ՄԱԿ-ի և ԵՄ-ի ճամփորդական փաստաթուղթ ունեցող պաշտոնյաներն առանց վիզայի մուտք կգործեն ՀՀ
ՄԱԿ-ի և ԵՄ-ի կողմից տրամադրվող ճամփորդական փաստաթուղթ (UN Laissez-Passer և EU Laissez-Passer) ունեցող պաշտոնյաներն առանց վիզայի մուտք կգործեն Հայաստան` իրենց ծառայողական պարտականությունների կատարման համար։ Համապատասխան որոշումն ընդունվեց ՀՀ կառավարության այսօրվա նիստի ժամանակ։ Նշված ճամփորդական փաստաթղթերը համարվում են ծառայողական (դիվանագիտական) անձնագրեր և ՀՀ այցելելու համար ստանում են անվճար մուտքի վիզաներ՝ կախված այցելության նպատակից և անձի պաշտոնից։ … Read more