Լա լիգայի նախագահ Խավիեր Տեբասը խորհուրդ է տվել Ալոնսոյին — Armsport.am

Լա լիգայի նախագահ Խավիեր Տեբասը խորհուրդ է տվել Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Խաբի Ալոնսոյին, որը, ըստ շրջանառվող լուրերի, պաշտոնանկության սպառնալիքի տակ է։ «Ալոնսոն պետք է հավատարիմ մնա ինքն իրեն։ Խաբին մեծ հաջողությունների է հասել Գերմանիայում, որը բավականին մրցակցային առաջնություն է։ Նա փորձառու մասնագետ է, որը պատրաստ է առաջ շարժվել։ Ես ցանկանում եմ իմ աջակցությունը հայտնել … Read more

Դեմագոգիա և պոպուլիզմ. Տեբասը արձագանքել է Պերեսի խոսքերին — Armsport.am

​Լա Լիգայի նախագահ Խավիեր Տեբասը կոշտ պատասխան է տվել «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսի քննադատություններին։ ​Ավելի վաղ, ակումբային ժողովի ժամանակ Մադրիդի «Ռեալի» ղեկավարը հայտարարել էր. «Ֆուտբոլը ղեկավարում են նրանք, ովքեր ցանկանում են պաշտպանել իրենց արտոնությունները։ «Ռեալը» միակ ակումբն է, որն ի զորու է դիմակայել դրան, մեզ վրա հնարավոր չէ ճնշում գործադրել գրանցման հետ կապված խնդիրներով»։ ​«Ֆլորենտինոն … Read more

Տեբասին սպառնում է պաշտոնանկություն. պատճառը Բարսելոնա՞ն է — Armsport.am

Իսպանիայի սպորտային վարչական տրիբունալը (TAD) գործ է հարուցել Լա Լիգայի նախագահ Խավիեր Տեբասի դեմ՝ կապված «Բարսելոնայի» գաղտնի տեղեկությունների բացահայտման հետ։ Այս մասին հայտնում է AS-ը՝ հղում անելով դատարանի նյութերին։ Գործը վերաբերում է «Կամպ Նոու» մարզադաշտի նոր VIP-օթյակների վերաբերյալ տեղեկատվությանը։ 2025 թվականի ապրիլին Լա Լիգան հայտարարություն էր տարածել առ այն, որ «Բարսելոնան» խախտել է ֆինանսական ֆեյր-փլեյի … Read more

Կցանկանայի տեսնել Մեսսիին ու Ռոնալդուին, բայց նրանք չեն լիգայի զարգացման բանալին․ Տեբաս

Լա Լիգայի նախագահ Խավիեր Տեբասը կարծիք է հայտնել, որ առանձին աստղերը չունեն այնքան մեծ ազդեցություն առաջնության մակարդակի վրա, որքան ակումբները։ Նա զուգահեռներ է անցկացրել Սաուդյան Արաբիայի առաջնության հետ։ «Ես կցանկանայի, որ մեզ մոտ լինեին Մեսսին, Ռոնալդուն, Մոուրինյուն, Գվարդիոլան․․․ բոլորը։ Բայց դա չէ շարունակական աճի բանալին։ Խաղացողները գալիս ու գնում են, իսկ առաջնությունը հզորացնում են ակումբներն … Read more

Տեբասը կտրուկ հայտարարություն է արել ԱՄՆ-ում Բարսելոնայի խաղի չեղարկման մասին

Իսպանական ֆուտբոլի ղեկավարը դառնորեն քննադատել է «Մրցակցության արդարություն» պահանջողներին և շնորհակալություն հայտնել «Բարսային» ու «Վիլյառեալին»։ Լա Լիգայի նախագահ Խավիեր Տեբասը բուռն է արձագանքել առաջնության 17-րդ տուրի «Բարսելոնա»-«Վիլյառեալ» հանդիպումը Միացյալ Նահանգներում անցկացնելու ծրագրի չեղարկմանը։ Դեկտեմբերի 20-ին նախատեսված խաղի չեղարկումը տեղի ունեցավ ֆուտբոլիստների բողոքի ֆոնին, որոնք 9-րդ տուրի խաղերում, ի նշան անհամաձայնության, հանդիպման մեկնարկին չէին խաղում։ Տեբասն … Read more

Ռեալի ներկայիս ղեկավարների հետ դա անհնար է. Լա Լիգայի նախագահ — Armsport.am

Լա Լիգայի նախագահ Խավիեր Տեբասը պատասխանել է այն հարցին, թե արդյոք Մադրիդի «Ռեալը» կարող է առաջնության որևէ հանդիպում անցկացնել Իսպանիայի սահմաններից դուրս։ Դեկտեմբերի 20-ին «Վիլյառեալն» ու «Բարսելոնան» միմյանց դեմ կմրցեն Ամերիկայի Միացյալ Նահանգներում։ ««Ռեալի» ներկայիս ղեկավարների հետ դա անհնար է։ Նրանք չեն սիրում ո՛չ մեզ, ո՛չ այն, ինչ մենք անում ենք»,- Տեբասի խոսքերը մեջբերում է … Read more

Լա Լիգայի նախագահը բացատրել է, թե ինչու Յամալը չի ստացել Ոսկե գնդակը — Armsport.am

Լա Լիգայի նախագահ Խավիեր Տեբասը հայտարարել է, որ «Բարսելոնայի» 18-ամյա ֆուտբոլիստ Լամին Յամալը «Ոսկե գնդակ» չի ստացել իր երիտասարդ տարիքի պատճառով։ «Եթե Յամալը 23 տարեկանից մեծ լիներ, վստահ եմ, որ նա կստանար այդ մրցանակը։ Քանի որ նա ավելի երիտասարդ է, Լամինին շնորհվեց մեկ այլ մրցանակ՝ Կոպայի տիտղոսը», — Տեբասի խոսքերը մեջբերում է ESPN-ը։ 2024/2025 մրցաշրջանի … Read more

ԱՊԼ-ն մեծ գումարներ է վճարում խաղացողներին, ովքեր ոչինչ չեն անում. Լա Լիգայի նախագահ

Լա Լիգայի նախագահ Խավիեր Տեբասը մեկնաբանել է «Բարսելոնայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկու խոսքերը, որ Անգլիական Պրեմիեր Լիգայի ակումբները մեծ գումարներ են ծախսում խաղացողների վրա, սակայն համապատասխան արդյունք չեն ստանում: «Ես համաձայն եմ Լևանդովսկու հետ: Նրանք մեծ գումարներ են վճարում խաղացողներին, ովքեր խաղացել են վեց խաղ և ոչինչ չեն արել: Եթե վերցնենք, օրինակ, «Ոսկե գնդակը», ապա, եթե … Read more

Լա Լիգայի ղեկավարը հայտարարել է ԱՄՆ-ում Բարսելոնայի մասնակցությամբ խաղ անցկացնելու մասին

Լա Լիգայի նախագահ Խավիեր Տեբասը հաստատել է, որ նախատեսվում է Իսպանիայի Պրիմերայի 17-րդ տուրի «Վիլյառեալ» — «Բարսելոնա» հանդիպումն անցկացնել ԱՄՆ-ում՝ դեկտեմբեր ամսին։ «Համոզված եմ, որ այս խաղը տեղի կունենա ընթացիկ մրցաշրջանում։ Այնուամենայնիվ, դրա կազմակերպումը մեր առաջնային նպատակներից չէ։ Ակումբները կամավոր խնդրել են անցկացնել այս հանդիպումը։ Այժմ անհրաժեշտ է ստանալ ՈւԵՖԱ-ի և ՖԻՖԱ-ի համաձայնությունը», — ասել … Read more

Այսուհետ «ասիչը» Տեբա՞սն է․ Լա Լիգայի ղեկավարը մեծ առավելություն է ստացել

Սահմանվել է Իսպանիայի գլխավոր ֆուտբոլային մրցաշարերի մրցավարության կոմիտեի կազմը, որը պատասխանատու կլինի մրցավարների և VAR օպերատորների նշանակումների համար։ Կոմիտեն բաղկացած է երեք անդամից։ Իսպանիայի Ֆուտբոլի Թագավորական Ֆեդերացիան ներկայացնում է մրցավարական կոմիտեի նոր նախագահ Ֆրան Սոտո Բալիրակը։ Լա Լիգայի շահերը կպաշտպանի մարզիչ Գրեգորիո Մանսանո Բալյեստերոսը, որը հայտնի է «Ատլետիկո Մադրիդ», «Սևիլիա», «Մալյորկա», ինչպես նաև չինական «Շանհայ … Read more