Բրյուսելում քննարկվել են Հայաստան–Թուրքիա կապերի վերագործարկման քայլերը

Դավիթ Խուդաթյանի հետ քննարկեցինք մեր երկրների միջև անցյալում ակտիվորեն օգտագործվող երկաթուղային և ճանապարհային կապերի վերականգնմանն ուղղված ջանքերը: Այս մասին X-ի իր էջում գրել է Թուրքիայի տրանսպորտի նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն Բրյուսելում կազմակերպված «Կապակցվածության օրակարգ» հարթակում: «Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար պարոն Դավիթ Խուդաթյանի հետ մեր հանդիպման ժամանակ քննարկեցինք անցյալում մեր երկրների միջև ակտիվորեն օգտագործված երկաթուղային և ավտոմոբիլային կապերի … Read more

ՀԱԷԿ-ը երեք ամսով անջատված է էներգահամակարգից․ վերազինման աշխատանքներ են ընթանում

ՀԱԷԿ-ը երեք ամսով անջատված է էներգահամակարգից՝ շահագործման ժամկետի երկարացման ծրագրով նախատեսված աշխատանքների իրականացման նպատակով, խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը։«Աշխատանքների կեսից ավելին կատարված է։ Ծրագրի հաջող ավարտի պարագայում ատոմակայանի շահագործման ժամկետը կերկարացվի ևս 10 տարով»,- ասաց նա՝ հավելելով, որ զուգահեռաբար ընթանում են նոր ատոմակայանի կառուցման նախապատրաստական աշխատանքները։ «Գնում ենք … Read more

Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղային գծի բացմանը մասնակցել է նաև Դավիթ Խուդաթյանը

Այսօր պաշտոնապես բացվել է Բաքու-Թբիլիսի-Կարս նոր երկաթուղային գիծը։ Բացման արարողությանը մասնակցել են Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն, Էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Մարիամ Քվրիվիշվիլին, Ադրբեջանի Հանրապետության թվային զարգացման և տրանսպորտի նախարար Ռաշադ Նաբիևը և Թուրքիայի Հանրապետության տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Օրալօղլուն։ 1tv.ge-ի հաղորդմամբ, բացի այդ, միջոցառմանը մասնակցել են Վրաստանի կառավարության անդամներ, պատգամավորներ, դիվանագիտական ​​կորպուսի և … Read more

Երևանում ՌԴ էներգետիկայի նախարարության նամակն ընդունել են ի գիտություն․ Խուդաթյան

Երևանում ի գիտություն են ընդունել Ռուսաստանի էներգետիկայի նախարարության նամակը և Մոսկվայի հետ շարունակում են աշխատանքային շփումները։ Այդ մասին News.am-ին հայտնել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը։ Նրա խոսքով՝ նամակի բովանդակությունն «այնքան էլ սուր չէ», իսկ թեման «ուռճացվում է ընդդիմադիր ուժերի կողմից՝ իրենց նախընտրական քարոզարշավի շրջանակում»։ Անդրադառնալով նախօրեին տեղի ունեցած ֆերմերների բողոքի ակցիային՝ … Read more

Մեծամորի ատոմակայանը երեկվանից հինգ ամիս ժամկետով հանվել է շահագործումից

Մեծամորի ատոմակայանը երեկվանից հինգ ամիս ժամկետով հանվել է շահագործումից, այս մասին կառավարության նիստում հայտարարեց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը։ Այս որոշումը կայացվել է շահագործման ժամկետի երկարացման ծրագրի շրջանակում։ «Ամենայն հավանականությամբ, մեր արևային կայանները 2026 թվականին կարտադրեն այնքան էլեկտրաէներգիա, որքան արտադրած կլինի ատոմակայանը»,- նշեց ՏԿԵ նախարարը։

«Գյումրի 2»-ը եթե լինի, դուրս եք գալու փողոց, իշխանափոխությո՞ւն անեք․ լրագրողը՝ Խուդաթյանին

The post «Գյումրի 2»-ը եթե լինի, դուրս եք գալու փողոց, իշխանափոխությո՞ւն անեք․ լրագրողը՝ Խուդաթյանին appeared first on Tribune.am.

Քննարկեցինք ենթակառուցվածքային և էներգետիկական հարցեր․ թուրք նախարարը Փաշինյանի և ՏԿԵ նախարարի հետ հանդիպման մասին

Փարիզում Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Ալփարսլան Բայրաքթարը հանդիպել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանի հետ: Այս մասին թուրք նախարարը գրառում է կատարել X-ի իր միկրոբլոգում: «Հարգելի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանի հետ Փարիզում հանդիպում ունեցանք։ Քննարկեցինք ենթակառուցվածքային … Read more

Հյուսիս-հարավ ճանապարհի Քաջարան-Ագարակ հատվածում փորված 2-րդ թունելը պատրաստ է. Խուդաթյան

Հայաստանի ամենամեծ շինհրապարակում՝ Հյուսիս-հարավ ճանապարհի Քաջարան-Ագարակ 32 կմ հատվածում փորված 2-րդ թունելը պատրաստ է։ Այդ մասին տեսանյութին կից նշված է ՏԿԵ նախարարության Ֆեյսբուքի էջում:

Հյուսիս-հարավ ճանապարհի Քաջարան-Ագարակ հատվածում փորված 2-րդ թունելը պատրաստ է. Խուդաթյան

Հայաստանի ամենամեծ շինհրապարակում՝ Հյուսիս-հարավ ճանապարհի Քաջարան-Ագարակ 32 կմ հատվածում փորված 2-րդ թունելը պատրաստ է։ Այդ մասին տեսանյութին կից նշված է ՏԿԵ նախարարության Ֆեյսբուքի էջում: