Հայկական ակումբների համար եվրագավաթային մրցաշրջանի ավարտից հետո պաշտոնապես հաստատվեց, որ Հայաստանը կպահպանի ՈւԵՖԱ-ի գործակիցների աղյուսակի 33-րդ տեղը։ Սա աննախադեպ արդյունք է, որը կապահովի երկրի մասնակցությունը Եվրոպայի լիգային 2027/28 մրցաշրջանում։
33-րդ տեղի համար պայքարում Հայաստանի մրցակիցները՝ Կոսովոյի, Ֆինլանդիայի և Բոսնիա ու Հերցեգովինայի ակումբները, ավարտել են իրենց ելույթները, ինչի շնորհիվ Հայաստանը վերջնականապես ամրապնդվեց ընթացիկ հնգամյա շրջանի արդյունքներով 33-րդ հորիզոնականում։
2026/27 մրցաշրջանը Հայաստանը կսկսի 32-րդ տեղից։ Դա պայմանավորված է ՈւԵՖԱ-ի գործակիցների հաշվարկման համակարգով, որտեղ հաշվի են առնվում վերջին հինգ մրցաշրջանների արդյունքները։