25% idcoin՝ բոլոր ավիաընկերություններից տոմս գնելիս․ IDBank

IDBank-ի ճամփորդական նոր արշավը ամառային հերթական նվերն է ճամփորդության սիրահարներին։ Սկսվում է հերթական անմոռանալի, վառ ու արևոտ ամառը, իսկ մենք սիրում ենք հաճախորդների հետ կիսել բոլոր այդ հիշողություններն ու ևս մեկ հաճելի պահ ավելացնել ճամփորդական սպասված թոհուբոհին։ «All Airlines» արշավի շրջանակում IDBank-ի Visa Platinum, Travel, Visa Signature, Visa Infinite, Visa Infinite Special Edition քարտերի քարտապանները … Read more

Թրամփը պատմել է Boeing-ի ինքնաթիռների պատվերի մասին՝ 14,5 միլիարդ դոլարի չափով

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հինգշաբթի հայտարարել է ԱՄՆ-ի և Արաբական Միացյալ Էմիրությունների միջև կնքված գործարքների մասին՝ ավելի քան 200 միլիարդ դոլար ընդհանուր արժողությամբ։ Դրանց թվում է նաև Boeing, GE Aerospace և Etihad Airways ընկերությունների միջև կնքված 14,5 միլիարդ դոլարի պայմանագիրը։ Ինչպես հաղորդում է Reuters-ը, ուրբաթ օրը Etihad ավիաընկերությունը հաստատել է, որ պատվիրել է 28 լայնֆյուզելյաժային … Read more

Միջազգային պահուստները Ռուսաստանում մեկ շաբաթում աճել են 2.4 միլիարդ դոլարով

2025 թվականի մայիսի 2-ի տվյալներով՝ Ռուսաստանի միջազգային պահուստները կազմել են 680.2 միլիարդ դոլար՝ մեկ շաբաթում ավելանալով 2.4 միլիարդով։ Այս մասին ասված է Ռուսաստանի Կենտրոնական բանկի հրապարակած նյութերում։ «Միջազգային պահուստները 2025 թվականի մայիսի 2-ի դրությամբ կազմել են 680.2 միլիարդ դոլար՝ մեկ շաբաթում աճելով 2.4 միլիարդով կամ 0.4%-ով, հիմնականում դրական վերագնահատման հաշվին», – նշված է կարգավորողի հաղորդագրությունում։ … Read more

Մայիսի 16-ին ներկայացված տարադրամի փոխարժեքները

Մայիսի 16-ին ներկայացված տարադրամի փոխարժեքները կանխիկ գործարքների համար հետևյալն են. ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեք է սահմանվել 386 դրամը, վաճառքի նվազագույն արժեք՝ 388 դրամը: ԱՄՆ դոլարի առքի միջինացված արժեք է սահմանվել 383.41 դրամը, վաճառքի միջին փոխարժեք՝ 388.85 դրամը: Եվրոյի առքի առավելագույն արժեք է սահմանվել 431 դրամը, վաճառքի նվազագույն արժեք՝ 436 դրամը: Եվրոյի առքի միջինացված արժեք է սահմանվել 426.2 դրավմը, վաճառքի միջին փոխարժեք՝ 439 դրամ: Ռուսական ռուբլու … Read more

🎥 Բարսելոնա դերբիում հաղթեց Էսպանյոլին՝ հռչակվելով Իսպանիայի չեմպիոն — Armsport.am

Իսպանիայի առաջնության 36-րդ տուրի կենտրոնական խաղում «Բարսելոնան» հյուրընկալվելիս վստահ հաղթանակ տարավ «Էսպանյոլի» նկատմամբ (2:0)՝ պատմության մեջ 28-րդ անգամ նվաճելով Իսպանիայի չեմպիոնի տիտղոսը։ Հանդիպման հաղթական և չեմպիոնական գոլը 53-րդ րոպեին հեռվից կատարած դիպուկ հարվածով հեղինակեց Լամին Յամալը, իսկ 90+6-րդ րոպեին խաղի վերջնական հաշիվը ձևակերպեց Ֆերմին Լոպեսը։ Վերջնամասում տանտերերը մնացին 10 հոգով՝ Յամալի նկատմամբ կոպիտ խախտման համար … Read more

ԵՄ հանձնաժողովը որոշում է կայացրել Մանչեսթեր Սիթիի և ՊՍԺ-ի վերաբերյալ — Armsport.am

