Հնդկաստանի ԶՈւ պաշտպանության շտաբի պետին են ներկայացվել ՀՀ-ի և Հնդկաստանի արտադրության սպառազինության նմուշները

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը Ֆեյսբուքի իր էջում տեսանյութ է հրապարակել, որին կից գրել է. «Հնդկաստանի զինված ուժերի պաշտպանության շտաբի պետի՝ ՀՀ այցի շրջանակում նրան են ներկայացվել Հայաստանի և Հնդկաստանի արտադրության սպառազինության նմուշները»: Մանրամասները՝ տեսանյութում:

Ի՞նչ է խոստանում ու ինչպե՞ս է իրագործելու խոստումները «Մեր ձևով» շարժումը. զրույց Նարեկ Կարապետյանի հետ

Հայաստանում իշխանափոխություն իրականացնելու հայտ է ներկայացրել նաև Սամվել Կարապետյանի թիմը: Դուք գիտեք, որ ստեղծվել է «Մեր ձևով» շարժում, որի անդամներն էլ գրանցել են «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը: Քաղաքական այս ուժն արդեն ներկայացրել է իր տնտեսական առաջին քայլերը, որոնցով, ընտրվելու դեպքում, ասում են, պատրաստվում են փոխել Հայաստանի քաղաքացիների տնտեսական կյանքը: Ինչպե՞ս են դա անելու և ինչպե՞ս են … Read more

Հայտնաբերվել է ՊՆ N զորամասի պայմանագրային զինծառայող Դավիթ Մանուկյանի դին․ ՊՆ

Փետրվարի 7-ին հայտնաբերվել է ՊՆ N զորամասի պայմանագրային զինծառայող Դավիթ Արմենի Մանուկյանի դին: Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն: Պաշտպանության նախարարությունը վշտակցում և զորակցություն է հայտնում զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին ու ծառայակիցներին։

Իրանը և ԱՄՆ-ը համաձայնության չեն եկել, Բրիտանիան կործանիչներ է մոտեցրել մեր հարևանին, Իրանը սպառնացել է պատասխան հարվածով

Իրանի դեմ Թրամփի նոր հրամանագրից կարող է տուժել նաև Հայաստանը   Երեկ երեկոյան հաղորդվեց , որ Իրանի և Միացյալ Նահանգների պատվիրակությունները լարված և լուրջ բանակցություններ են վարել Օմանի մայրաքաղաք Մասկատում, և որ բանակցություններն ավարտվել են, դրանք անցել են լարված: Այնուհետև, «Комсомольская правда»-ի փոխանցմամբ , «The Wall Street Journal»-ը (WSJ) հայտնել է, որ Իրանն ԱՄՆ-ի հետ … Read more

Հայաստանի և Կամբոջայի արտաքին գերատեսչությունների միջև տեղի են ունեցել քաղաքական խորհրդակցություններ

Փետրվարի 6-ին Պնոմպենում կայացել են Հայաստանի Հանրապետության և Կամբոջայի Թագավորության արտաքին գործերի նախարարությունների միջև քաղաքական խորհրդակցություններ՝ ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանի և Կամբոջայի Թագավորության արտաքին գործերի և միջազգային համագործակցության նախարարության պետքարտուղար Մեաս Կիմ Հենգի գլխավորությամբ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ-ը։ «Զրուցակիցներն անդրադարձ են կատարել երկկողմ օրակարգին առնչվող հարցերի լայն շրջանակի, մասնավորապես՝ քաղաքական, միջխորհրդարանական, … Read more

Քննարկվել է ԱԳ նախարարության 2025թ. գործունեության հաշվետվությունը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը փետրվարի 7-ին այցելել է Արտաքին գործերի նախարարություն՝ գերատեսչության 2025թ. գործունեության հաշվետվությունը քննարկելու նպատակով: Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը ներկայացրել է հիմնական ուղղություններով 2025թ. կատարված աշխատանքները, ձեռքբերումները, ընթացիկ տարում շարունակվող և նախանշվող ծրագրերն ու անելիքները՝ ըստ առաջնահերթությունների։ Անդրադարձ է կատարվել խաղաղության գործընթացում արձանագրված կարևորագույն զարգացումներին։ Նախարար Միրզոյանն ընդգծել է, որ թիվ մեկ առաջնահերթությունն … Read more

Արդյո՞ք ռեալպոլիտիկը հակասում է պատմական հիշողությանը. Հեռանկար բանավեճ

Հայկական լեռնաշխարհի ամենահայտնի երկու լեռները՝ Արարատն ու Արագածը, երբեք այսքան հաճախ չէին հայտնվել քաղաքական բանավեճերում: Այդ թեմայի մասին ակտիվ նոր խոսակցություն սկսվեց, երբ վարչապետը դրան անդրադարձավ իր ճեպազրույցում, իսկ Հայաստանի երկրորդ նախագահը ասուլիս տվեց հենց Արարատի պատկերի ներքո: Արդյո՞ք սա պատմության քաղաքականացում է, թե՞ փորձ՝ սահմանազատելու պատմության հիշողությունն ու փաստացի պետությունը։ Այս ու այլ հարցերի … Read more

Եվս մեկ բարեփոխում բանակի ապագա սպաների համար. Սուրեն Պապիկյան

Եվս մեկ բարեփոխում բանակի ապագա սպաների՝ ակադեմիայի կուրսանտների համար. ֆեյսբուքյան իր էջում գրել է Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը: Մանրամասները՝ նախարարի հրապարակած տեսանյութում:

Խցանումը վերացվել է, երթևեկությունը՝ վերականգնվել. փրկարարներն ու պարեկները օգնություն են ցուցաբերել 80 տրանսպորտային միջոցի

Փետրվարի 7-ին՝ ժամը 10։24-ին, տեղեկատվություն է ստացվել, որ Արագածոտնի մարզի Արտաշավան գյուղից «Տառերի պուրակ» տանող ճանապարհահատվածում ճանապարհը երկկողմանի խցանված է։ Դեպքի վայր են մեկնել մարզի պարեկներն ու փրկարարները։ Եղանակային անբարենպաստ պայմաններից ելնելով՝ առաջացել է խցանում․ շուրջ 80 ավտոմեքենա հայտնվել են խցանման մեջ։ Փրկարարների և պարեկների համատեղ աշխատանքի արդյունքում խցանումը վերացվել է․ օգնություն է ցուցաբերվել 80 … Read more

էկոնոմիկայի նախարարը Տավուշի մարզում հանդիպել է զբոսաշրջության ոլորտում գործունեություն ծավալող գործարարների հետ

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը փետրվարի 6-ին Տավուշի մարզպետի աշխատակազմում, մարզպետ Հայկ Ղալումյանի հետ, հանդիպել է զբոսաշրջության ոլորտում գործունեություն ծավալող 30-ից ավելի գործարարների հետ։ Հանդիպմանը ներկա են եղել Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Լուսինե Գևորգյանը և համայնքների ղեկավարները։ Հանդիպման ընթացքում ներկայացվել է ՀՀ զբոսաշրջության զարգացման 2026 – 2030 թվականների ռազմավարական ծրագիրը, որը ուղենիշային փաստաթուղթ է առաջիկա 5 … Read more