«Միասնության թեւերն» ու ՀայաՔվե»-ն դադարեցրել են համագործակցությունը

«Միասնության թեւեր» նախաձեռնության եւ «ՀայաՔվե» միավորման համագործակցության դադարեցման մասին հայտարարության մեջ նշված է, որ անցած ժամանակաշրջանում կատարվել է մեծ ծավալի աշխատանք՝ քաղաքական միասնական ծրագիր մշակելու եւ քաղաքական նոր բեւեռ ձեւավորելու նպատակով։

«Միեւնույն ժամանակ, մի շարք առանցքային ծրագրային հարցերում մեզ դեռեւս չի հաջողվել միասնական դիրքորոշում ձեւավորել, ուստի մենք որոշում ենք կայացրել ներկա փուլում այս ձեւաչափով ավարտելու համատեղ աշխատանքը»,- ասված է երկու կողմերի հայտարարությունում:

«Միասնության թեւեր» նախաձեռնության ղեկավար Արման Թաթոյանն ու «ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորման համակարգող Ավետիք Չալաբյանը համագործակցության մասին հայտարարել էին փետրվարի վերջին՝ ստորագրելով հուշագիր։

Leave a Comment