Ո՞ր համարանիշներն են համարվում մեծ պահանջարկ ունեցող. ո՞ր տառերի համադրություններն են այսուհետ արգելված

ՀՀ կառավարության 2007 թվականի հուլիսի 19-ի N 816-Ն որոշմամբ սահմանված են տրանսպորտային միջոցների հաշվառման մեծ պահանջարկ ունեցող համարանիշերի չափորոշիչները։ Սակայն շատերը չգիտեն, որ ՀՀ կառավարության 2026 թվականի մայիսի 27-ի N 759-Ն որոշմամբ այդ որոշման մեջ կատարվել են լրացում և փոփոխություններ, որոնք սահմանում են որոշակի տառակապակցությունների օգտագործման արգելք իրավաբանական անձանց համար և նոր խմբագրությամբ շարադրում մեծ պահանջարկ ունեցող համարանիշերի չափորոշիչների ցանկերը։

Ինչպես տեղեկացնում է Iravaban.net, ՀՀ կառավարության 2026 թվականի մայիսի 27-ի N 759-Ն որոշմամբ N 816-Ն որոշման N 1 և N 2 հավելվածները շարադրվել են նոր խմբագրությամբ, իսկ որոշումը լրացվել է իրավաբանական անձանց համարանիշերին վերաբերող նոր սահմանափակմամբ։

Նոր սահմանափակումը տառակապակցությունների վերաբերյալ

Որոշումը լրացվել է նոր՝ 1.1-ին կետով, համաձայն որի՝ որոշման N 2 հավելվածով նախատեսված իրավաբանական անձանց տրանսպորտային միջոցների հաշվառման մեծ պահանջարկ ունեցող համարանիշերում չի կարող օգտագործվել որոշման N 3 հավելվածով նախատեսված տառերի «LL» և «UՍ» համադրությունը։ Որոշման բովանդակությունից կարելի է եզրակացնել, որ N 3 հավելվածն ինքնին այս որոշմամբ չի փոփոխվում՝ նոր խմբագրությամբ շարադրվում են միայն N 1 և N 2 հավելվածները, իսկ N 3 հավելվածը միայն հղումով է հիշատակվում։

Մեծ պահանջարկ ունեցող համարանիշերի չափորոշիչները՝ ֆիզիկական անձանց համար (N 1 հավելված)

ՕX++ՕՕX XX++ՕՕX 00++XXX XՕ++ՕՕX 0Y++00X YY++00X Y0++00X YX++XXX
ՕX+-ՕՕX XX+-ՕՕX 00+-XXX XՕ+-ՕՕX 0Y+-00X YY+-00X Y0+-00X YX+-XXX
ՕX++XXX XX++XXX 00++0XX XՕ++XXX 0Y++XXX YY++XXX Y0++XXX XY++XXX
ՕX+-XXX XX+-XXX 00+-0XX XՕ+-XXX 0Y+-XXX YY+-XXX Y0+-XXX XY+-XXX
ՕX++XՕՕ XX++XՕՕ XX++000 XՕ++XՕՕ 0Y++X00 YY++X00 Y0++X00
ՕX+-XՕՕ XX+-XՕՕ XX+-000 XՕ+-XՕՕ 0Y+-X00 YY+-X00 Y0+-X00
ՕX++ՕXՕ XX++ՕXՕ 00++0X0 XՕ++ՕXՕ 0Y++0X0 YY++0XX Y0++0X0
ՕX+-ՕXՕ XX+-ՕXՕ 00+-0X0 XՕ+-ՕXՕ 0Y+-0X0 YY+-0XX Y0+-0X0
ՕX++XՕX XX++XՕX XY++000 XՕ++XՕX YY++XX0
ՕX+-XՕX XX+-XՕX XY+-000 XՕ+-XՕX YY+-XX0
ՕX++ՕXX XX++ՕXX 00++XXY XՕ++ՕXX YY++0X0
ՕX+-ՕXX XX+-ՕXX 00+-XXY XՕ+-ՕXX YY+-0X0
ՕX++XXՕ XX++XXՕ 00++YXX XՕ++XXՕ YY++X0X
ՕX+-XXՕ XX+-XXՕ 00+-YXX XՕ+-XXՕ YY+-X0X
00++X0X YY++YYX
00+-X0X YY+-YYX
00++XX0 YY++XYY
00+-XX0 YY+-XYY
00++XYX YY++YXY
00+-XYX YY+-YXY