Եվրոպական հանձնաժողովը որոշել է հետաքննություն չսկսել «Մանչեսթեր Սիթիի» և ՊՍԺ-ի դեմ՝ չնայած Լա Լիգայի նախագահ Խավիեր Տեբասի բողոքին, որը վերաբերում էր ԵՄ մրցակցային օրենսդրության հնարավոր խախտումներին։ 2023 թվականի հուլիսին Տեբասը դիմել էր հանձնաժողով՝ պնդելով, որ «Մանչեսթեր Սիթին» և ՊՍԺ-ն ստանում են պետական ֆինանսավորում Աբու Դաբիից և Քաթարից՝ խախտելով ֆինանսական արդար մրցակցության սկզբունքները։ Նա մեղադրել է … Read more

Ակոպովա-Ռախմանին զույգը հանդես կգա Հայաստանի դրոշի ներքո․ ՀԳՖ նախագահ — Armsport.am

Հայաստանի գեղասահքի ֆեդերացիայի նախագահ Մելանյա Ստեփանյանը Metaratings.ru-ին հայտնել է, որ Կարինա Ակոպովա և Նիկիտա Ռախմանին զույգը, որը նախկինում հանդես էր գալիս Ռուսաստանի դրոշի ներքո, միացել է Հայաստանի հավաքականին։ «Այսօր Ռուսաստանից պաշտոնապես ստացել ենք փաստաթուղթ, որում ասվում է՝ Ակոպովա-Ռախմանին զույգը հանդես կգա Հայաստանի դրոշի ներքո։ Նրանց առաջին մրցելույթը կլինի օգոստոսի վերջին ԱՄՆ-ում՝ ISU Challenger Series-ի շրջանակում, … Read more

Forbes-ը ներկայացրել է 2025-ի ամենաբարձր վարձատրվող մարզիկների ցուցակը — Armsport.am

«Ալ-Նասրի» և Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն պահպանել է առաջին տեղը Forbes-ի վարկանիշում՝ որպես աշխարհի ամենաբարձր վարձատրվող մարզիկ։ Հրապարակման տվյալներով՝ 40-ամյա ֆուտբոլիստը 2024 թ․ մայիսի 1-ից մինչև 2025 թ․ մայիսի 1-ը վաստակել է 275 միլիոն դոլար։ Դրանից 225 միլիոնը կազմում են աշխատավարձը և տարբեր բոնուսները, իսկ մնացածը՝ հովանավորների հետ կնքված պայմանագրերը։ Երկրորդ հորիզոնականում է NBA-ի … Read more

Էդուարդ Սպերցյանը՝ եվրոպական թոփ ակումբի շեմին. ո՞ւր կարող է տեղափոխվել Կրասնոդարի կիսապաշտպանը

Սպերցյանի անունը գնալով ավելի հաճախ է հայտնվում ֆուտբոլային մեդիայում, և դա պատահական չէ։ Էդուարդը համարվում է ՌՊԼ-ի լավագույն ֆուտբոլիստներից մեկը և ընթացիկ մրցաշրջանում շարունակում է ապացուցել իր մակարդակը։ Չնայած ԲԿՄԱ-ի դեմ անհաջողությանը, «Կրասնոդարը» մնում է չեմպիոնական պայքարում։ Այս ֆոնին ավելի հաճախ է հնչում գլխավոր հարցը՝ ի՞նչ է լինելու հետո։ Սպերցյանի հնարավոր տեղափոխության մասին խոսակցությունները վաղուց … Read more

Սևիլյայի մարզչական շտաբից խոսել են Թիկնիզյանի նկատմամբ հետաքրքրության մասին

«Սևիլյայի» մարզչական շտաբի անդամ Լուսի Մարտինը խոսել է իսպանական ակումբի հնարավոր հետաքրքրության մասին Հայաստանի ազգային հավաքականի և Մոսկվայի «Լոկոմոտիվի» պաշտպան Նաիր Թիկնիզյանի նկատմամբ։ «Թիկնիզյանի մասին կարող եմ միայն ասել, որ նա բարձրակարգ խաղացող է, և նրա նկատմամբ հետաքրքրություն կա եվրոպական ֆուտբոլում։ Ես չեմ կարող ավելին ասել «Սևիլյայի» հնարավոր մտադրությունների վերաբերյալ»,- Մարտինի խոսքերն է մեջբերում Metaratings-ը։ … Read more