Արմեն Սաքապետյանի գործով դատարանը մերժեց արագացված դատաքննություն կիրառելու վերաբերյալ հայցվորի միջնորդությունը

Հակակոռուպցիոն քաղաքացիական դատարանում շարունակվում է Արմեն Սաքապետյանի՝ ենթադրյալ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործով քննությունը։ Iravaban.net-ի փոխանցմամբ՝ հունիսի 10-ին կայացած դատական նիստում դատարանը մերժեց պատասխանող կողմի միջնորդությունը՝ արագացված դատաքննություն կիրառելու վերաբերյալ, ինչպես նաև քննարկեց դատախազության կողմից ներկայացված՝ հայցի հիմքի և առարկայի փոփոխության հերթական միջնորդությունը։ Դատարանը հրապարակեց իր որոշումը՝ մերժելով պատասխանող կողմի միջնորդությունը, որով առաջարկվում … Read more

Ո՞ր համարանիշներն են համարվում մեծ պահանջարկ ունեցող. ո՞ր տառերի համադրություններն են այսուհետ արգելված

ՀՀ կառավարության 2007 թվականի հուլիսի 19-ի N 816-Ն որոշմամբ սահմանված են տրանսպորտային միջոցների հաշվառման մեծ պահանջարկ ունեցող համարանիշերի չափորոշիչները։ Սակայն շատերը չգիտեն, որ ՀՀ կառավարության 2026 թվականի մայիսի 27-ի N 759-Ն որոշմամբ այդ որոշման մեջ կատարվել են լրացում և փոփոխություններ, որոնք սահմանում են որոշակի տառակապակցությունների օգտագործման արգելք իրավաբանական անձանց համար և նոր խմբագրությամբ շարադրում … Read more

Ինչպե՞ս են սոցցանցերը դարձել ապատեղեկատվության գլխավոր հարթակը

Սոցիալական մեդիան այլևս պարզապես շփման միջոց չէ։ Այսօր այն դարձել է աշխարհի ամենաազդեցիկ տեղեկատվական համակարգերից մեկը։ Սա նշանակում է, որ սոցիալական մեդիան մեծ ազդեցություն ունի մարդկանց մտածողության, ընտրության և հանրային կարծիքի ձևավորման վրա։ Բայց այստեղ կա վտանգավոր կողմ։ Սոցիալական ցանցերը ոչ միշտ է, որ աշխատում են չեզոք սկզբունքով։ Օրինակ կան ալգորիթմներ, որոնք հիմնականում առաջ … Read more

Ռեֆորմիստների կուսակցությանը հայեցակարգը իրավական համակարգի վերաբերյալ

Iravaban.net-ը մեկնարկում է «Ազգային ժողովի ընտրություններ 2026. իրավական հարցերը քաղաքական օրակարգում» նախագիծը, որի շրջանակներում հարցազրույցների շարք է անցկացնում ՀՀ ազգային ժողովի 2026 թվականի ընտրություններին մասնակցող այն քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ, որոնք ընդունել են Iravaban.net-ի հրավերը։ Նախագծի նպատակն է հանրությանը ներկայացնել, թե ինչպես են քաղաքական ուժերը տեսնում արդարադատության համակարգի, հակակոռուպցիոն պայքարի, իրավապահ մարմինների բարեփոխումը և մարդու … Read more

Մանկավարժական համալսարանի պրոռեկտորի և մյուս աշխատակիցների գործը ուղարկվել է դատարան

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք քրեական վարույթի շրջանակում ծառայողական լիազորությունները չարաշահելու, խարդախության, դրան օժանդակելու և պաշտոնեական կեղծիք կատարելու մեղադրանքներով ձերբակալվել էին ՀՊՄՀ պրոռեկտորը և այլ աշխատակիցներ։ Հակակոռուպցիոն կոմիտեում քննվելուց հետո գործը ուղարկվել է դատարան։ Iravaban.net-ը տեղեկանում է Դատալեքս դատական տեղեկատվական համակարգից։ Գործը դատարան է ստացվել մայիսի 14-ին և նույն օրը մակագրվել Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Խաչիկ … Read more

