«Համախմբումը իրատեսական է». ՀԱԿ վարչապետի թեկնածուն՝ կուսակցության համագումարում

Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն այսօր ներկա չէր իր ղեկավարած կուսակցության 5-րդ համագումարին, բայց ուղերձ էր հղել՝ նշելով՝ կանխազգացում ունի, որ ընտրություններում ընդդիմության հաղթանակի դեպքում երկրում կապիտալ վերանորոգում է տեղի ունենալու: Տեր-Պետրոսյանի ուղերձն ամբիոնից հնչեցրեց Հայ ազգային կոնգրեսի վարչության անդամ Ավետիս Ավագյանը. «Ես հիանում եմ ձեր ակտիվությամբ, գրագետ և համարձակ հրապարակումներով ու վերլուծություններով, ֆեյսբուքյան փայլուն գրառումներով: … Read more

ԱՀԾ հայտարարության վերաբերյալ նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ

Հայաստանի քաղաքացների նկատմամբ գործադրվող ճնշումների և սպասվող ընտրական գործընթացներին միջամտության վերաբերյալ Արտաքին հետախուզության ծառայության մարտի 10-ի հայտարարության կապակցությամբ նախաձեռնվել է քրեական վարույթ, հաղորդում է Քննչական կոմիտեն: ՔԿ-ն նշում է, որ ԱՀԾ հայտարարության վերաբերյալ Ներքին գործերի նախարարությունից ստացված հանցագործության մասին հաղորդման համաձայն՝ օպերատիվ-հետախուզական լիազորությունների իրականացման ընթացքում փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ «Հայաստանի Հանրապետության քաղաքական դաշտում … Read more

«Փորձ է արվում շուրջ 80 հազար ընտրող բերել՝ 100 հազար ռուբլի ընտրակաշառքով». հաղորդում ФСБ-ի դեմ

Ռուսաստանը Հայաստանում ծրագրում է իշխանափոխություն իրականացնել և այդ նպատակով ФСБ-ի՝ Անվտանգության դաշնային ծառայության միջոցով ճնշում գործադրելով հայ գործարարների վրա, փորձում է Ռուսաստանից շուրջ 80 հազար ընտրող բերել Հայաստան՝ հոգալով նրանց տեղափոխման ծախսերը, ինչպես նաև 100 հազար ռուբլի ընտրակաշառք է խոստանում, «Ազատության» հետ զրույցում պնդեց «Անկախ դիտորդ» դաշինքի անդամ Դանիել Իոաննիսյանը։ Հասարակական կազմակերպությունն այսօր արդեն իսկ … Read more

Ո՞ր երկրում են ճնշում հայ գործարարներին, որ աջակցեն ինչ-որ ուժերի. հետախուզական տվյալներն ու անպատասխան հարցերը

Հայաստանի արտաքին հետախուզության ծառայությունն (ԱՀԾ) այսօր օրվա սկզբին տարածած հայտարարությամբ պնդեց, թե հետախուզական տվյալներ է ստացել, որ այլ երկրում, հատուկ ծառայությունների անունից ինչ-որ անձինք Հայաստանի քաղաքացիների նկատմամբ ճնշումներ են գործադրում, որպեսզի վերջիններս հունիսի 7 -ին Հայաստանում կայանալիք խորհրդարանական ընտրություններում ֆինանսական և կազմակերպչական բնույթի հարցերով աջակցեն որոշ քաղաքական ուժերի: «Արտաքին հետախուզության ծառայությունը հետախուզական տեղեկություններ է ստանում, … Read more

