Մեզ անծանոթ Արմեն Գարոն. ԱՄՆ-ում ՀՀ առաջին դեսպանը, Հայկական հարցի խոսափողը

1872 թ. փետրվարի 9-ին Կարինում (ներկայումս՝ Էրզրում)  ծնվել է Արմեն Գարոն (Գարեգին Փաստրմաճյան), հայ քաղաքական և ռազմական գործիչ, Հայաստանի առաջին հանրապետության դեսպանը ԱՄՆ-ում, Նեմեսիս գործողության կազմակերպիչներից մեկը։  Արմեն Գարոն սովորել է Սանասարյան վարժարանում, 1894-ին մեկնել է Ֆրանսիայի Նանսի քաղաք և ուսանել գյուղատնտեսություն և քիմիա: Իր ողջ կյանքի ընթացքում Արմեն Գարոն վճռական դեր է խաղացել ինքնապաշտպանական … Read more

Այսօր երեկոյան տեղի կունենա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը ԱՄՆ փոխնախագահի հետ

Ամերիկայի Միացյալ Նահանգների փոխնախագահ Ջեյ Դի Վենսը տիկնոջ՝ Ուշա Վենսի հետ փետրվարի 9-10-ին պաշտոնական այցով կժամանի Հայաստանի Հանրապետություն։ Այսօր երեկոյան տեղի կունենա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը ԱՄՆ փոխնախագահի հետ, որից հետո նրանք հանդես կգան հայտարարություններով:

Սիսիան-«Զանգեր» կոչվող հատվածում տեղում է ձյուն, Գորիս-Շինուհայր-Հարժիս ավտոճանապարհին բուք է

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Սպիտակի ոլորանները փակ են բեռնատարների համար։ Վարդենյաց լեռնանցքը անցանելի է կցորդով բեռնատարների համար անվաշղթաների կիրառման դեպքում։ Սիսիան-«Զանգեր» կոչվող հատվածում տեղում է ձյուն։ Գորիս-Շինուհայր-Հարժիս ավտոճանապարհին բուք է:

Հրդեհ Քասախ գյուղում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online

Փետրվարի 8-ին, ժամը 18։40-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Քասախ գյուղի Սեդրակ Ջալալյան փողոցի տներից մեկի 2-րդ հարկում։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 19։06-ին, մարվել՝ 19։24-ին։ Այրվել է տան 2-րդ հարկում գտնվող … Read more

Հանգստյան օրվա ավարտին ոչ պաշտոնապես մի բան ասեմ. Ռոմանոս Պետրոսյան

ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանի Ֆեյսբուքյան էջում գրել է․ «Խորհուրդ եմ տալիս խոշոր մասնավոր ընկերությունների սեփականատերերին եւ բաժնետերերին՝ եթե ձեր ընկերություններում ներդրված չէ ֆինանսաբանկային (գանձապետական) գործառնությունների իրականացման եռաստիճան (վերադասության կարգով՝ միմյանց վերահսկող) համակարգ, ապա բնավ չխախտելով որեւէ անձի անմեղության կանխավարկածը եւ կասկածի տակ չառնելով ձեր ընկերությունների գործադիր եւ ֆինանսական բլոկի թոփ-մենեջմենթի ներկայացուցիչների ազնվությունն ու արհեստավարժությունը, … Read more

Նոյեմբերյանում նոր դպրոց ենք կառուցում, առաջիկայում կմեկնարկենք նաև քոլեջի նոր շենքի կառուցումը. ԿԳՄՍ նախարար

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ֆեյսբուքյան գրառմամաբ տեղեկացրել է․ «Երեկ Նոյեմբերյանում բացվեց երիտասարդական հերթական կենտրոնը՝ Լոֆթ Նոյեմբերյանը։ Հրաշալի միջավայր է ստացվել, որը, հուսով եմ, առաջին հերթին կլինի ազատ ստեղծագործելու միջավայր երիտասարդների համար։ Կենտրոնը ԿԳՄՍՆ, համայնքի և Լոֆթ կազմակերպության համագործակցության արդյունքն է։ Ի դեպ, Նոյեմբերյանում նաև նոր դպրոց ենք կառուցում, առաջիկայում կմեկնարկենք նաև քոլեջի նոր շենքի կառուցումը»։ … Read more

Մեր երիտասարդ տղաները մեծ տաղանդներ են․ Սպերցյան

«Կրասնոդարի» և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը «Матч ТВ»-ի եթերում անդրադարձել է թիմի երիտասարդ խաղացողներին։ Ուրբաթ օրը «Կրասնոդարը» ՌՊԼ-ի Winline Ձմեռային գավաթի երկրորդ տուրում 3:0 հաշվով վստահ հաղթանակ էր տարել «Զենիթի» նկատմամբ: Գոլերի հեղինակ էին դարձել 23-ամյա Մոզեսը, ինչպես նաև երկու երիտասարդ խաղացողներ՝ 18-ամյա Արտյոմ Խմարինը և 17-ամյա Էլդար Հուսեյնովը։ «Մեր երիտասարդ տղաները մեծ … Read more

Արաղչի․ Իրանը պնդում է ուրանի հարստացման իր իրավունքը

Թեհրանը պնդում է ուրանի հարստացման իր իրավունքը, նույնիսկ եթե դա հանգեցնի պատերազմի, հայտարարել է Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին։ «Ինչո՞ւ ենք մենք այդքան պնդել և շարունակում պնդել ուրանի հարստացման վրա և պատրաստ չենք հրաժարվել դրանից, անգամ եթե մեզ պատերազմ պարտադրեն։ Որովհետև ոչ ոք իրավունք չունի մեզ ասել, թե ինչ պետք է ունենանք … Read more

Փետրվարին կավարտեմ Հայոց պատմության հատոր երրորդի առաջին գիրքը, իսկ դուք ի՞նչ եք կարդում. Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել Ֆեյսբուքյան իր էջում․ «Փետրվարին կավարտեմ Հայոց պատմության հատոր երրորդի առաջին գիրքը: Իսկ դուք ի՞նչ եք կարդում»,-նշել է նա։  

Ջերմուկի, Վայքի, Ապարանի, Արագածի տարածաշրջաններում և «Մեղրու սար» կոչվող հատվածում տեղում է ձյուն

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Ջերմուկի խաչմերուկից Կապան ավտոճանապարհը (ձյուն) և Վարդենյաց լեռնանցքը (բուք, ձյուն) փակ են կցորդով բեռնատարների համար, իսկ մյուս տեսակի տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի։ Շիրակի մարզի միջհամայնքային ավտոճանապարհները դժվարանցանելի են … Read more