Մեծ պահանջարկ ունեցող համարանիշերի չափորոշիչները՝ իրավաբանական անձանց համար (N 2 հավելված)

ՕՕX++ՕX ՕՕX++XX XXX++00 ՕՕX++XՕ 00X++0Y 00X++YY 00X++Y0 XXX++XY
ՕՕX+-ՕX ՕՕX+-XX XXX+-00 ՕՕX+-XՕ 00X+-0Y 00X+-YY 00X+-Y0 XXX+-XY
XXX++ՕX XXX++XX 0XX++00 XXX++XՕ XXX++0Y XXX++YY XXX++Y0 XXX++YX
XXX+-ՕX XXX+-XX 0XX+-00 XXX+-XՕ XXX+-0Y XXX+-YY XXX+-Y0 XXX+-YX
XՕՕ++ՕX XՕՕ++XX 000++XX XՕՕ++XՕ X00++0Y X00++YY X00++Y0
XՕՕ+-ՕX XՕՕ+-XX 000+-XX XՕՕ+-XՕ X00+-0Y X00++YY X00+-Y0
ՕXՕ++ՕX ՕXՕ++XX 0X0++00 ՕXՕ++XՕ 0X0++0Y 0XX++YY 0X0++Y0
ՕXՕ+-ՕX ՕXՕ+-XX 0X0+-00 ՕXՕ+-XՕ 0X0++0Y 0XX++YY 0X0+-Y0
XՕX++ՕX XՕX++XX 000++XY XՕX++XՕ XX0++YY
XՕX+-ՕX XՕX+-XX 000+-XY XՕX+-XՕ XX0++YY
XXՕ++ՕX XXՕ++XX XXY++00 XXՕ++XՕ 0X0++YY
XXՕ+-ՕX XXՕ+-XX XXY+-00 XXՕ+-XՕ 0X0++YY
ՕXX++ՕX ՕXX++XX YXX++00 ՕXX++XՕ X0X++YY
ՕXX+-ՕX ՕXX+-XX YXX+-00 ՕXX+-XՕ X0X+-YY
X0X++00 YYX++YY
X0X++00 YYX+-YY
XX0++00 XYY++YY
XX0+-00 XYY+-YY
XYX++00 YXY++YY
XYX+-00 YXY+-YY

Ուժի մեջ մտնելը

Որոշումն ընդունվել է 2026 թվականի մայիսի 27-ին (N 759-Ն), իսկ պաշտոնական հրապարակման օրը 2026 թվականի մայիսի 29-ն է։ Որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։

Ի՞նչ է նշանակում

Ամփոփելով՝ պետք է նշել, որ ՀՀ կառավարության 2026 թվականի մայիսի 27-ի N 759-Ն որոշմամբ թարմացվել են ֆիզիկական և իրավաբանական անձանց տրանսպորտային միջոցների հաշվառման մեծ պահանջարկ ունեցող համարանիշերի չափորոշիչները՝ սահմանված N 1 և N 2 հավելվածներով, իսկ իրավաբանական անձանց համարանիշերում արգելվել է N 3 հավելվածով նախատեսված տառերի «LL» և «UՍ» համադրության օգտագործումը։ Այսպիսով՝ հստակեցվել են մեծ պահանջարկ ունեցող համարանիշերի համադրությունների ցանկերն ու դրանց օգտագործման պայմանները, – տեղեկացնում է Iravaban.net։

Ծանուցում. սույն նյութը պատրաստված է միայն իրավական իրազեկման նպատակով և չի հանդիսանում իրավաբանական խորհրդատվություն։






Կարդացեք նաև՝


Leave a Comment