ՌԴ Պետդումայում առաջարկել են կազմել Երևանի հակառուսական քայլերի ռեեստր

«Հայաստանի ղեկավարության հակառուսական որոշումների մասին տեղեկությունները պետք է ներառվեն հատուկ ռեեստրում, որպեսզի յուրաքանչյուր քայլի համար հնարավոր լինի մշակել առանձին պատասխան միջոցներ»․ այս առաջարկով հանդես է եկել ՌԴ Պետդումայի անվտանգության և կոռուպցիայի դեմ պայքարի հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ, ԼԴՊՌ խմբակցության ղեկավարի տեղակալ Անդրեյ Լուգովոյը։ Հայտնում է ՏԱՍՍ-ը:

ԵՄ-ում մտահոգված են հակառուսական որոշ պատժամիջոցներ մեղմացնելու ԱՄՆ-ի որոշմամբ

ԵՄ-ում կրկին մտահոգություն են հայտնել Մերձավոր Արևելքում հակամարտության ֆոնին Ռուսաստանի նկատմամբ սահմանված առանձին պատժամիջոցներ մեղմացնելու ԱՄՆ-ի որոշման կապակցությամբ: «Ինտերֆաքս» գործակալության տեղեկացմամբ, հայտարարել է Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան։ «Մենք ընդգծել ենք մեր մտահոգությունը պատժամիջոցները մասնակիորեն չեղարկելու ԱՄՆ-ի որոշման կապակցությամբ, ինչն արդեն ուժեղ ազդեցություն է գործել Ռուսաստանի վրա», – լրագրողների հետ զրույցից նրա խոսքերն է մեջբերում … Read more