Ընտրությունների նախաշեմին ձգձգում են արցախցիներին քաղաքացիություն տալու գործընթացը

Ամենօրյա ռեժիմով մեր հայրենակիցներից ստանում եմ նամակներ և զանգեր, որոնք վերաբերում են անձնագրերի, այդ թվում՝ նույնականացման քարտերի ստացման ժամկետների հարցին։ Բանն այն է, որ հերթագրվելու դեպքում միայն ամիսներ հետո կարող ես ձեռք բերել կամ թարմացնել անձնագիրդ, ինչն էլ առաջացրել է մեր հայրենակիցների արդարացի զայրույթը։  Պարբերաբար անդրադառնալով հարցին՝ նշել ենք, որ համակարգը ծանրաբեռնված է, անհրաժեշտ են … Read more

Քննարկվել են պետական կառավարման համակարգում կատարողականի գնահատման համակարգին և մրցունակ կադրերի ներգրավմանը վերաբերող հարցեր

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է հանրային կառավարման բարեփոխումների շրջանակում պետական կառավարման համակարգում կատարողականի գնահատման և դրա հիմքով խրախուսման պիլոտային ծրագրի ընթացքը: Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը զեկուցել է պետական կառավարման համակարգի արդյունավետության և մրցունակության բարձրացմանն ուղղված ծրագրի ընթացքի, իրականացված վերլուծությունների արդյունքների վերաբերյալ, մանրամասներ ներկայացրել սոցիալական երաշխիքների շրջանակի և ծրագրի շարունակականության … Read more

Քննչական կոմիտեի նախագահն ընդունել է Հայաստանում Ղազախստանի դեսպանին

ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանը 2026 թվականի փետրվարի 24-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ղազախստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Բոլատ Իմանբաևին։ Արթուր Պողոսյանը գոհունակությամբ նշել է, որ երկու երկրների իրավապահ մարմինների միջև ձևավորված արդյունավետ համագործակցության շրջանակում միմյանց ուղարկվող իրավական հարցումները պատշաճ կատարվում են: Դեսպանը շնորհակալություն է հայտնել Քննչական կոմիտեի նախագահին՝ երկու իրավապահ մարմինների միջև … Read more

Քննարկվել են պաշտպանության ոլորտում Հայաստան-Իրան համագործակցությանն ու տարածաշրջանային անվտանգությանն առնչվող մի շարք հարցեր

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հանդիպել է Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-մայոր Աբդոլրահիմ Մուսավիի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության ոլորտում Հայաստան-Իրան համագործակցությանն ու տարածաշրջանային անվտանգությանն առնչվող մի շարք հարցեր։

Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ՄԱԿ մարդու իրավունքների բարձր հանձնակատար Վոլկեր Տյուրկի հետ

Փետրվարի 24-ին Ժնևում ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդի նիստի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ՄԱԿ մարդու իրավունքների բարձր հանձնակատար Վոլկեր Տյուրկի հետ: Արարատ Միրզոյանը և Վոլկեր Տյուրկը մտքեր են փոխանակել մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում առաջնահերթությունների, մարդու իրավունքների միջազգային համակարգի առջև ծառացած արդի մարտահրավերների և փոխգործակցության հիմնական ուղղությունների շուրջ։ Նախարար Միրզոյանը ներկայացրել է … Read more

Էկոնոմիկայի նախարարությունում կայացել է Ազատ տնտեսական գոտիների հարցերով միջգերատեսչական հանձնաժողովի նիստը

Փետրվարի 24-ին ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում կայացել է Ազատ տնտեսական գոտիների հարցերով միջգերատեսչական հանձնաժողովի նիստը, որը վարել է ՀՀ էկոնոմիկայի նախարար, հանձնաժողովի նախագահ Գևորգ Պապոյանը։ Նիստի ընթացքում ԱՏԳ կազմակերպիչների և շահագործողների ներկայացրած հաշվետվությունների և հայտարարագրերի հիման վրա քննարկվել են 2025 թվականի գործունեության արդյունքները, ինչպես նաև ազատ տնտեսական գոտիների զարգացմանը վերաբերող մի շարք հարցեր։ Անդրադարձ է կատարվել … Read more

Նիկոլն ուղղակի չի պարզաբանում, որ «Արևմուտքը» Թուրքիան է – Live News

Նորություն բացահայտած չեմ լինի, եթե ասեմ, որ Նիկոլ Փաշինյանն ու սուտը, մանիպուլյացիան ու կեղծ խոստումները «երկվորյակ եղբայրներ» են։ Իր կառավարման տարիների ընթացքում, սկսած 2018-ի վակխանալիայի օրերից, հնչեցրած սուտ ու պոպուլիստական խոստումների 90 և ավելի տոկոսը չի իրականացրել, իսկ այն, ինչ փոքր ի շատե արել է՝ բացառապես սեփական քաղաքական քիմքին ու ճաշակին հարմարեցրած է եղել։  Փաստը, … Read more

Օի ջերմաստիճանը մի քանի աստիճանով նվազելու է

Երևանում փետրվարի 24-ին կեսօրից հետո, 25-ի գիշերը սպասվում է կարճատև անձրև։ Փետրվարի 26-ին կեսօրից հետո, 27-28-ին, մարտի 1-ին սպասվում են տեղումներ՝ գիշերը ձյան, ցերեկը ձնախառն անձրևի տեսքով։ Փետրվարի 25-ի ցերեկը, 26-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ ​​​ Հանրապետության տարածքում փետրվարի 24-ի ցերեկը, 25-ին, 26-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ՝ նախալեռնային և հովտային շրջաններում՝ … Read more

Մեծ Բրիտանիայի խորհրդարանում մեկնարկել է Արցախի վերաբերյալ խորհրդարանական հետաքննություն

Հայ դատի Մեծ Բրիտանիայի հանձնախմբի փոխանցմամբ, փետրվարի 23-ին Մեծ Բրիտանիայի խորհրդարանում տեղի է ունեցել «Ջնջելով անցյալը. մշակութային ժառանգության ոչնչացում» խորագրով խորհրդարանական հետաքննության գործընթացի մեկնարկը, որի նպատակն է ուսումնասիրել 2023 թվականից ի վեր Արցախի (Լեռնային Ղարաբաղ) հայկական ժառանգության ոչնչացումը, մինչ օրս ձեռնարկված իրավական արձագանքները, ինչպես նաև արդարության և հաշվետվողականության հասնելու հնարավոր ուղիները։ Առաջին նիստում ելույթ է ունեցել «Արցախի … Read more

Սուրեն Պապիկյանը հանդիպել է ԻԻՀ պաշտպանության և զինված ուժերի աջակցման նախարարի հետ

Իրանի Իսլամական Հանրապետություն կատարած պաշտոնական այցի շրջանակում ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հանդիպել է ԻԻՀ պաշտպանության և զինված ուժերի աջակցման նախարար, բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեի հետ։ Հանդիպմանը մասնակցել է նաև ԻԻՀ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Գրիգոր Հակոբյանը։ Նախարարները բարձր են գնահատել պաշտպանության բնագավառում Հայաստան-Իրան համագործակցության մակարդակը, հաստատակամություն հայտնել շարունակել աշխատանքները երկկողմ հարաբերությունների զարգացման ուղղությամբ, … Read more