Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը պատասխանելով լրագրողների հարցերին՝ նշել է, որ ոչ միայն կշարունակվեն Ադրբեջանից ապրանքների ներմուծումը Հայաստան, այլ հնարավոր է Հայաստանից էլ ապրանքներ արտահանվի Ադրբեջան։
Նախարարը նշել է, որ մեր երկրից Ադրբեջան կարող է արտահանվել ֆերոմոլիբդեն, ալյումին, այլումինե փայլաթիթեղ, միրգ-բանջարեղեն, կենդանիներ, որոշ տեսակի խմիչքներ, տարբեր տեսակի տեքստիր արտադրանք։
Նախարարի խոսքով՝ կա ապրանքների ցանկ, որ Ադրբեջանը ներմուծում է, իսկ մենք արտահանում ենք, և հիմա բանակցություններ են ընթանում, որ այդ ապրանքները Ադրբեջան ներմուծվեն նաև Հայաստանից։