Արգենտինայի հավաքականի ևս մեկ ֆուտբոլիստ կհամալրի Ատլետիկոյի շարքերը — Armsport.am

Մադրիդի «Ատլետիկոն» հայտարարել է, որ համաձայնության է եկել «Բոտաֆոգոյի» հետ արգենտինացի կիսապաշտպան Տիագո Ալմադայի տրանսֆերի վերաբերյալ և պայմանագիր կկնքի ֆուտբոլիստի հետ բուժզննումը անցնելուց հետո։

Ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոյի հաղորդմամբ՝ «Ատլետիկոն» կգնի Ալմադայի տրանսֆերային իրավունքների մի մասը։ Նրա ընդհանուր տրանսֆերային արժեքը կազմում է 40 միլիոն եվրո։

Ալմադան անցած մրցաշրջանի երկրորդ կեսը վարձավճարով անցկացրել է «Լիոնում»՝ մասնակցելով 20 խաղի, խփելով 2 գոլ և կատարելով 5 գոլային փոխանցում։

Նա նաև մեկ հանդիպում է անցկացրել «Բոտաֆոգոյի» կազմում վերջերս ավարտված Աշխարհի ակումբային առաջնությունում։

Leave a Comment