ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ապրիլի 1-ին Մոսկվայում կայացած հանդիպման ժամանակ պայմանավորվել են ևս մեկ հանդիպում անցկացնել հունիսի երկրորդ կեսին։
Վարչապետ Փաշինյանն այդ մասին հայտնեց լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ։
«Մենք արդեն պայմանավորվել ենք մեր առաջիկա հանդիպումների և միջոցառումների մասին։ Բարձր մակարդակով հանդիպման մասին ենք պայմանավորվել հունիսի 2-րդ կեսին»,- ասաց Փաշինյանը։