«Բոլորին դեմ եմ»-ը հայտնել է վարչապետի իր թեկնածուի անունը

Ներքին ընտրությունների արդյունքով «Բոլորին դեմ եմ» կուսակցությունը հայտարարել է վարչապետի իր թեկնածուին: Ինչպես նշվում է կուսակցության ֆեյսբուքի էջում, կուսակցության հաղթանակի դեպքում 100-օրյա կառավարությունը կգլխավորի Նինա Կարապետյանցը։

«Մեր թեկնածուն, ըստ կուսակցության ծրագրի, մեր հաղթանակի դեպքում, պարտավորվում է հաջորդող 10 տարիների ընթացքում չզբաղվել քաղաքականությամբ», — նշում են կուսակցությունից:

Leave a Comment