
«Հայաստան» դաշինքի նախընտրական ցուցակն Ազգային ժողովի ընտրություններին կգլխավորի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:
Դաշնակցության Գերագույն ժողովի նիստում և «Առաջ» կուսակցության համագումարում հաստատվել է կուսակցությունների դաշինքի նախընտրական ցանկի առաջին երեք տասնյակը:
Ցուցակում երկրորդ տեղը զբաղեցնում է «Հայաստան« խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը, ապա պատգամավոր Աննա Գրիգորյանը: Առաջին հնգյակում են նաև «Առաջ» կուսակցության ղեկավար Սևակ Խաչատրյանը և պատգամավոր Արթուր Խաչատրյանը:
«Հայաստան» դաշինքին նախորդ ամիս միացել էր «Առաջ» կուսակցությունը։
Նախորդ շաբաթ հայտնի դարձավ, որ «Քաղաքացիական պայմանագրի» ցուցակը գլխավորելու է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Հայաստան» դաշինքի նախընտրական կարգախոսն է՝ «Միասին կարող ենք»:
«Առաջ» կուսակցության ղեկավարն է Սևակ Խաչատրյանը: Նա Վաղարշապատի ընտրություններում ղեկավարում էր ընդդիմադիր «Հաղթանակ» կուսակցությունների դաշինքի ցուցակը:
Իր վերջին ասուլիսում Ռոբերտ Քոչարյանը չէր թաքցրել՝ վարչապետի հավանական թեկնածուն ինքն է, բայց վերջնական որոշման մասին կհայտարարեն սոցհարցումներից հետո. «Ես ինքս որպես մի առաջնորդ, որը ընդունակ է, արել է մի երկու անգամ, ճգնաժամային իրավիճակում բավականին լուրջ հաջողությունների հասել է և կարող է դա անել երրորդ անգամ: Սա պետք է մեր մեսիջը լինի մեր ընտրողներին»: