
Փարիզում Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Ալփարսլան Բայրաքթարը հանդիպել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանի հետ: Այս մասին թուրք նախարարը գրառում է կատարել X-ի իր միկրոբլոգում:
«Հարգելի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանի հետ Փարիզում հանդիպում ունեցանք։
Քննարկեցինք ենթակառուցվածքային և էներգետիկական հարցեր, որոնք կնպաստեն մեր տարածաշրջանում մնայուն խաղաղությանը ու կայունությանը:
Այս համատեքստում անդրադարձանք համագործակցության ոլորտներին, մասնավորապես՝ էլեկտրական համակարգերի փոխկապակցմանը, ատոմային էներգետիկային և բնական գազին»,-գրել է Բայրաքթարը։