության դուրսբերմանը Վենեսուելայից։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի լսումների ժամանակ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ։ «20 տարվա ընթացքում առաջին անգամ մենք լուրջ զրույցներ ենք ունենում իրանական ներկայության, չինական ազդեցության և ռուսական ներկայության քայքայման և վերացման մասին։ Իրականում, ես կասեի ձեզ, որ Վենեսուելայում կան բազմաթիվ … Read more

Թրամփը հարվածի մի քանի տարբերակ է դիտարկում. Իրանի շուրջ լարվածությունը պահպանվում է

«Իրանն այսօր». Իրանի ցույցերի մեկնարկից անցել է մեկ ամիս։ Ակցիաներ այլևս չեն անցկացվում, բայց Իրանի շուրջ լարվածությունը պահպանվում է։ 🔺Երեկ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սպառնացել է ավելի ծանր հարված հասցնել, քան 2025-ի ամռանը՝ շեշտելով, որ «Աբրահամ Լինքոլն» ավիակիրը պատրաստ է անհրաժեշտության դեպքում արագ կատարել իր առաքելությունը։ Նա հույս է հայտնել, որ Իրանը բանակցությունների սեղանի շուրջ … Read more

Եթե Թրամփը ցանկանում է շահել Նոբելյան խաղաղության մրցանակը, ապա նա պետք է ձգտի իրական խաղաղության. Իրանի Մեջլիսի խոսնակ

29 Հունվարի, 2026 Թեհրանը բաց է բանակցությունների համար, եթե ԱՄՆ-ն իսկապես պատրաստ է իրական երկխոսության՝ համաձայնության հասնելու համար, հայտարարել է Իրանի Մեջլիսի խոսնակ Մոհամմադ Բաղերը CNN-ի հետ հարցազրույցի ժամանակ։ «Եթե սրանք իրական բանակցություններ են՝ միջազգային նորմերի շրջանակներում համաձայնության հասնելու համար, ապա` այո։ Սակայն սրանք այնպիսի բանակցություններ չեն, որոնք ԱՄՆ նախագաhը ցանկանում է. նա պարզապես ցանկանում … Read more