Ղազախստանի ԱԳ նախարարն այցելել է Հայաստանի պատմության թանգարան

Պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Ղազախստանի արտաքին գործերի նախարար Երմեկ Կոշերբաևի գլխավորած պատվիրակությունն այսօր այցելել է Հայաստանի պատմության թանգարան: Հյուրերը ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանի և թանգարանի տնօրեն Դավիթ Պողոսյանի ուղեկցությամբ շրջել են թանգարանի մշտական ցուցադրության սրահներում: Պատվիրակության անդամները ծանոթացել են նաև Հայաստանի պատմության թանգարանի մշտական ցուցադրությունը համալրած միջնադարյան հայկական փայտարվեստի … Read more

Կայացել է Արարատ Միրզոյանի և Ղազախստանի ԱԳ նախարարի ընդլայնված կազմով՝ երկու երկրների պատվիրակությունների մասնակցությամբ հանդիպումը

Կայացել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Ղազախստանի ԱԳ նախարար Երմեկ Կոշերբաևի ընդլայնված կազմով՝ երկու երկրների պատվիրակությունների մասնակցությամբ հանդիպումը: Նախարար Միրզոյանը ողջույնի խոսքում նշել է «Հարգելի´ գործընկերներ,Երեկ և այսօր առանձնազրույցի ընթացքում մենք քննարկեցինք Հայաստանի և Ղազախստանի միջև ձևավորված ռազմավարական գործընկերության օրակարգի մի շարք հարցեր։ Այժմ ընդլայնված ձևաչափով կշարունակենք մտքեր փոխանակել տարբեր բնագավառներում մեր երկրների … Read more

Նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Էստոնիայի ԱԳ նախարար Մարգուս Ցահքնային

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Էստոնիայի արտաքին գործերի նախարար Մարգուս Ցահքնային: Նախագահ Խաչատուրյանը ողջունել է Մարգուս Ցահքնային և նրա գլխավորած պատվիրակությանը՝ գոհունակությամբ նշելով, որ հայ-էստոնական հարաբերությունները՝ հիմնված ժողովրդավարական ընդհանուր արժեքների վրա, շարունակում են դինամիկ զարգանալ։ Անդրադառնալով Երևանում Էստոնիայի նստավայր դեսպանության պաշտոնական բացմանը՝ նախագահը կարևորել է այդ իրադարձությունը՝ այն գնահատելով որպես նշանակալի քայլ երկկողմ հարաբերությունների … Read more

Վրացական Նինոծմինդա սահմանային անցակետը բաց է. ՊԵԿ

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ Վրաստանի Նինոծմինդա սահմանային անցակետը բաց է, ուստի Բավրայի մաքսային անցման կետով կարող են երթևեկել բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների վարորդները։ Ավելի վաղ Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացրել էր, որ վրացական Նինոծմինդա սահմանային անցակետը փակ է՝ եղանակային վատ պայմանների պատճառով։  

Արմեն Գրիգորյանն ընդունել է Ավստրիայի խորհրդարանի Ավստրիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահի գլխավորած պատվիրակությանը

Ապրիլի 9-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Ավստրիայի խորհրդարանի Ավստրիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահ Մարտինա ֆոն Քյունսբերգ-Սարրեի գլխավորած պատվիրակությանը։ ԱԽ քարտուղարը ողջունել է պատվիրակության այցը Հայաստան և կարևորել բարձրաստիճան փոխայցերի իրականացումը՝ հատկապես հաշվի առնելով վերջին շրջանում երկկողմ հարաբերություններում արձանագրվող կայուն զարգացման դրական դինամիկան։ Կողմերը քննարկել են Հայաստան-Ավստրիա բազմաոլորտ համագործակցությանը վերաբերող հարցեր: Զրուցակիցները նաև մտքեր … Read more

Խորապես վշտացած ենք Լիբանանին հասցված հարվածների հետևանքով հարյուրավոր զոհերի մասին լուրերից․ ՀՀ ԱԳՆ

Հայաստանի ԱԳՆ-ն հայտարարել է, որ խորապես վշտացած է Լիբանանին հասցված հարվածների հետևանքով հարյուրավոր զոհերի և ավելի քան հազար վիրավորների մասին լուրերից: «Մեր ցավակցությունն ենք հայտնում զոհվածների ընտանիքներին և շուտափույթ ապաքինում մաղթում բոլոր վիրավորներին ՝ հույս հայտնելով, որ բոլոր մարտական գործողությունները կդադարեցվեն», – ասված է Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության՝  X-ում տեղադրված հաղորդագրության մեջ։

Փաշինյանի՝ Ռուսաստան այցից հետո հռետորաբանությունը ավելի սրվեց – Live News

Հայաստանի ներսում հիմա մի շատ պարզ բան է տեղի ունենում․ իշխանությունը անցել է նյարդային ռեժիմի, և դա ամենաշատը երևում է խոսքի ու բառապաշարի կտրուկ փոփոխության մեջ։ Նիկոլ Փաշինյանի թիմի բառապաշարը վերջին շրջանում դարձել է ավելի կոշտ, ավելի ագրեսիվ, երբեմն էլ՝ ուղղակի գռեհիկ և սա պատահական չէ։ Այն դեպքում, երբ իշխանությունը հանգիստ է ու վստահ, չի … Read more

Page not found – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online

12:17 08.04.2026 Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է Իրանի վրա հարձակումները դադարեցնելու մասին Իսրայելի պաշտպանության ուժերը (IDF) հայտարարել են Իրանի վրա հարձակումները դադարեցնելու մասին՝ համաձայն իրենց քաղաքական ղեկավարության հրահանգների, հավելելով, որ պահպանում են պաշտպանական բարձր պատրաստվածության վիճակ։ «Քաղաքական վերնախավի հրահանգներին համապատասխան՝ Իսրայելի պաշտպանության բանակը դադարեցնում է Իրանի դեմ կրակը և գտնվում է բարձր պաշտպանական պատրաստվածության մեջ՝ … Read more

Փաշինյանն ու Պուտինը կհանդիպեն հունիսի երկրորդ կեսին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ապրիլի 1-ին Մոսկվայում կայացած հանդիպման ժամանակ պայմանավորվել են ևս մեկ հանդիպում անցկացնել հունիսի երկրորդ կեսին։ Վարչապետ Փաշինյանն այդ մասին հայտնեց լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ։ «Մենք արդեն պայմանավորվել ենք մեր առաջիկա հանդիպումների և միջոցառումների մասին։ Բարձր մակարդակով հանդիպման մասին ենք պայմանավորվել հունիսի 2-րդ կեսին»,- ասաց Փաշինյանը։   … Read more