ԵԽԽՎ նախընտրական պատվիրակությունը Երևան այցից հետո իր մտահոգություններն ու դիտարկումներն է ներկայացրել

2026 թվականի մայիսի 11-12-ը Երևան կատարած երկօրյա այցից հետո Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) նախընտրական պատվիրակությունը* ընդգծել է, որ հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունները պետք է անցկացվեն վախից, արտաքին անօրինական ազդեցությունից և վարչական ռեսուրսների չարաշահումից զերծ միջավայրում։ Պատվիրակությունը մտահոգություն է հայտնել Հայաստանի քաղաքական և տեղեկատվական միջավայրի վրա ազդող արտաքին միջամտությունների գնալով ավելի բարդ և համակարգային բնույթի … Read more

Խուդաթյան. «Գազպրոմ»-ը գազի թանկացման հարց չի բարձրացրել

Այսօր Վերին Արտաշատում «Քաղաքացիական պայմանագրի» նախընտրական հանդիպման ժամանակ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը որպես իրավասու գերատեսչության ղեկավար պնդեց, որ գազի թանկացման հետ կապված իրենք որևէ տեղեկություն չունեն: Խուդաթյանի հավաստմամբ՝ առհասարակ նման հարց չի բարձրացրել «Գազպրոմ»-ը, թե գազի գինը պետք է վերանայվի: Մամուլում լուրեր են շրջանառվում, թե «Գազպրոմ»-ը գազի գնի վերաբերյալ դիմել է Հայաստանի … Read more

Նարեկ Կարապետյանը մինչև երեկո դատի կտա Քննչական կոմիտեին

Իրավաբաններն արդեն պատրաստում եմ փաստաթղթերը, և մինչև երեկո «Ուժեղ Հայաստան»-ի ցուցակը գլխավորող Նարեկ Կարապետյանը, ինչպես ինքն այսօր վերահաստատեց, դատի կտա Քննչական կոմիտեին։ Կարապետյանը հերքել էր, թե ինքը Ռուսաստանի քաղաքացի է, պնդել, որ բացի Հայաստանի քաղաքացիությունից ուրիշ երկրի քաղաքացիություն չի ունեցել, բայցևանպես երեկ իրավապահները հայտարարեցին՝ քրեական գործ է հարուցվել պաշտոնատար անձի կարգավիճակ ձեռք բերելուն կամ պահպանելուն … Read more

Եւս 12 թեկնածու ինքնաբացարկ է հայտարարելու. «Բոլորին դեմ եմ»

«Բոլորին դեմ եմ» կուսակցությունը հայտնել է, որ ԱԺ ընտրություններում իրենց թեկնածուներից եւս 12-ը ինքնաբացարկ են հայտարարելու։ Ավելի վաղ՝ ԿԸՀ կայքում տեղադրված տեղեկությունից հայտնի էր դարձել, որ ինքնաբացարկ է տվել 50 թեկնածու։ «Ինչպես գիտեք, մենք հայտարարել էինք, որ մեր հաջողության դեպքում կազմելու ենք 100-օրյա կառավարություն, կատարենք մեր խոստացած երեք փոփոխությունները ու կազմակերպենք արտահերթ ընտրություններ։ Իսկ դա … Read more

Վերին Արտաշատում վարչապետին դիմավորեցին ուսուցիչները և դպրոցականները, համայնքապետարանի աշխատողները

Վերին Արտաշատում քարոզարշավ անցկացնող վարչապետ Նիկոլ Փաշինյանին դիմավորելու համար հավաքված են դպրոցական կոլեկտիվը, դպրոցականներ, համայնքապետարանի աշխատողներ: Նրանք իշխող «Քաղաքացիական պայմանագրի» դրոշներն են ծածանում: Հավաքվածներից մի քանիսն ասացին, որ իրենց թույլ են տվել դասերը շուտ ավարտել՝ վարչապետին դիմավորելու համար: Այդուհանդերձ, մեծ մասը տեսախցիկները նկատելով խմբերով հեռանում էին: Հոդվածը կարող եք գտնել հետևյալ բաժիններում … Read more

Վարդևանյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել Փաշինյանի դեմ

Ընդդիմադիր «Ուժեղ Հայաստան» կուսակցության պատգամավորի թեկնածու Արամ Վարդևանյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել՝ պահանջելով քննել ընդդիմախոսների հասցեին վարչապետ Նիկոլ Փաշինյանի սպառնալիքները: Իր դիմումում Վարդևանյանը հիշեցնում է Փաշինյանի քարոզարշավի ընթացքում նրա խոսույթից որոշ հատվածներ, մասնավորապես՝ «դուք վախկոտ համբալներ եք», «չոքցնելու եմ սաղիդ», «հատ-հատ մասկեքը կոխելու եմ համապատասխան տեղներդ» և նմանատիպ բառապաշարով արտահայտություններ, որոնցով վարչապետը դիմել էր … Read more

«Բոլորին դեմ եմ»- ի 50 թեկնածու ինքնաբացարկ է տվել — Հայաստանի Հանրային Ռադիո

ԱԺ ընտրություններին մասնակցող «Բոլորին դեմ եմ» կուսակցության համամասնական ցուցակի միանգամից 50 թեկնածու ինքնաբացարկ է հայտնել։ Սկզբնապես 87 թեկնածու ունեցող ցուցակում մնացել է 37- ը։ Հիմնականում ինքնաբացարկ են հայտնել ցուցակի 31- ից 86- րդ հորիզոնականների թեկնածուները։

Ընտրապայքարի դուրս եկած ո՞ր գործիչներն են անցնում քրգործով․ «Ուժեղ Հայաստան»-ն իրեն ուղղված մեղադրանքները հասցեագրում է մեղադրողներին

Թեժ ընտրապայքարում աստիճանաբար, այսպես ասենք, թեժանում են նաև իրավապահ համակարգի աշխատանքն ու այդ կառույցների կողմից բացահայտումների մասին  հայտարարությունները։ Իրավապահների արձանագրած ընտրախախտումների մեծ մասը բաժին է ընկնում ընտրակաշառքին։ Վերջին շրջանում, սակայն, ավելացել են ավելի աղմկահարույց բացահայտումները, որոնք որոշ դեպքերում նաև սենսացիոն են ու առնչվում են են փաստաթղթերի կեղծմանը։ «Ռադիոլուր»–ը փորձել է հասկանալ, թե ընտրապայքարի դուրս եկած … Read more

«Արարատ  ցեմենտ»-ի հնարավոր պետականացումից մինչև ռուսական «մութ» կապեր. Ծառուկյանի թիմը քաղաքական ենթատեքստ է տեսնում

Հայաստանի ներքաղաքական դաշտում քննարկումներ են ակտիվացել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ, գործարար Գագիկ Ծառուկյանի շուրջ։ Մի կողմից՝ տեղեկություններ են շրջանառվում նրան պատկանող «Արարատ ցեմենտ» գործարանի հնարավոր պետականացման մասին, մյուս կողմից՝ միջազգային հետաքննական մամուլում հրապարակումներ են հայտնվել, որոնցում Ծառուկյանի անունը կապվում է Կրեմլի ազդեցության ցանցերի հետ։ ԲՀԿ-ում այս տեղեկատվական հոսքերը անակնկալ ու անսպասելի չեն համարում և դրանք … Read more

ՔՊ-ի հանրահավաքը Վանաձորում

Վանաձորում տեղի է ունենում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հանրահավաքը: Ելույթ են ունեցել նախարարներ, Լոռու մարզպետը: Քիչ հետո նաև ելույթ կունենա Նիկոլ Փաշինյանը, նա դեռ Մարգահովիտում ասել էր, որ կարևոր հայտարարություն է անելու, որը վերաբերում է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին, նա մասնավորապես նշել է, որ լրտեսության մեջ մեղադրվելու մասին փաստեր ունեն և կոնկրետ անուններ է նշելու։ … Read more