Վերջին տարիներին Հայաստանում զգալիորեն ավելացել է օտարերկրացիների թիվը՝ հատկապես 2022 թվականից սկսած ռելոկացիայի ալիքի ֆոնին։ Սակայն օտարերկրացիներն հաճախ բախվում են իրավական բազմաթիվ խնդիրների՝ կացության կարգավիճակի ստացման, աշխատանքի թույլտվության ձեռքբերման, բանկերում հաշիվ բացելու և այլ հարցերի կապակցությամբ։ 2022 թվականի հունվարի 1-ից գործարկվել է workpermit.am էլեկտրոնային հարթակը, որը պետք է պարզեցներ գործընթացները, սակայն գործնականում դեռևս առկա են բազմաթիվ անհասկանալի և խնդրահարույց կետեր։ Այս թեմայի շուրջ Iravaban.net-ը զրուցել է «ԱՏՈՎՄՅԱՆ» իրավաբանական և խորհրդատվական ընկերության հիմնադիր տնօրեն, փաստաբան Մարատ Ատովմյանի հետ։