🎥 Ես կնախընտրեի կնոջս․ Բոտաֆոգոյի սեփականատերը ՊՍԺ-ի դեմ հաղթանակից հետո ուղիղ եթերում համբուրել է մարզչին

ՖԻՖԱ-ի ակումբային աշխարհի առաջնության խմբային փուլի B խմբի երկրորդ տուրում բրազիլական «Բոտաֆոգոն» սենսացիոն հաղթանակ տարավ Չեմպիոնների լիգայի գործող գավաթակիր ՊՍԺ-ի նկատմամբ՝ 1:0:

Ռենատո Պայվայի հետխաղային հարցազրույցի ժամանակ բրազիլական ակումբի սեփականատեր Ջոն Տեքստորը, ուրախանալով թիմի հաղթանակով, ուղիղ եթերում գրկեց մարզչին և համբուրեց նրա այտը։

«Ես կնախընտրեի կնոջս համբույրը, բայց դե, լավ…»,- կատակեց Պայվան։

Երկու տուրերից հետո «Բոտաֆոգոն» 6 միավորով գլխավորում է B խումբը, մինչդեռ ՊՍԺ-ն երկրորդն է՝ անձնական հանդիպումների արդյունքներով գերազանցելով Մադրիդի «Ատլետիկոյին»։

Leave a Comment