Հայաստանում իշխանափոխություն իրականացնելու հայտ է ներկայացրել նաև Սամվել Կարապետյանի թիմը: Դուք գիտեք, որ ստեղծվել է «Մեր ձևով» շարժում, որի անդամներն էլ գրանցել են «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը: Քաղաքական այս ուժն արդեն ներկայացրել է իր տնտեսական առաջին քայլերը, որոնցով, ընտրվելու դեպքում, ասում են, պատրաստվում են փոխել Հայաստանի քաղաքացիների տնտեսական կյանքը:
Ինչպե՞ս են դա անելու և ինչպե՞ս են արձագանքում հակափաստարկներին կամ մեղադրանքներին. այս և այլ հարցերի «Հեռանկար»-ի տաղավարում անդրադարձել է «Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը: