«Ի դեպ»․ Ռուսական շուկան փակվեց, եվրոպականը՝ լոգիստիկ խնդիրներ ունի

Ի դեպ, Ռուսաստանի Դաշնությունը դեռ մայիսից արգելափակել է հայկական մի շարք արտադրանքի ներմուծումը։ Այն ժամանակ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը վստահեցնում էր, որ անհանգստանալու որևէ պատճառ չկա․ ասում էր՝ եթե ռուսական շուկան խնդիրներ ստեղծի, արտահանումները դեպի Եվրոպա կհնգապատկեն։ Նույն լավատեսությունն էին ցուցաբերում նաև իշխանության այլ ներկայացուցիչներ, այդ թվում՝ Արարատ Միրզոյանը։ Ավելի ուշ ՔՊ-ականները հայտարարում էին՝ նույնիսկ … Read more

ԵՄ-ում դիտարկում են Կալասին դիվանագիտական ծառայության ղեկավարի լիազորություններից զրկելու հնարավորությունը. Financial Times

Եվրոպական միության անդամ երկրները դիտարկում են ԵՄ դիվանագիտական ծառայության հնարավոր արմատական բարեփոխումների տարբերակները՝ Եվրոպական արտաքին գործողությունների ծառայության (EEAS) և դրա ղեկավար Կայա Կալասի աշխատանքում առկա անհաջողությունների ֆոնին։ Այս մասին հայտնում է Financial Times (FT) թերթը՝ հղում անելով աղբյուրներին, հաղորդում է ՏԱՍՍ-ը: «Ակնհայտ է, որ EEAS-ը չի աշխատում այնպես, ինչպես պետք է աշխարհում: Այն դիսֆունկցիոնալ է: … Read more

ՄԱԿ-ի և ԵՄ-ի ճամփորդական փաստաթուղթ ունեցող պաշտոնյաներն առանց վիզայի մուտք կգործեն ՀՀ

ՄԱԿ-ի և ԵՄ-ի կողմից տրամադրվող ճամփորդական փաստաթուղթ (UN Laissez-Passer և EU Laissez-Passer) ունեցող պաշտոնյաներն առանց վիզայի մուտք կգործեն Հայաստան` իրենց ծառայողական պարտականությունների կատարման համար։ Համապատասխան որոշումն ընդունվեց ՀՀ կառավարության այսօրվա նիստի ժամանակ։ Նշված ճամփորդական փաստաթղթերը համարվում են ծառայողական (դիվանագիտական) անձնագրեր և ՀՀ այցելելու համար ստանում են անվճար մուտքի վիզաներ՝ կախված այցելության նպատակից և անձի պաշտոնից։ … Read more

Լոգիստիկան բարդ է, երկար է, հեռու է․ Պապոյանը՝ ԵՄ երկրներ հայկական գյուղմթերք արտահանելու մասին

Այո, լոգիստիկան բարդ է, հեռու է։ Իրականում մենք շատ մեծ աշխատանք ենք նախորդիվ արել, եթե մենք չունենայինք հարյուրավոր հեկտարներով պտուղ-բանջարեղենի ջերմոցներ, այսօր ոչ մի բան էլ չէինք կարողանա արտահանել ԵՄ, եթե մենք չունենայինք հազարավոր հեկտարներով ինտենսիվ այգիներ, մենք այսօր ոչ մի բան էլ չէինք կարողանա արտահանեինք ԵՄ։ Այլ հարց է, որ կա մի հատված, որը … Read more

Հայաստանը մնում է ՀԱՊԿ լիիրավ անդամ․ ՌԴ ԱԳ նախարար – Live News

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Հայաստանը մնում է ՀԱՊԿ լիիրավ անդամ։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։ Նա նաև նշել է, որ ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև Հայաստանի ընտրության հարցն արդեն իսկ արդիական է։ Լավրովը հայտարարել է, որ Հայաստանն արդեն ընդունել է Եվրամիությանը միանալու մասին օրենք, ուստի երկրի Եվրասիական տնտեսական միությանը անդամակցության հարցը հրատապ … Read more

Չինաստանի ԱԳՆ-ն դատապարտել է ԵՄ-ի՝ հակառուսական պատժամիջոցների նոր փաթեթի ծրագրերը