Ինչո՞ւ է Լևոն Տեր-Պետրոսյանը գովաբանում Սամվել Կարապետյանին

Կընդգրկվի՞ արդյոք Հայ ազգային կոնգրեսի վարչապետի թեկնածուն Սամվել Կարապետյանի առաջնորդած «Ուժեղ Հայաստան» կուսակցության նախընտրական ցուցակում: Լևոն Զուրաբյանն այսօր «Ազատության» այս հարցին կոնկրետ պատասխան չտվեց: «Գիտե՞ք, եկեք էդպիսի մանր հարցեր չքննարկենք, էստեղ ավելի կարևոր է դաշինքի ստեղծումը, միասնական, համաժողովրդական ճակատի ստեղծումը: Թե էդ դեպքում կոնկրետ ես ինչ դերակատարություն կունենամ, դա երկրորդական հարց է», – ասաց Զուրաբյանը: … Read more

ԱՀԾ-ն հայտարարում է այլ երկրում ՀՀ քաղաքացների նկատմամբ ճնշումների, ընտրական գործընթացներին միջամտության մասին

Հայաստանի արտաքին հետախուզության ծառայությունը (ԱՀԾ) հայտարարում է «այլ երկրում ՀՀ քաղաքացների նկատմամբ գործադրվող ճնշումների և սպասվող ընտրական գործընթացներին միջամտության» մասին։ Հայտարարությունում, որը հրապարակել է «Արմենպրես» լրատվական գործակալությունը, մասնավորապես ասված է. – «Արտաքին հետախուզության ծառայությունը հետախուզական տեղեկություններ է ստանում, որ այլ երկրում տվյալ երկրի հատուկ ծառայությունների անունից հանդես գալով, տարբեր դերակատարներ փորձում են ճնշում գործադրել հայազգի … Read more

Ընտրություն փորձառության և «անփորձների» միջև. Ռոբերտ Քոչարյանի մեսիջը ընտրողներին

Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն, ըստ էության, առաջարկում է ընդդիմության շարքերից ընտրություն կատարել նախընտրական լավ ծրագրեր ներկայացնող, բայց դեռևս քաղաքականության մեջ իրեն չդրսևորած ուժի և իր՝ երկրի կառավարման 10-ամյա փորձով գործչի միջև: Առանց անուններ տալու՝ 2-րդ նախագահն ակնհայտորեն համեմատություն էր անցկացնում իր և քաղաքականության մեջ անփորձ և առաջին քայլերն անող միլիարդատեր գործարար Սամվել Կարապետյանի միջև: «Եվ … Read more

Խնամի դառնալու առաջարկից մինչև մանկապարտեզի հարց. ՔՊ-ի քարոզչական այցը Արագածոտնի ու Շիրակի մարզերում

«Քաղաքացիական պայմանագրի» քարոզչական վիքենդն այս անգամ Արագածոտնի ու Շիրակի մարզերում էր։ Այս երթուղու մենյուն՝ Աշտարակի պոպոքն ու սուջուխը։ Իշխանականներն այս անգամ քարոզի են գնում Հայաստանի ինքնիշխանության խորհրդանիշ՝ քարտեզը կրծքներին, և նաև այդ կրծքանշանների մեծ պահուստով, որ Փաշինյանը խնամքով ամրացնում էր 1-91 տարեկանների հագուստին։ Խանութներում դեռ չգնված վերարկուների ու բաճկոնների վրա։ Բնակարանների վարագույրներին։ Ամեն ինչ ջերմ … Read more

Ինչպե՞ս են քաղաքական ուժերն արձագանքում IRI-ի հարցման արդյունքներին

Իշխանությունը գոհունակությամբ, ընդդիմությունը կասկածանքով է վերաբերվում Ազգային ժողովի ընտրություններից երեք ամիս առաջ հրապարակված Միջազգային հանրապետական ինստիտուտի հարցման արդյունքներին: «Քաղաքացիական պայմանագրից» վստահ են՝ այս հարցումները փաստում են՝ իրենք առնվազն պարզ մեծամասնություն ստանալու են, իսկ քարոզարշավի ընթացքում արդեն կհասնեն նրան, որ հաջորդ խորհրդարանում ունենան սահմանադրական մեծամասնություն: «Մենք դեռ մեր ամբողջ ասելիքը չենք ասել, կարծում եմ՝ դա շատ … Read more