«Հայաստան»-ը քննարկումների մեջ է, իր անելիքների մասին կհայտարարի առաջիկայում

«Հայաստան» դաշինքը այժմ քննարկումների մեջ է և իր անելիքների ու մոտեցումների վերաբերյալ առաջիկայում հանդես կգա հայտարարությամբ: Այդ մասին «Ազատությանը» փոխանցեցին ընդդիմադիր դաշինքից: Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գլխավորած քաղաքական ուժը երեկ անցկացված խորհրդարանական ընտրություններում, ըստ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ամփոփած նախնական արդյունքների, 145 հազար 113 կամ ընտրողների 9.934 տոկոսի քվեներով հաղթահարել է անցումային շեմը: Հոդվածը կարող … Read more

«Հիմա հենց այն պահն է, որ ԵՄ-ն իրական աջակցություն ցուցաբերի Հայաստանին». Փաշինյանին շնորհավորել է Զելենսկին

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին շնորհավորել է Հայաստանի գործող վարչապետ Նիկոլ Փաշինյանին խորհրդարանական ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հաղթանակի առիթով: «Շնորհավորում եմ Հայաստանին ժողովրդավարական և ազատ ընտրություններ անցկացնելու, իսկ Նիկոլ Փաշինյանին՝ հաղթանակի առիթով։ Սա նաև հաղթանակ է Հայաստանի ինքնիշխանության, ձեր անկախության և ձեր ընտրած ձևով ապրելու ձեր իրավունքի համար։ Մաղթում ենք ձեզ հաջողություններ», – X-ում գրել է … Read more

Փաշինյանի կուսակցության դեմ ընդդիմադիր դաշինքների և կուսակցությունների բողոքները անպատասխան են մնացել. ԱՊՀ դիտորդ

Փաշինյանի կուսակցության դեմ ընդդիմադիր դաշինքների և կուսակցությունների բողոքները անպատասխան են մնացել, նշել է ռուսաստանցի սենատոր Ալեքսանդր Սավինը՝ ՀՀՀ ԱԺ  ընտրությունները դիտարկելուց հետո։ «Կուսակցությունները հայտարարել են, որ ՔՊ–ի կողմից խախտումների վերաբերյալ իրենց ներկայացրած բոլոր դատական հայցերը դեռևս ոչ մի արձագանք չեն ստացել», — հայտարարել է նա ԱՊՀ ՄԽՎ դիտորդական առաքելության համար կազմակերպված ճեպազրույցի ժամանակ:

ԵՄ-ն և ՀՀ-ն կառուցում են ավելի ամուր կապեր, ստեղծում նոր հնարավորություններ. Անտոնիու Կոշտա

Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան շնորհավորել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին խորհրդարանական ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության արձանագրած հաղթանակի առիթով։ «Հայ ժողովուրդը քվեարկել է խաղաղության, կայունության և հարևանների ու աշխարհի հետ ավելի ամուր համագործակցության վրա կառուցված ապագայի համար», «X»-ում գրել է Անտոնիու Կոշտան։ «Միասին ԵՄ-ն և Հայաստանը կառուցում են ավելի ամուր կապեր մարդկանց միջև և ստեղծում … Read more

Մակրոնը կսատարի խաղաղությանն ու ՀՀ ինքնիշխանությանը

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը շնորհավորել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին խորհրդարանական ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության արձանագրած հաղթանակի առիթով։ «Ուրախ եմ շարունակել աշխատել Ձեզ հետ՝ մեր ժողովուրդների օգտին մեր համագործակցությունն ավելի ամրապնդելու, խաղաղությունն ու Հայաստանի ինքնիշխանությանը սատարելու և Եվրոպայի հետ մերձեցման խթանման համար», «X»-ում գրել է Ֆրանսիայի առաջնորդը։ Հոդվածը կարող եք գտնել հետևյալ բաժիններում

