ԵՄ խորհուրդը մինչև 2027 թվականի հուլիսի 31-ը երկարաձգել է Ռուսաստանի դեմ պատժամիջnցները

ԵՄ խորհուրդը մինչև 2027 թվականի հուլիսի 31-ը երկարաձգել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցները: Այս մասին գրված է Եվրամիության օրենսդիր մարմնի կայքում հրապարակված հայտարարության մեջ։ Որոշումը կայացվել է հունիսի 18-19-ը տեղի ունեցած Եվրոպական խորհրդի նիստից հետո, որի ընթացքում ԵՄ առաջնորդները պայմանավորվել էին պատժամիջոցների երկարաձգման շուրջ։ «Գործող միջոցները ընդգրկում են առանցքային ոլորտներ, այդ թվում՝ առևտուր, ֆինանսներ, էներգետիկա և … Read more

ԵՄ-ն ընդլայնել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների ցանկը

ԵՄ-ն Ռուսաստանի դեմ պատժամիջոցների ցանկում ավելացրել է 16 անհատի, ինչպես նաև 7 կազմակերպություն։ Այս մասին ասվում է ԵՄ խորհրդի կողմից այսօր հրապարակված փաստաթղթում։ Թարմացված ցանկը հիմնականում ներառում է ռուսական մանկական ճամբարներ և ռազմահայրենասիրական կրթական կազմակերպություններ, ինչպես նաև այս ոլորտի հետ կապված տարածաշրջանային պաշտոնյաների։

ԵՄ-ն դեռ պատրաստ չէ չեղարկել Իրանի դեմ պատժամիջոցները

Ուրսուլա ֆոն դեր Լայենը հայտարարել է, որ Եվրոպական միությունը դեռ պատրաստ չէ չեղարկել Իրանի դեմ սահմանված պատժամիջոցները։ Նրա խոսքով՝ սահմանափակումները կիրառվել են բնակչության նկատմամբ ճնշումների պատճառով, և դրանց չեղարկման համար անհրաժեշտ են «հիմնարար փոփոխություններ» երկրում։ «Մենք կարծում ենք, որ դեռ վաղ է վերացնել պատժամիջոցները», — ընդգծել է նա՝ ելույթ ունենալով Բեռլինում՝ ՔԴՄ/ՔՍՄ հանդիպման ժամանակ։ Նա … Read more

Դեռ վաղ է վերացնել Իրանի դեմ պատժամիջոցները․ Եվրահանձնաժողովի նախագահ – Live News

Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը կարծում է, որ դեռ վաղ է Իրանի դեմ պատժամիջոցները վերացնելու համար։ Reuters-ի փոխանցմամբ՝ նա այս հայտարարությունն արել է Բեռլինում կայացած Քրիստոնեա-դեմոկրատական ​​միության և Քրիստոնեա-դեմոկրատական ​​միության քաղաքական կուսակցությունների հանդիպման ժամանակ։ «Մենք կարծում ենք, որ դեռ վաղ է պատժամիջոցները վերացնելը։ Սա պահանջում է հիմնարար փոփոխություններ Իրանում», – ընդգծել է Եվրոպական … Read more

ԵՄ երկրների դեսպանները համաձայնության են եկել Մոսկվայի դեմ նոր սահմանափակումներ սահմանելու շուրջ

ԵՄ երկրների դեսպանները համաձայնության են եկել Կիևին վարկ տրամադրելու և Մոսկվայի դեմ նոր սահմանափակումներ սահմանելու շուրջ, հաղորդում է Reuters-ը՝ հղում կատարելով Կիպրոսի նախագահությանը։ «ԵՄ երկրների դեսպանները հավանություն են տվել Ուկրաինայի համար 90 միլիարդ եվրոյի վարկին, ինչպես նաև Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 20-րդ փաթեթին»,- հայտնում Է լրատվամիջոցը: Այս երկու նախաձեռնություններն ավելի վաղ արգելափակվել էին Հունգարիայի և Սլովակիայի … Read more

Եվրամիությունը մեկ տարով երկարաձգել է Իրանի դեմ պատժամիջոցների ժամկետը

Եվրամիությունը մեկ տարով երկարաձգել է Իրանի դեմ պատժամիջոցների ժամկետը, որ ըստ ԵՄ-ի՝ սահմանվել են մարդու իրավունքների խախտումների համար։ Այս մասին հայտնում է ТАСС-ը՝ հղում անելով ԵՄ խորհրդի հայտարարությանը։ Պատժամիջոցների փաթեթը, որ սահմանել է Եվրամիությունն ընդդեմ Իրանի, ներառում է կոնկրետ պաշտոնյաների համար Եվրոպա մուտքի արգելք, Եվրոպական երկրներում նրանց ունեցած հաշիվների և գույքի սառեցում, ինչպես նաև որոշ … Read more

ՄՔԴ դատավորը հայտարարել է, որ ԱՄՆ պատժամիջոցները իր կյանքը վերածել են մղձավանջի

Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) 11 դատավորներից մեկը՝ Նիկոլյա Գիյուն, հայտարարել է, որ իր կյանքը վերածվել է մղձավանջի այն պահից ի վեր, երբ ԱՄՆ-ը 2025 թվականին պատժամիջոցներ սահմանեց ՄՔԴ դատավորների նկատմամբ։ Գիյուն այն դատավորների թվում է, որոնք կալանավորման օրդեր են տվել Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի և պաշտպանության նախարար Յոավ Գալանտի նկատմամբ՝ Գազայում Իսրայելի իրականացրած ցեղասպանական պատերազմի … Read more

ԵՄ-ում մտահոգված են հակառուսական որոշ պատժամիջոցներ մեղմացնելու ԱՄՆ-ի որոշմամբ

ԵՄ-ում կրկին մտահոգություն են հայտնել Մերձավոր Արևելքում հակամարտության ֆոնին Ռուսաստանի նկատմամբ սահմանված առանձին պատժամիջոցներ մեղմացնելու ԱՄՆ-ի որոշման կապակցությամբ: «Ինտերֆաքս» գործակալության տեղեկացմամբ, հայտարարել է Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան։ «Մենք ընդգծել ենք մեր մտահոգությունը պատժամիջոցները մասնակիորեն չեղարկելու ԱՄՆ-ի որոշման կապակցությամբ, ինչն արդեն ուժեղ ազդեցություն է գործել Ռուսաստանի վրա», – լրագրողների հետ զրույցից նրա խոսքերն է մեջբերում … Read more

Վրաստանի ԱԳ նախարարը պարզաբանել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ չկիրառելու որոշումը

Վրաստանը չի կիրառում հակառուսական պատժամիջոցներ, քանի որ դրանք կպարունակեն հսկայական ռիսկեր Վրաստանի համար՝ գործնականում որևէ ազդեցություն չունենալով Ռուսաստանի վրա։ Այս մասին «Ռուսթավի 2» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Մակա Բոճորիշվիլին։ «Մենք չենք կարող և չենք կիրառում պատժամիջոցներ Ռուսաստանի նկատմամբ՝ հիմնվելով այն փաստի վրա, որ դրանք գործնականում ոչ մի ազդեցություն չեն ունենա … Read more