Ինչո՞ւ է մեդիան կարևոր ընտրությունների ժամանակ․ հայտարարագրեր, ֆինանսներ և հանրային վերահսկողություն

Ընտրությունների ժամանակ ամենակարևոր հարցերից մեկը վստահությունն է։ Մարդիկ ուզում են հասկանալ՝ ովքեր են իրենց ձայնի համար պայքարող կուսակցություններն ու թեկնածուները, ինչ ունեցվածք ունեն, որտեղից են նրանց ֆինանսական միջոցները և որքանով են նրանք թափանցիկ հասարակության առաջ։ Հենց այստեղ կարևոր դեր ունեն հայտարարագրման և ֆինանսական հաշվետվողականության մեխանիզմները։ Մանրամասները՝ տեսանյութում։

Վարչական ռեսուրսի չարաշահում. ինչպե՞ս ճանաչել

Ընտրությունների ընթացքում բոլոր քաղաքական ուժերը պետք է ունենան հավասար պայմաններ։ Երբ պետական կամ համայնքային ռեսուրսներն օգտագործվում են որևէ քաղաքական ուժի կամ թեկնածուի օգտին, այդ հավասարությունը խախտվում է։ Սա կոչվում է վարչական ռեսուրսի չարաշահում։ Օրենքը արգելում է պետական և տեղական ինքնակառավարման մարմինների պաշտոնյաներին իրենց ծառայողական դիրքը, պետական գույքը, ֆինանսական, տեղեկատվական կամ մարդկային ռեսուրսներն օգտագործել քարոզչական … Read more

Ընտրակաշառք և ճնշում․ ինչու՞ է պետք մերժել

Ընտրակաշառքը ժողովրդավարության ամենավտանգավոր խախտումներից մեկն է։ Երբ ընտրողին առաջարկում են գումար, ապրանք, ծառայություն կամ որևէ արտոնություն՝ քվեի դիմաց, խախտվում է ազատ ընտրության սկզբունքը և վտանգվում է ընտրությունների արդարությունը։ Օրենքը հստակ արգելում է ընտրակաշառքը։ Քարոզչության ընթացքում և հատկապես քվեարկության օրը թեկնածուներն ու կուսակցությունները իրավունք չունեն ընտրողներին նյութական օգուտ առաջարկել, փոխանցել կամ խոստանալ՝ նրանց կամքի վրա ազդելու … Read more

ԻՐԱԶԵԿՈՒՄ․ Ինչպե՞ս է Հայաստանը պայքարում ապատեղեկատվության դեմ

Այսօր ապատեղեկատվությունը համարվում է ոչ միայն մեդիա խնդիր, այլ նաև ազգային անվտանգության սպառնալիք։ Կեղծ լուրերը, մանիպուլյատիվ բովանդակությունը և տեղեկատվական հարձակումները կարող են ազդել հասարակության վստահության, քաղաքական գործընթացների և նույնիսկ պետական կայունության վրա։ Հայաստանը նույնպես կանգնած է այս մարտահրավերի առաջ։ Մասնագետները նշում են, որ վերջին տարիներին սոցիալական մեդիայի և առցանց հարթակների զարգացումը կտրուկ մեծացրել է … Read more

Ազատ և արդար ընտրությունները գրեթե անհնար են առանց անկախ մեդիայի

Ազատ և արդար ընտրությունները գրեթե հնարավոր չեն առանց անկախ մեդիայի։ Ընտրությունները պարզապես քվեարկություն չէ։ Դրանք գործընթաց են, որտեղ քաղաքացիները պետք է տեղեկացված որոշում կայացնեն։ Մարդիկ պետք է հասկանան՝ովքեր են թեկնածուները,ինչ ծրագրեր են առաջարկում,և ինչ ազդեցություն կարող են ունենալ երկրի ապագայի վրա։ Այստեղ լրատվամիջոցներն ունեն առանցքային դեր։ Մեդիան ոչ միայն տեղեկացնում է մարդկանց, այլ նաև … Read more

