ՀՀ-ն և Վրաստանը քննարկել են տրանսպորտի, էներգետիկայի և ավիացիայի ոլորտներում փոխգործակցության հարցեր

Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը Վրաստանի Բաթումի քաղաքում մասնակցել է Վրաստանի միջազգային ծովային ֆորումի (GIMF 2026) պաշտոնական և հանդիսավոր բացման արարողությանը։ Ֆորումին բացման ելույթով հանդես է եկել Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։ Միջոցառումը համախմբել է շուրջ 40 երկրների ավելի քան 400 պատվիրակների։ Ֆորումի շրջանակներում Դավիթ Խուդաթյանը հանդիպել է Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման … Read more

Քննարկվել է Դիլիջան համայնքի և Գուրջաանի քաղաքի միջև համագործակցության հաստատման հնարավորությունը

Վրաստանում ՀՀ դեսպան Ա. Սմբատյանը Կախեթիի շրջան աշխատանքային այցի շրջանակներում հանդիպել է Գուրջաանիի քաղաքապետ Գիորգի Մաճավարիանիի հետ: Այս մասին տեղեկացնում են Վրաստանում ՀՀ դեսպանությունից:  Զրուցակիցները քննարկել են Դիլիջան համայնքի և Գուրջաանի քաղաքի միջև համագործակցության հաստատման հնարավորությունը: Ձեռք է բերվել պայմանավորվածություն շարունակել համատեղ աշխատանքներն այդ ուղղությամբ: