Ընդդիմությանը միավորելու միակ կարող ուժը Սամվել Կարապետյանն է. Լևոն Տեր-Պետրոսյան

Պառակտված ընդդիմությանը միավորելու միակ կարող ուժը «Ուժեղ Հայաստանի» առաջնորդ Սամվել Կարապետյանն է, հայտարարել է առաջին նախագահ, ՀԱԿ ղեկավար Լևոն Տեր-Պետրոսյանը: Գնահատելով ընդդիմության դաշտի իրավիճակը՝ Կոնգրեսի առաջնորդն ասել է, որ ընդդիմադիր կուսակցությունների միջև ամիսներ շարունակ ընթացող բանակցությունները ոչ մի համաձայնության չեն հանգեցրել: «Անհրաժեշտ է, վերջիվերջո, հասկանալ, որ ընդդիմության միավորումը ոչ թե քաղաքական, այլ պարզապես ազգի փրկության … Read more

Վանեցյանի կուսակցությունը չի մասնակցի ԱԺ ընտրություններին

ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի առաջնորդած «Հայրենիք» կուսակցությունը չի մասնակցի Ազգային ժողովի ընտրություններին: Քաղաքական ուժի գործադիր մարմինն իր կուսակիցներին ու համակիրներին հորդորել է քվեարկել «իրական ընդդիմադիր ուժերից ցանկացածի» օգտին: Հայտարարության մեջ «Հայրենիք»-ն ընդգծել է, որ իրենց գաղափարական հիմքերը, ծրագրային առաջնահերթությունները և Հայաստանի ապագայի վերաբերյալ ռազմավարական պատկերացումները տարբերվում են քաղաքական դաշտի մյուս ուժերի մոտեցումներից, ինչի արդյունքում … Read more

Ովքեր կփորձեն մեր հաշվին աչոկ հավաքել, կստանան պատասխան ճշմարտության տեսքով. Սերժ Սարգսյան

Հանրապետական կուսակցությունը դեռևս որոշում չունի հունիսի 7-ին կայանալիք ԱԺ ընտրություններին մասնակցության վերաբերյալ, ի պատասխան «Ազատության» հարցին՝ ասաց ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանը: «Առաջին հայացքից հեշտ բան է՝ մասնակցում ենք կամ չենք մասնակցում, բայց երբ էության մեջ ենք մտնում, այդտեղ երկվություն կա՝ պայքարել մի քանի մանդատների՞ համար, թե՞ ստեղծել շատ ավելի բարենպաստ պայմաններ՝ նվազագույնի հասցնելով մեր ընդդիմադիր … Read more

ԵՄ-ն մտադիր է «հիբրիդային արագ արձագանքման խումբ» ուղարկել ՀՀ. ընդդիմությունը դա համարում է միջամտություն, իշխանությունը՝ աջակցություն

Հայաստանում «հիբրիդային արագ արձագանքման խումբ» տեղակայելու Եվրամիության մտադրությունն ընդդիմությունը համարում է միջամտություն Հայաստանի ներքաղաքական կյանքին, իշխանությունը՝ աջակցություն, որ պայքարեն սպառնալիքների դեմ: Երևանի խնդրանքով Բրյուսելը պատրաստվում է օգնել Հայաստանին հունիսի խորհրդարանական ընտրություններում Ռուսաստանի միջամտությունից խուսափելու համար: «Ազատության» տրամադրության տակ հայտնված Հայաստանի արտգործնախարարի նամակից պարզվել է, որ Արարատ Միրզոյանն է Բրյուսելին խնդրել արագ արձագանքման խումբ ուղարկել Երևան։ … Read more

Մարդիկ Ռոբերտ Քոչարյանին և երկու օլիգարխներին պետք է տան զրո քվե. Ռուբինյան

Իշխող «Քաղաքացիական պայմանագիրը» նպատակաուղղված է 2026 թվականի ԱԺ ընտրություններից հետո սահմանադրական մեծամասնություն ունենալ, իսկ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին ու գործարարներ Գագիկ Ծառուկյանին և Սամվել Կարապետյանին պետք է զրո քվե տրվի, հայտարարում է ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը: «Մարդիկ Քոչարյանին և երկու օլիգարխներին պիտի տան զրո քվե», – ասաց նա: Ռուբինյանը շեշտեց՝ ընտրություններում հետընտրական կոալիցիաներ ստեղծելը հանցագործություն … Read more

Բարեգործության շուրջ մեղադրանքներ իշխանությունից ու ընդդիմությունից. Հակակոռուպցիոնն ուսումնասիրում է մի քանի դեպք

Խորհրդարանական ընտրություններից երեք ամիս առաջ իշխանությունն ու ընդդիմությունն արդեն բարեգործության արգելքի խախտումների համար իրար են մեղադրում: Մի քանի այդպիսի դեպքերի այսօր խորհրդարանում անդրադարձավ ընտրական հանցագործությունները քննող Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը: Ահազանգերից մեկը, որ հնչեցնում են ընդդիմադիրները, վերաբերում է վարչապետի տիկին Աննա Հակոբյանի ղեկավարած «Իմ քայլը» հիմնադրամին: Օրերս այս հիմնադրամը 30 հոգու անգլերենի դասընթացներ է խոստացել: Արդյոք … Read more

«Սամվել Կարապետյանը գնալու է մինչև վերջ՝ իր դեմքով և իր անունով». հարցազրույց Նարեկ Կարապետյանի հետ

«Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ, «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանը գնալու է մինչև վերջ՝ իր անունով և իր դեմքով, «Ազատությանը» տված հարցազրույցում ասում է կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը: «Նա գնալու է մինչև վերջ իր դեմքով, իր անունով, իր բոլոր հնարավորությունները թողած՝ Հայաստանում այս պրոցեսը սկսելով, յոթ ամիս շարունակ ԱԱԾ մեկուսարանում լինելով՝ նա գնալու … Read more

ԵՄ-ն նախատեսում է Հայաստանում տեղակայել նոր՝ «հիբրիդային արագ արձագանքման խումբ»

Ինչպես է ԵՄ-ն ծրագրում օգնել Հայաստանին Ինչ է պետք իմանալ. Եվրամիությունը պատրաստվում է օգնել Հայաստանին հունիսին նախատեսված խորհրդարանական ընտրություններում Ռուսաստանի միջամտությունից խուսափելու համար՝ նախ տեղակայելով Կրեմլի ապատեղեկատվության դեմ պայքարող «հիբրիդային արագ արձագանքման խումբ», ապա հնարավոր է՝ Հարավային Կովկասի այս երկրում ավելի մշտական քաղաքացիական առաքելություն։ «Ազատություն» ռադիոկայանի տրամադրության տակ է Հայաստանի արտաքին գործերի նախարարի՝ Բրյուսել հասցեագրված … Read more

Հայաստանի քաղաքական դաշտում ակտիվ վերադասավորումներ են

Ընդդիմադիր ՀՅ Դաշնակցության գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը պնդում է` իշխանությունը սարսափում է «Գյումրի 2» սցենարից։ Անցած տարի Գյումրիում տեղական ընտրություններից հետո ընդդիմադիր ուժերը միավորվեցին՝ թույլ չտալով, որ «Քաղաքացիական պայմանագիրն» այնտեղ իշխանություն վերցնի: «Լուրջ մտահոգություն ունեն ու էդ մտահոգության համար պատճառ ունեն ու ճիշտ են անում, որ մտահոգվում են, որ ընդդիմության միասնական քվեն լինելու է … Read more

«Ինչո՞ւ է «Գյումրի 2 ձևակերպումը» ցնցումների մեջ գցում իշխանությանը». Գագիկ Ծառուկյանի խոսնակ

Արդյոք ճի՞շտ են իշխանության մտավախությունները, թե նախկին ուժերն ու օլիգարխները, մասնավորապես, ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, միլիարդատեր գործարար Սամվել Կարապետյանն ու երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը նպատակ ունեն ընտրություններից հետո միավորվել և կոալիցիոն կառավարություն կազմելով վերցնել իշխանությունը, ինչպես անցած տարի տեղի ունեցավ Գյումրիում։ Գագիկ Ծառուկյանի խոսնակ Իվետա Տոնոյանը իշխանությանը հորդորում է Նոստրադամուսին կամ Վանգային բնորոշ գուշակություններով չզբաղվել … Read more