Շոուներով զբաղեցնում են, որ կարևոր թեմաները չնկատվեն․ «Հրապարակ»

22 Օգոստոսի, 2026 «Հրապարակ» թերթը գրում է․ «Եկեք տեսնենք, թե ինչ թատերականացված տեսարաններ է բեմադրում այս իշխանությունը, ինչպես է հանրությանը զբաղեցնում, ինչ մանիպուլյատիվ հնարքներ է կիրառում, ինչպես է ծաղրում ու խաբում, որ ինքը հանգիստ վայելի պետբյուջեն ու պետական պաշտոնի շնորհած արտոնություններից օգտվի, շարունակելով մաս-մաս հանձնել երկիրը: Զվարճության ու զբաղվածության մի լուրջ պատուհան փակում են խորհրդարանի … Read more

Փաշինյանը որս է սկսել Ծառուկյանի համախոհների նկատմամբ․ «Հրապարակ»

«Հրապարակը» գրում է. ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ Նիկոլ Փաշինյանի վրեժն ու ատելությունն այնքան մեծ է, որ անգամ նրա համախոհների նկատմամբ է որս սկսվել։ Մեզ ասացին, որ Ծառուկյանի կալանավորումից հետո իրավապահներն արդեն հետաքրքրվում են նրան աջակցություն հայտնող, ակցիաների մասնակցող շարքային քաղաքացիներով։ Այցելում են նրանց կամ կանչում բաժիններ, փորձում վախները բռնել, հետ պահել աջակցության ակցիաներին մասնակցելուց։ Մեզ … Read more

Բաքվում Ծառուկյանի դեմ իրականացվող գործողությունները դիմավորում են բացահայտ ոգևորությամբ. Աբովյան

ԲՀԿ անդամ Արման Աբովյանը Գագիկ Ծառուկյանի նկատմամբ իրականացվող հետապնդմանն է անդրադարձել՝ նշելով. «Եթե նույնիսկ զուտ գիտական տեսանկյունից դիտարկենք Գագիկ Ծառուկյանի շուրջ տեղի ունեցողը, անհնար է ուշադրություն չդարձնել մի երևույթի. իշխանությունների բացահայտ ռեկետը, բանդիտիզմը և, ըստ էության, օրը ցերեկով իրականացվող թալանը փորձում են ներկայացնել որպես «օրենքի հաղթանակ» և «իրավական գործընթաց»։ Դա նման է մի իրավիճակի, եթե … Read more

Իրավապահ համակարգը բացառապես կատարում է Ծառուկյանին պատժելու քաղաքական հրահանգը․ փաստաբան

Հայաստանի Հանրապետությունում առկա է իրավական անվտանգության լրջագույն խնդիր: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Գագիկ Ծառուկյանի փաստաբան Երեմ Սարգսյանը։ «Քաղաքական իշխանությունը ամեն անգամ հրապարակային հայտարարում է որևէ անձի նկատմամբ սկսվելիք քրեական և այլ գործընթացների վերաբերյալ, որից հետո ամբողջ իրավապահ համակարգը, քննչական մարմիններ, դատախազություն, դատարաններ, սկսում են այդ քաղաքական հրահանգի իրականացումը։ Այս դեպքում քաղաքական հրահանգը … Read more

Հենց ընտրությունները մոտեցան և պարոն Ծառուկյանը եղավ ընդդիմախոս, միանգամից դառավ հանցագո՞րծ․ աշխատակից

  «Գործարանում 130-ից 150 աշխատող կա։ Այսօր գործարանի աշխատանքը կանգնեցված է, և բոլոր աշխատակիցները մնացել են անգործ։ Ես ինքս այստեղ եմ աշխատում 2024 թվականի սեպտեմբերի 24-ից և այս աշխատանքի շնորհիվ հոգում եմ ընտանիքիս հոգսերը։ Ուղղակի այսօր շատ տհաճ երևույթ է տեղի ունենում. քաղաքականության պատճառով մի մարդու են ձերբակալում, ընդ որում՝ ամենավերջին հանցագործին անգամ այնպես չեն … Read more

