IRI. «Քաղաքացիական պայմանագրի» օգտին պատրաստ է քվեարկել ընտրողների 24 տոկոսը»

Եթե խորհրդարանական ընտրությունները նշանակված լինեին հաջորդ կիրակի՝ իշխող «Քաղաքացիական պայմանագրի» օգտին կքվեարկեր հայաստանցի ընտրողների 24 տոկոսը։ Սա են վկայում ամերիկյան Միջազգային հանրապետական ինստիտուտի՝ IRI-ի կողմից այսօր հրապարակված հարցման արդյունքները։ Փետրվարի 3-ից 13-ը Հայաստանի 1500 քաղաքացիների շրջանում անցկացված այս հարցման համաձայն՝ 2025 թվականի ամռան համեմատ «Քաղպայմանագրի» վարկանիշը աճել է շուրջ 7 տոկոսով։ Նիկոլ Փաշինյանի գլխավորած ուժի … Read more

«Դե չեն ուզում՝ չեն ուզում, մենք մեր ուժերի սահմաններում կփորձենք իրականացնել». Սերժ Սարգսյանն իմփիչմենթի մասին

Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը իր գործով դատական նիստից հետո հայտարարեց՝ իմփիչմենթը նաև ճգնաժամ հանգուցալուծելու գործիք է. «Մենք մեր ուժերի սահմաններում կփորձենք իրականացնել»: «Անկախ որևէ հանգամանքից՝ իմփիչմենթ լինի, թե ոչ, ընտրություններ լինելու են: Մեր հայտարարությունը, որոշումը միասնության մասին է, մենք ասում ենք՝ իմփիչմենթը նաև ճգնաժամ հանգուցալուծելու գործիք է, եկեք փորձենք: Իսկ եթե ասում են՝ «չի … Read more

Փաշինյանը պատրաստ է Սամվել Կարապետյանին «ապահովել» հեռախոսով և ինտերնետով՝ ուղիղ եթեր մտնելու համար

Ինչո՞ւ իշխանությունը ազատ չի արձակում տնային կալանքի տակ գտնվող միլիարդատեր գործարար, «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանին, որպեսզի նա էլ Փաշինյանի նման հավասար պայմաններում մասնակցի նախընտրական պայքարին, այսօր հարցրեցին Նիկոլ Փաշինյանին:Մեծ քաղաքականություն նոր մտած միլիարդատեր գործարարին վարչապետը հուշեց, թե ինչպես նա կարող է այդ «անհավասար մրցակցության» խնդիրը շրջանցել: «Իմ պայքարի և հաղորդակցության ամենաարդյունավետ միջոցներից մեկը … Read more

Ըստ Թաթոյանի՝ ադրբեջանական զորքերը Հայաստանի ինքնիշխան տարածքում առաջ են եկել. ՔՊ-ից հերքում են

Ադրբեջանական զորքերը Հայաստանի ինքնիշխան տարածքներում ավելի են ամրապնդվել ու տեղ-տեղ էլ առաջ եկել, նախկին օմբուդսմեն Արման Թաթոյանն է պնդում՝ արբանյակային լուսանկարները վերլուծելով ու համեմատելով: «Ադրբեջանական իշխանությունը շարունակում է, սալյամիի պես ուղղակի, մեր երկրից, մեր սուվերեն տարածքներից վերահսկողության տակ վերցնել ու նորից էլի ներխուժել ու կտրատել մասեր: Սա այն գինն է, որ այս իշխանությունը խաղաղության համար … Read more

Խորհրդարանական ընդդիմությունը դուրս է մնալու հաջորդ ԱԺ-ից, պնդում է վարչապետը

«Ոչ թե անվտանգության ցուցիչ է այդ պեռաշկին, այլ ձեր ոչ ադեկվատության ցուցիչը», – այսօր Ազգային ժողովում վարչապետին ասաց ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը: «Հիմա մենք կարկանդակ ենք ուտում … և մենք ինչքան կարկանդակ ենք ուտում, իրենց քաղաքական վստահելիությունը փլուզվում է: Իրենց խնդիրը հո կարկանդակը չի՞, ու ոչ էլ տարածաշրջանը: Իրանց խնդիրը իրենք են, որ … Read more