Չինաստանը Եվրամիությունից պահանջել է շտկել սխալ գործողությունները և չեղարկել ապօրինի միակողմանի պատժամիջոցները: Այս մասին հայտարարել է Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Լին Ցզյանը՝ մեկնաբանելով այն հաղորդագրությունները, որ ԵՄ հակառուսական պատժամիջոցների նոր փաթեթը կարող է միջոցառումներ ներառել Չինաստանի, Թուրքիայի, Հնդկաստանի և այլ երկրների ընկերությունների դեմ, հաղորդում է ՏԱՍՍ-ը: «Չինաստանը բազմիցս հայտարարել է, որ վճռականորեն դեմ է առանց ողջամիտ … Read more

Հայ գործարարները հազիվ թե կարողանան ԵՄ-ի հետ կապեր հաստատել. «Իրավունք»

«Իրավունք» թերթը գրում է. «Կառավարության հունիսի 4-ի նիստում ընդունված որոշմանբ՝ հունիսին ՀՀ–ից արտահանվող ջերմատնային արտադրության թարմ պտուղ-բանջարեղեն և ծաղիկներ արտահանող տնտեսավարողները որոշակի փոխհատուցում կստանան։ Կառավարության մեկ այլ որոշմամբ կփոխհատուցվեն դեպի ԵՄ, Միացյալ Թագավորության և Կանադայի շուկաներ հայկական արտադրության ապրանքների մաքսատուրքերը։ Տնտեսագետ Աղասի Թավադյանի գնահատմանբ, սակայն. -Մինչ կառավարության խոստացած փոխհատուցումը կհասնի արտահանողներին ու արտադրողներին, արտահանվող ապրանքը … Read more

Կայա Կալասն անդրադարձել է Հայաստանի խորհրդարանական ընտրությունների արդյունքներին

Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը դրական է գնահատել ՀՀ խորհրդարանական ընտրությունների արդյունքները՝ ընդգծելով, որ ԵՄ-ն փորձում է հնարավորինս օգնել Հայաստանին բարեփոխումների հարցում։ Այս մասին Կայա Կալասը հայտարարել է ԵՄ անդամ երկրների պաշտպանության նախարարների ոչ պաշտոնական հանդիպման ընթացքում։ «Կարծում եմ՝ մասնակցությունը (խմբ․՝ նկատի ունի մասնակցությունն ընտրություններում) իսկապես լավ էր, … Read more

Նույնիսկ ԿԸՀ-ի տվյալներով Նիկոլը չի ունենում սահմանադրական մեծամասնություն. Շարմազանով

Էդուարդ Շարմազանովը գրում է. «Նույնիսկ ԿԸՀ նախնական պաշտոնական տվյալներով ընտրության մասնակցած ՀՀ քաղաքացիների 50 տոկոսից ավելին չի քվեարկել Նիկոլի ու ՔՊ-ի օգտին։ Նույնիսկ ԿԸՀ-ի տվյալներով Նիկոլը չի ունենում սահմանադրական մեծամասնություն։ Ու դա անասելի ճնշումների ու վարչական ռեսուրս կիրառելու դեպքում։ Նույնիսկ ԿԸՀ-ի նախնական տվյալներն են փաստում, որ ընտրության մասնակցած քաղաքացիների կեսից ավելին չեն կիսում Նիկոլի բերած … Read more

Ինչու է իրական Հայաստանում ադրբեջանցիների բնակեցումը ներկայիս իշխանության օրոք

Ուզո՞ւմ եք բազմաբնակարան շենքում ձեր հարևանը լինի հայ սպային կացնահարած Սաֆարովի հայրենակիցը, հայկական բնակավայրերը լցվեն ադրբեջանցիներով   Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլի աչքի փուշ «Ուժեղ Հայաստանն» օրերս «Ֆեյսբուք» սոցիալական ցնցում հանդես եկավ հետևյալ գրառմամբ . «Փաշինյանը հաստատեց, որ Հայաստան է բերելու 300,000 ադրբեջանցի։ Այսօր մենք բոլորս համոզվեցինք դրա մեջ։ Ճշմարտությունն արդեն բացահայտվել է։ Մայիսի 21-ին … Read more