
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Հայաստանը մնում է ՀԱՊԿ լիիրավ անդամ։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։
Նա նաև նշել է, որ ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև Հայաստանի ընտրության հարցն արդեն իսկ արդիական է։
Լավրովը հայտարարել է, որ Հայաստանն արդեն ընդունել է Եվրամիությանը միանալու մասին օրենք, ուստի երկրի Եվրասիական տնտեսական միությանը անդամակցության հարցը հրատապ է և պետք է արագ լուծվի։
«Այս պահին Եվրասիական տնտեսական միությունից դուրս գալու մասին խոսք չկա։ Սակայն Հայաստանն արդեն ընդունել է ԵՄ-ին միանալու մասին օրենք, ուստի հարցը հրատապ է, պետք է արագ լուծվի», – մամուլի ասուլիսում ասել է Լավրովը։