ԿԸՀ ամփոփած նախնական արդյունքներով՝ ԲՀԿ-ն չի հաղթահարել անցումային շեմը

Կենտրոնական ընտրական հանձնաժողովն քիչ առաջ ամփոփեց ընտրությունների նախնական արդյունքները, ըստ որոնց՝ ձայները բաշվում են հետևյալ կերպ. «Քաղաքացիական պայմանագիր» – 727 հազար 827 ձայն, 49.825 տոկոս; «Ուժեղ Հայաստան» – 340 հազար 88 ձայն, 23.281 տոկոս; «Հայաստան» դաշինք – 145 հազար 113 ձայն, 9.934 տոկոս, «Բարգավաճ Հայաստան» կուսակցություն – 58 հազար 378 ձայն, 3.996 տոկոս: Ըստ այս … Read more

ԿԸՀ-ն ամփոփեց ԱԺ ընտրությունների նախնական արդյունքները. ԲՀԿ-ի ԱԺ անցնելը հարցականի տակ է

ԿԸՀ-ն այսօրվա արտահերթ նիստում ամփոփել է ԱԺ 2026 թ. հունիսի 7-ի ընտրությունների նախնական արդյունքները։ Նիստն սկսվել է 35 րոպե ուշացումով։ ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը հայտնել է, հանձնաժողովի կայքում տեղադրված նախնական տվյալներում ընդգրկված չեն էլեկտրոնային քվեարկության արդյունքները։ ԿԸՀ-ում այսօր ստորագրված արձանագրություններում հաշվի են առնվել եւ այդ տվյալները, եւ ճշտել են արդյունքները մինչեւ 1000- րդ-ական տոկոսները։ ԿԸՀ … Read more

ԿԸՀ-ն իրազեկում է․ մեկնարկում է ընտրական տեղամասերում քվեարկության արդյունքների վերահաշվարկի դիմումների ընդունումը

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը (ԿԸՀ) հայտարարություն է տարածել ընտրական տեղամասերում քվեարկության արդյունքների վերահաշվարկի, ինչպես նաև արդյունքներն անվավեր ճանաչելու դիմումների ներկայացման կարգի և ժամկետների վերաբերյալ։ «Ընտրական տեղամասում քվեարկության արդյունքների վերահաշվարկի դիմում համապատասխան ընտրատարածքային ընտրական հանձնաժողով կարող է ներկայացվել հունիսի 8-ի ժամը 12.00-ից մինչև ժամը 18.00-ն, կամ հունիսի 9-ին` ժամը 9.00-ից մինչև ժամը 11.00-ն։ Վերահաշվարկի դիմումներ կարող է … Read more

Կոբախիձեն, Տոկաևը շնորհավորել են Փաշինյանին

Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը շնորհավորել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ նրա գլխավորած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության՝ խորհրդարանական ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ։ «Կասիմ-Ժոմարտ Տոկաևը Նիկոլ Փաշինյանին մաղթել է հետագա արդյունավետ աշխատանք՝ ի շահ Հայաստանի երկարաժամկետ ազգային շահերի»,- ըստ ՌԻԱ-ի, ասվում է նախագահի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։ Ղազախստանի նախագահը նշել է, որ իր երկիրը պատրաստ է շարունակել ակտիվ … Read more

Ուրսուլա ֆոն դեր Լայենը շնորհավորել է Փաշինյանին՝ ՔՊ-ի հաղթանակի առիթով

Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը շնորհավորել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին խորհրդարանական ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության արձանագրած հաղթանակի առիթով։ «2018 թվականին Ձեր գլխավորած թավշյա հեղափոխության ոգին կենդանի է և առողջ։ Մենք խորապես գնահատում ենք մեր գործընկերությունը ժողովրդավարական Հայաստանի հետ, որն ավելի ու ավելի է մոտենում Եվրոպային։ Հայաստանը կարող է հույս դնել մեզ վրա», … Read more