Վերին Արտաշատում վարչապետին դիմավորեցին ուսուցիչները և դպրոցականները, համայնքապետարանի աշխատողները

Վերին Արտաշատում քարոզարշավ անցկացնող վարչապետ Նիկոլ Փաշինյանին դիմավորելու համար հավաքված են դպրոցական կոլեկտիվը, դպրոցականներ, համայնքապետարանի աշխատողներ: Նրանք իշխող «Քաղաքացիական պայմանագրի» դրոշներն են ծածանում:

Հավաքվածներից մի քանիսն ասացին, որ իրենց թույլ են տվել դասերը շուտ ավարտել՝ վարչապետին դիմավորելու համար: Այդուհանդերձ, մեծ մասը տեսախցիկները նկատելով խմբերով հեռանում էին:

Հոդվածը կարող եք գտնել հետևյալ բաժիններում

Leave a Comment