Ռուբինա Աթոյանի անունը հեռացվել է Վերաքննիչ դատարանի դատավորների թեկնածուների ցուցակից

Iravaban.net-ը ուսումնասիրել է Բարձրագույն դատական խորհրդի որոշումը։ Բարձրագույն դատական խորհուրդը  մայիսի 11-ին, դռնփակ նիստում, քննարկելով վերաքննիչ դատարաններում դատավոր նշանակվելու համար առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների ցուցակի քաղաքացիական մասնագիտացման բաժնից անձին հանելու հարցը և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 94-րդ հոդվածի 1-ին մասով, 113-րդ հոդվածի 5-րդ մասով, 125-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետով և  3-րդ մասով՝ Բարձրագույն դատական խորհուրդը որոշել է Ռուբինա Աթոյանին հանել վերաքննիչ դատարաններում դատավոր նշանակվելու համար առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների ցուցակի քաղաքացիական մասնագիտացման բաժնից:

Որոշման համար հիմք է հանդիսացել Բարձրագույն դատական խորհրդի 2026 թվականի ապրիլի   27-ի թիվ ԲԴԽ-29-Ո-Կ-18 որոշումը Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ռուբինա Աթոյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի վերաբերյալ միջնորդութան քննության կապակցությամբ նիստ նշանակելու վերաբերյալ։

Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:

Հիշեցնենք, որ Ռուբինա Աթոյանը ենթարկվել է կարգապահական տույժի, նրան հայտարարվել է նկատողություն։

Leave a Comment