Պետության ղեկավարը, եթե հավասարակշռություն պահել չգիտի, ուրեմն «профнепригодный» է․ Ռոբերտ Քոչարյան

«Պետության ղեկավարը, եթե հավասարակշռություն պահել չգիտի, ուրեմն «профнепригодный» է։ Ամբողջ թրեյնինգը հենց դրա վրա է՝ չկորցնել ինքնատիրապետումը։ Կրկնում եմ՝ պատասխանատու պաշտոն զբաղեցնող մարդը պետք է անցնի այդ թեստը՝ ի վիճակի՞ է իրեն տիրապետել, թե՞ ոչ։ Եթե ի վիճակի չէ, ուրեմն պրոֆեսիոնալ չէ և պետք է այլ աշխատանք փնտրի»,- այս մասին այսօր՝ մայիսի 20-ին, հայտարարեց ՀՀ … Read more

Հունիսի 7-ին պետք է քվեարկենք Հայաստանի համար, Հայաստան ունենալու համար․ Ռոբերտ Քոչարյան 

«Սովորաբար նորմալ երկրներում, նորմալ կառավարությունների պարագայում հենց կառավարությունն է փորձում օրինակ ծառայել, թե ինչպիսին պետք է լինի քաղաքական պրոցեսը, ինչպիսին պետք է լինի քարոզարշավը։ Տվյալ դեպքում քաղաքական պրոցեսների կուլմինացիան հենց քարոզարշավն է։ Եվ ի՞նչ ենք մենք տեսնում Հայաստանում։ Երևի միակ երկիրն է կամ եզակի երկրներից մեկը, որտեղ կառավարությունը ոչ թե փորձում է ձգտել լավագույն ստանդարտներին, … Read more

Մասնակցե՛նք ընտրություններին՝ գիտակցելով, որ Աստծո առաջ պատասխանատու ենք. Հայր Ռուբեն

Ռուբեն վարդապետ Զարգարյանը գրում է. «Դատարկ քվեն երբեք դատարկ չի մնում: Անտարբերությունը նույնպես ընտրություն է։ Երբ մարդը հրաժարվում է իր պատասխանատվությունից, նրա լռության տեղը լրացնում են ուրիշների կամքն ու որոշումները։ Մասնակցե՛նք ընտրություններին՝ գիտակցելով, որ Աստծո առաջ պատասխանատու ենք ոչ միայն մեր անձնական կյանքի, այլև պետության ճակատագրի համար։ Քվեատուփի առաջ կանգնած մարդը միայն քաղաքացի չէ․ նա … Read more

Այցելի՛ր ընտրական տեղամաս և թույլ մի՛ տուր, որ Բաքվից տնօրինեն քո՛, քո ընտանիքի և ամբողջ Հայաստանի ապագան

Հարգելի՛ քաղաքացի,  Հունիսի 7-ին, որքան էլ զբաղված լինես այլ գործերով, գտի՛ր 30 րոպե ժամանակ, այցելիր ընտրական տեղամաս, և թույլ մի՛ տուր, որ Բաքվից տնօրինեն քո՛, քո ընտանիքի և ամբողջ Հայաստանի ապագան: Չի՛ կարելի անտարբերությամբ թույլ տալ, որպեսզի բարեխիղճ մոլորյալ և անգիտակցաբար խաբված մեր մյուս քաղաքացիների քվեները խեղեն հայ ժողովրդի ճակատագիրը՝ կործանման տանելով հայկական պետությունը:  Որքան … Read more

Երկրի լուծարման պարագայում ի՞նչ անձնական շահ․ Վահե Հովյաննիսյան – Live News

Ժողովրդի մի մասը ընտրելու է նոր իշխանություն, ժողովրդի մի այլ մաս՝ Հայաստանի լուծարային հանձնաժողով։Մինչև հունիսի 7 մեր հավաքական խնդիրը ճիշտ համամասնություն ստանալն է։Սա ավելին է, քան նախընտրական խնդիրը. սա պատմական առաքելություն է։ Հետո լինելու է ուշ, ինչպես ուշ եղավ 2021-ի սխալ ընտրությունից հետո՝ Արցախի կորստով։ Մի´ հոգնեք, մի´ զլացեք, խոսե´ք, համոզե´ք, բացատրե´ք չկողմնորոշվածներին, չքվեարկողներին, «քաղաքականությամբ … Read more

