Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ Վրաստանի Նինոծմինդա սահմանային անցակետը բաց է, ուստի Բավրայի մաքսային անցման կետով կարող են երթևեկել բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների վարորդները։
Ավելի վաղ Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացրել էր, որ վրացական Նինոծմինդա սահմանային անցակետը փակ է՝ եղանակային վատ պայմանների պատճառով։