Team-ի աջակցությամբ տավուշցի հարյուրավոր աշակերտներ մասնակցել են «Սիմֆոնիկ ԴասA» կրթական ծրագրին

Տավուշցի հարյուրավոր աշակերտներ Team-ի աջակցությամբ հնարավորություն են ստացել մասնակցելու մշակութային կրթական «Սիմֆոնիկ ԴասA» ծրագրին, որի նպատակն է դասական երաժշտությունը հասանելի և ընկալելի դարձնել դպրոցականների համար, ձևավորել մշակութային ճաշակ և նպաստել արվեստով հետաքրքրված սերնդի ձևավորմանը։ «Սիմֆոնիկ ԴասA»-ն երկարաժամկետ կրթական ծրագիր է, որն իրականացվում է 2018 թվականից Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի նախաձեռնությամբ։ Ծրագիրը միտված է վերափոխելու … Read more

Ի՞նչ պետք է անեն օտարերկրացիները Հայաստանում օրինական կարգավիճակ ստանալու համար

Վերջին տարիներին Հայաստանում զգալիորեն ավելացել է օտարերկրացիների թիվը՝ հատկապես 2022 թվականից սկսած ռելոկացիայի ալիքի ֆոնին։ Սակայն օտարերկրացիներն հաճախ բախվում են իրավական բազմաթիվ խնդիրների՝ կացության կարգավիճակի ստացման, աշխատանքի թույլտվության ձեռքբերման, բանկերում հաշիվ բացելու և այլ հարցերի կապակցությամբ։ 2022 թվականի հունվարի 1-ից գործարկվել է workpermit.am էլեկտրոնային հարթակը, որը պետք է պարզեցներ գործընթացները, սակայն գործնականում դեռևս առկա են … Read more

Ռուբինա Աթոյանի անունը հեռացվել է Վերաքննիչ դատարանի դատավորների թեկնածուների ցուցակից

Iravaban.net-ը ուսումնասիրել է Բարձրագույն դատական խորհրդի որոշումը։ Բարձրագույն դատական խորհուրդը  մայիսի 11-ին, դռնփակ նիստում, քննարկելով վերաքննիչ դատարաններում դատավոր նշանակվելու համար առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների ցուցակի քաղաքացիական մասնագիտացման բաժնից անձին հանելու հարցը և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 94-րդ հոդվածի 1-ին մասով, 113-րդ հոդվածի 5-րդ մասով, 125-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետով և … Read more

Իջևանում անցկացվեց ընտրական իրավունքին և բարեվարքությանը վերաբերող ծրագրի հերթակա դասընթացը

Մայիսի 8-ին Իջևանում անցկացվեց «Ընտրական բարեվարքության և տեղեկատվական դիմակայունության ամրապնդում Հայաստանի մարզերում» ծրագրի երկրորդ փուլի հերթական դասընթացը, որն իրականացվում է «Իրավաբանների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպության կողմից։ Միջոցառումը միավորել էր Տավուշի մարզի տարբեր համայնքներից եկած երիտասարդներին, քաղաքացիական ակտիվ խմբերի ներկայացուցիչներին և ոչ միայն։ Ծրագրի հիմնական ուղղվածությունը ընտրական գործընթացների վերաբերյալ իրազեկվածության բարձրացումն է, մեդիագրագիտության հմտությունների զարգացումը և տեղեկատվական դաշտում … Read more

Թմրամիջոց պահելու, արտադրելու և իրացնելու համար սահմանվող պատիժները կխստացվեն

Այսօր՝ մայիսի 11-ի արտահերթ նիստում Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ ու ամբողջությամբ ընդունեց  «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որով նախատեսվում է թմրամիջոց պահելու, արտադրելու, իրացնելու համար պատիժների խստացում: Նախագիծն ընդունվեց 65 կողմ, 0 դեմ, 8 ձեռնպահ ձայներով: Ըստ այդմ՝ խոշոր չափերով կամ տեղեկատվական տեխնոլոգիաների միջոցով թմրամիջոց իրացնելու դեպքում կսահմանվի մինչև … Read more