Ի՞նչ անել, եթե ընտրական խախտում եք նկատել

Եթե ընտրությունների ընթացքում քաղաքացին նկատում է ընտրական խախտում՝ ընտրակաշառք, ընտրողի նկատմամբ ճնշում, քվեարկության գաղտնիության խախտում, քարոզչություն քվեարկության օրը, այլ անձի փոխարեն քվեարկելու փորձ կամ ընտրողի կամարտահայտության վրա ազդեցություն, կարևոր է անմիջապես արձագանքել և օգտվել օրենքով նախատեսված բողոքարկման մեխանիզմներից։ Քվեարկության օրը քարոզչությունն արգելված է, ինչպես նաև արգելվում է ընտրողների ուղղորդումը կամ նրանց վրա ազդեցություն գործադրելը։

Ովքե՞ր են կազմակերպում ընտրությունները

Ընտրությունները չեն սկսվում և ավարտվում միայն քվեարկության օրը։ Դա ամբողջ համակարգ է, որտեղ տարբեր մարմիններ, կազմակերպություններ և մարդիկ ունեն հստաակ դերեր ու պատասխանատվություն։ Հայաստանում ընտրությունները կազմակերպում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովը։ Այն անկախ պետական մարմին է, որը վերահսկում է ընտրությունների օրինական կազմակերպումը, հաստատում ընտրական արդյունքները, հրապարակում պաշտոնական տեղեկությունները և ապահովում ընտրական գործընթացի ընդհանուր համակարգումը։ Կան նաև … Read more

Ինչպե՞ս է ապատեղեկատվությունը դարձել ժամանակակից զենք

Այսօր պատերազմները միայն զենքերով չեն ընթանում։ Ժամանակակից աշխարհում ամենաազդեցիկ գործիքներից մեկը տեղեկատվությունն է։Ապատեղեկատվությունն այլևս պարզապես կեղծ լուր չէ։ Այն դարձել է ռազմավարական գործիք, որն օգտագործվում է հասարակության վրա ազդելու համար։ Մասնագետները նշում են, որ ապատեղեկատվության հիմնական նպատակը մարդկանց մոլորեցնելը չէ միայն։ Այն ավելի խորքային խնդիր ունի՝ թուլացնել վստահությունը պետության, մեդիայի և հանրային ինստիտուտների նկատմամբ։ … Read more

Ինչպե՞ս են սոցցանցերը դարձել ապատեղեկատվության գլխավոր հարթակը

Սոցիալական մեդիան այլևս պարզապես շփման միջոց չէ։ Այսօր այն դարձել է աշխարհի ամենաազդեցիկ տեղեկատվական համակարգերից մեկը։ Սա նշանակում է, որ սոցիալական մեդիան մեծ ազդեցություն ունի մարդկանց մտածողության, ընտրության և հանրային կարծիքի ձևավորման վրա։ Բայց այստեղ կա վտանգավոր կողմ։ Սոցիալական ցանցերը ոչ միշտ է, որ աշխատում են չեզոք սկզբունքով։ Օրինակ կան ալգորիթմներ, որոնք հիմնականում առաջ … Read more

Իրազեկում․ Ի՞նչ իրավունքներ ունեք, որպես ընտրող

Յուրաքանչյուր քաղաքացի, որի 18 տարին  լրացրել է, ունի ընտրելու իրավունք։ Սա Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ երաշխավորված հիմնարար իրավունք է, որը հիմնված է մի քանի կարևոր սկզբունքների վրա՝ ընդհանուր, հավասար, ազատ և գաղտնի ընտրական իրավունքի։ Իրազեկ ընտրողը գիտի ոչ միայն իր պարտականությունները, այլ առաջին հերթին՝ իր իրավունքները։ Իսկ իրավունքների իմացությունն ու գաղտնի քվեարկության պաշտպանության գիտակցումը լավագույն պաշտպանությունն են ցանկացած … Read more