«Մեր հարցումներն արձանագրել են տրամագծորեն հակառակ պատկեր». 2-րդ նախագահի գրասենյակը հակադարձում է Ալեն Սիմոնյանին

Քոչարյանի ուժը խորհրդարան անցնելու խնդիր ունի. Սիմոնյան Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց, թե իր տվյալներով՝ երկրորդ նախագահի առաջնորդած ուժը հունիսին կայանալիք ընտրություններում անցողիկ հաղթահարելու խնդիր ունի: «Քոչարյանն այլ բան ունի անհանգստանալու՝ հաջորդ պառլամենտական ընտրություններին ինքը հատելո՞ւ է շեմը Դաշնակցության հետ և հայտնվելու խորհրդարանում, թե՞ իր ամբողջ ընդդիմադիր ռեսուրսը, որ հայկական … Read more

Ալեն Սիմոնյանը նախընտրում է ընտրություններից հետո մնալ ԱԺ նախագահի պաշտոնում

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարեց, որ խորհրդարանական ընտրություններից հետո մեծամասնություն ունենալու դեպքում նախընտրում է մնալ ներկայիս պաշտոնին: «Նախընտրում եմ խորհրդարանը, նախընտրում եմ մնալ նույն տեղում: Կարծում եմ, որ դա տրամաբանական է, որովհետև կարող է շատ հարցերում իրար հետ համաձայն չենք, բայց կարծում եմ որևիցե մեկի մոտ կասկած չկա, որ որպես Ազգային ժողովի նախագահ ես … Read more

«Ես արդարության հետևից գնացի». գանձաքարցու բողոքը և վարչապետի կտրուկ արձագանքը

Արդարության փնտրտուքով Իջևանի կենտրոնում վարչապետ Նիկոլ Փաշինյանին մոտեցած գանձաքարցի Անդրանիկ Դովլաթբեկյանը վիրավորված է: Երեկ նա Տավուշի մարզկենտրոնում մոտեցել էր կուսակիցների հետ այսպես կոչված ներկուսակցական քարոզի շրջանակներում մարզերում շրջող վարչապետին, փորձել պատմել խնամի-ծանոթ-բարեկամ սկզբունքով պաշտոնի նշանակումների մասին: «Պարոն Փաշինյանն, ինձ լավ չհասկացավ երևի ու ճիշտ չարձագանքեց: Վիրավորված եմ շատ-շատ»: Գանձաքարի մանկապարտեզի տասներեք տարվա մեթոդիստ դստեր փոխարեն … Read more

Վարչապետական ուրախ ավտոբուս դեպի մարզեր

Առավոտյան 11-ին, երբ Իրանում ռազմական գործողությունների մասին առաջին տեղեկություններն արդեն պայթել էին համացանցում, Հայաստանի իշխանական գրեթե ողջ վերնախավը սկսեց այսպես կոչված՝ ներկուսակցական քարոզարշավը: «Պարո՛ն Ռուբինյան, ի՞նչ կա, միջազգային իրավիճակը ո՞նց է», – դիմելով ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանին՝ հարցնում էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Ես, ճիշտն ասած, դա էի նայում, դե խառը էլի, կտեսնենք», – եղավ պատգամավորի … Read more

Երկու բանտարկյալ վարչապետի թեկնածու. ի՞նչ խմորումներ են ընդդիմադիր դաշտում

Հնարավո՞ր է ՀԱԿ-ը ընտրություններին մասնակցի Սամվել Կարապետյանի ցուցակով Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի համոզմամբ՝ ընտրություններին ընդառաջ պառակտված ընդդիմությանը միավորել կարող է միայն միլիարդատեր գործարար Սամվել Կարապետյանը: Այս համոզմանը Տեր-Պետրոսյանը հանգել է ընդդիմադիր կուսակցությունների միջև ամիսներ շարունակ ընթացող բանակցություններից հետո, որոնք, ըստ նրա, այդպես էլ ոչ մի համաձայնության չեն հանգեցրել: «Այդ պարագայում, պառակտված ընդդիմությանը միավորելու միակ կարող … Read more