Մենք պարոն Ծառուկյանի կողքին ենք և պատրաստ ենք ամեն ինչի․ «Մուլտի տաբակի» աշխատակից

  «Պահանջում ենք, որ վերաբացվի մեր գործարանը, քանի որ բոլորս այստեղ աշխատել ենք, աշխատում ենք ու կաշխատենք՝ համոզված ենք։ 2001 թվականից ճանաչում եմ պարոն Ծառուկյանին․ միայն գիտեմ, որ ստեղծել է, կառուցել է։ Մարդիկ մի հավաբուն չեն կարողանում սարքել, իսկ այս մարդն այսքան բան է ստեղծել ու արել։ Ի՞նչ է նշանակում՝ փակել են, քաղաքականություն են իրականացնում։ Ծառուկյանը … Read more

Հերթը հասավ Ծառուկյանի ձիերին ու փասիաններին. «Փաստինֆո»

Գործարար, ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի փաստաբան Էմին Խաչատրյանը «Փաստինֆո»-ին հայտնել է, որ հնարավոր է այժմ էլ առգրավեն վերջինիս պատկանող ձիերն ու փասիանները, այն դեպքում, երբ ձիերը ընտանի կենդանիներ են, իսկ փասիաններն ապրում են ազատության մեջ: «Օրեր առաջ եկել էին և ցանկանում էին նման գործողություններ իրականացնել։ Բնականաբար, մեր գործընկեր փաստաբաններն առարկել են այդ գործողության դեմ՝ հաշվի … Read more

ՊԵԿ-ում մինչև ուշ գիշեր Ծառուկյանի բիզնեսներն են ստուգում․ «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Այս օրերին քրտնաջան` 24/7 ռեժիմով աշխատում են ոչ միայն Քննչական կոմիտեն, դատախազությունն ու ԱԱԾ-ն, այլեւ Պետական եկամուտների կոմիտեն: ՊԵԿ որոշ վարչություններում արդեն մոտ մեկ ամիս է՝ աշխատակիցներն արտաժամյա մնում են եւ մինչեւ ուշ գիշեր աշխատում: Թիրախը ԲՀԿ առաջնորդ, գործարար Գագիկ Ծառուկյանին պատկանող բիզնեսներն են: Վերեւից հանձնարարված է՝ ամեն գնով խախտումներ հայտնաբերել, եւ … Read more

ԱՅՍ ՊԱՀԻՆ | ՈւՂԻՂ | Խուզարկություն է իրականացվում Գագիկ Ծառուկյանի տանը

Վաղ առավոտից լայնածավալ խուզարկություններ են իրականացվում Գագիկ Ծառուկյանի տանը, ինչպես նաև «Մուլտի Գրուպ» կոնցեռնի կազմում ընդգրկված գրեթե բոլոր ընկերություններում, ինչպես նաև այդ կազմակերպությունների տնօրենների բնակարաններում։ Մանրամասները՝ ուղիղ հեռարձակմամբ։

Փաշինյանը մտադիր է Գագիկ Ծառուկյանին սնանկացնել․ «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Փաշինյանը Ծառուկյանին ոչ միայն զրկեց խորհրդարան մտնելու հնարավորությունից՝ ԿԸՀ-ի միջոցով գողանալով ԲՀԿ-ի ձայները, այլեւ մտադիր է Ծառուկյանին սնանկացնել։ Մեկ շաբաթից ավելի է՝ ՊԵԿ-ը համատարած ստուգումներ է իրականացնում Ծառուկյանի եւ նրա ընտանիքի հետ կապվող բոլոր օբյեկտներում։ Մի կողմից՝ հավանաբար փորձում են Ծառուկյանին քաղաքականապես չեզոքացնել, թույլ չտալ, որ հետընտրական ակտիվություն դրսեւորի, մյուս կողմից՝ … Read more