ՔՊ-ի հանրահավաքը Վանաձորում

Վանաձորում տեղի է ունենում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հանրահավաքը: Ելույթ են ունեցել նախարարներ, Լոռու մարզպետը:

Քիչ հետո նաև ելույթ կունենա Նիկոլ Փաշինյանը, նա դեռ Մարգահովիտում ասել էր, որ կարևոր հայտարարություն է անելու, որը վերաբերում է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին, նա մասնավորապես նշել է, որ լրտեսության մեջ մեղադրվելու մասին փաստեր ունեն և կոնկրետ անուններ է նշելու։


Քաղաքի կենտրոնական փողոցում տեղակայված են հարյուրավոր ոստիկաններ, ոստիկանության գվարդիայի տասնյակ մեքենաներ կան, և ուժեղացված հսկողություն է։


Դեռ օրեր առաջ այստեղ մեծ բեմահարթակ էր կառուցվում, և տեսանկարահանման համար հատուկ հարմարանքներ են տեղադրվել:

Մինչ այս պահը ելույթների ընթացքում ՔՊ ներկայացուցիչները մեղադրանքն են հնչեցրել ընդդիմախոսների նկատմամբ:

Հոդվածը կարող եք գտնել հետևյալ բաժիններում

Leave a Comment