Մեր ընտրություններին ադրբեջանական միջամտության նոր դեպք` հօգուտ նրա, որ վերընտրվեն Փաշինյանն ու ՔՊ-ն. Թաթոյան (տեսանյութ)

«Մեր ընտրություններին ադրբեջանական միջամտության նոր դեպք` հօգուտ նրա, որ վերընտրվեն Նիկոլ Փաշինյանն ու ՔՊ-ն»,- ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասում է «Միասնության թևեր» կուսակցության վարչապետի թեկնածու Արման Թաթոյանը։  Նա հիշեցնում է, որ օրեր առաջ Ադրբեջանի նախագահը հայտարարել էր՝ հայերին պետք են հոգեբույժներ, հոգեբաններ, բժիշկներ, իսկ  Հայաստանից չեղավ որևէ պատասխան։ «Դրանից հետո Ադրբեջանում սկսեցին հրապարակումներ, նրանց պատգամավորներից մեկը սպառնալից հայտարարություններ է … Read more

Քարոզչությանը խոչընդոտելու դեպքով 6 անձ կալանավորվել է, 4-ի նկատմամբ կիրառվել է տնային կալանք

Մայիսի 16-ին Լոռու մարզի Նորաշեն և Մեծավան բնակավայրերում «Ուժեղ Հայաստան» դաշինքի մի խումբ աջակիցների կողմից «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական քարոզարշավի բնականոն ընթացքը խոչընդոտելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում 10 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում, որից 6-ը կալանավորվել է, 4-ի նկատմամբ կիրառվել է տնային կալանք: Այս մասին հայտնում է Քննչական կոմիտեն։ Կատարվում … Read more

Ինչ են հայտարարագրել 19 ուժերի 1-ին համարները. Hetq.am • Tribune.am

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հրապարակած հայտարարագրերը բացում են 2026թ. հունիսի 7-ին սպասվող խորհրդարանական ընտրություններին մասնակցող 19 քաղաքական ուժերի առաջնորդների ունեցվածքի գաղտնիքները։ Ո՞վ է ամենահարուստը, և ովքե՞ր են ապրում միայն աշխատավարձով։ Այս մասին գրում է Հետքը։ 1. «Ռեֆորմիստների» կուսակցություն «Ռեֆորմիստների» կուսակցության ցուցակի առաջին համարը պաշտպանության նախկին նախարար, ՌԴ-ում Հայաստանի նախկին դեսպան Վաղարշակ Հարությունյանն է։Հարությունյանը հայտարարագրել է Կենտրոն … Read more

Ընտրողների ռեգիստրում ընդգրկված է 2 միլիոն 483 հազար 520 ընտրող – Live News

Ընտրողների ռեգիստրում ընդգրկված է 2․483․520 ընտրող․ Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը տեղեկատվություն է տրամադրել ԱԺ ընտրությունների վերաբերյալ։ ««ՀՀ ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 8-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն Ազգային ժողովի ընտրությունների ժամանակ` քվեարկության օրվանից առաջ 30-րդ, 20-րդ և 10-րդ օրը, բնակչության պետական ռեգիստրը վարող Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված պետական կառավարման մարմինը հրապարակում է Հայաստանի Հանրապետության ընտրողների … Read more

Փաշինյանի օրոք միայն դրոշներ են վառում, տրորում, կամ մեր հերոս տղաների մարմիններն են բերում՝ դրոշների մեջ փաթաթած. Ծառուկյան

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հերթական անգամ արձագանքել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերջին հայտարարություններին՝ նշելով, որ չի պատրաստվում ներքաշվել վիրավորանքների և սպառնալիքների քաղաքականության մեջ։ Այս մասին ԲՀԿ առաջնորդը հայտարարել է լրագրողների հետ զրույցում՝ պատասխանելով հարցին, թե ինչպես է գնահատում Նիկոլ Փաշինյանի վերջին կոշտ և սուր հայտարարությունները ընդդիմության առաջնորդների հասցեին։ Լրագրողը հիշեցրել է, որ վարչապետը … Read more