Շատ հետաքրքիր և տաղանդավոր խաղացող է․ Պոդբրեժովան՝ Դավիթ Հակոբյանի մասին

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, Սլովակիայի առաջնության ներկայացուցիչ «Պոդբրեժովան» 3-ամյա պայմանագիր է կնքել Երևանի ԲԿՄԱ-ի 19-ամյա հայ կիսապաշտպան Դավիթ Հակոբյանի հետ։  «Մենք հետևել ենք նրա խաղին մի քանի հանդիպումներում և որոշել ենք սկսել բանակցություններ նրա ակումբի հետ։ Խոսքը շատ հետաքրքիր և տաղանդավոր խաղացողի մասին է, լավ ֆիզիկական տվյալներով, ով ներկայացնում է Հայաստանի Մ21 հավաքականը», – նշել … Read more

ԲԿՄԱ-ից Սլովակիա․ Դավիթ Հակոբյանն ուղևորվում է Եվրոպա — Armsport.am

Երևանի ԲԿՄԱ-ի մամուլի ծառայությունը հայտնում է, որ թիմի հարձակողական ոճի կիսապաշտպան Դավիթ Հակոբյանը տեղափոխվում է Սլովակիայի առաջնություն։ 19-ամյա ֆուտբոլիստը պայմանագիր է կնքել «Պոդբրեժովա» ակումբի հետ։ Հակոբյանի տրանսֆերային արժեքը, ըստ Transfermarkt-ի, կազմում է 200 հազար եվրո։ Ավարտված մրցաշրանում «Պոդբրեժովան» ավարտել է իր ելույթները մրցաշարային աղյուսակի 6-րդ հորիզոնականում։ Նշենք, որ Սլովակիայի չեմպիոնի՝ «Սլովանի» կազմում հանդես է գալիս … Read more

Արարատ-Արմենիան հայտարարել է երկու խաղացողի վերադարձի մասին — Armsport.am

«Արարատ-Արմենիա» են վերադարձել դարպասապահ Արման Ներսեսյանն ու կենտրոնական հարձակվող Արայիկ Էլոյանը։ Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունները։ «Բարի վերադա’րձ, տղաներ»,- ասված է ակումբի մամուլի ծառայության տարածած հայտարարության մեջ։ Ֆուտբոլիստները նախրդ մրցաշրջանը վարձակալական հիմունքներով անցկացրել են ԲԿՄԱ-ի կազմում։

🎥 ՀՊԼ․ Գանձասարն ու ԲԿՄԱ-ն առաջնության վերջին խաղում չպարզեցին հաղթողին

Fastex Պրեմիեր լիգայի 2024/25 մրցաշրջանի վերջին՝ 33-րդ տուրում «Գանձասարը» ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայում 2։2 հաշվով ոչ-ոքի խաղաց ԲԿՄԱ-ի հետ։ «Գանձասարի» կազմում գոլերով աչքի ընկան Սիմոն Օբոնդեն և Լուկ Մերիլը։ Բանակայիններից պատասխանեցին Վյաչեսլավ Աֆյանը և Դանեիլ Աղբալյանը։ Այս խաղից հետո «Գանձասարը» վաստակած միավորների թիվը հասցրեց 10-ի և մրցաշրջանն ավարտեց վերջին՝ 11-րդ հորիզոնականում։ ԲԿՄԱ-ն մրցաշրջանն ավարտեց 36 … Read more

🎥 ՀՊԼ․ ԲԿՄԱ-ն վստահ հաղթանակ տարավ Ալաշկերտի նկատմամբ — Armsport.am

Հայաստանի ֆուտբոլի Պրեմիեր լիգայի 32-րդ տուրում ԲԿՄԱ-ն սեփական հարկի տակ ընդունեց «Ալաշկերտին» և առանց դժվարության հաղթանակ տարավ 2:0 հաշվով: Հանդիպման առաջին գոլը խփվեց 29-րդ րոպեին, երբ «Ալաշկերտի» պաշտպան Արսեն Գալստյանը սեփական դարպասը գրավեց՝ առաջ մղելով ԲԿՄԱ-ին: Երկրորդ գոլը խփվեց երկրորդ խաղակեսում՝ 76-րդ րոպեին, երբ երիտասարդ պաշտպան Ալյոշա Խաչատրյանը կրկնապատկեց թիմի առավելությունը: Այս հաղթանակից հետո ԲԿՄԱ-ն … Read more

ՀՊԼ․ ԲԿՄԱ — Ալաշկերտ․ մեկնարկային կազմեր, ուղիղ հեռարձակում — Armsport.am

Fastex Պրեմիեր լիգայի նախավերջին՝ 32-րդ տուրում ԲԿՄԱ-ն Երևանի Ֆուտբոլի ակադեմիայում կընդունի «Ալաշկերտին»։ Մրցող թիմերը խաղադաշտ դուրս կգան հետևյալ կազմերով․ ԲԿՄԱ՝ քիչ անց «Ալաշկերտ»՝ քիչ անց Հանդիպման մեկնարկը 19։00-ին է։ Ուղիղ հեռարձակումը՝ ստորև Մրցաշարային աղյուսակը

ԲԿՄԱ-2-ը՝ Հայաստանի Առաջին խմբի հաղթող — Armsport.am

ԲԿՄԱ-2-ը Հայաստանի Առաջին խմբի առաջնության նախավերջին՝ 25-րդ տուրում, 4-1 հաշվով առավելության հասնելով «Բենտոնիտի» նկատմամբ: ԲԿՄԱ-2-ը ժամկետից շուտ հռչակվեց Հայաստանի Առաջին խմբի առաջնության հաղթող, հայտնում է ՀՖՖ-ի ծաշտոնական կայքը։ Երկրորդ տեղով ընթացող «Սյունիքը» գոլազուրկ ոչ-ոքի գրանցեց «Անդրանիկի» հետ: 25-րդ տուրի արդյունքները․

🎥 ՀՊԼ․ Արարատ-Արմենիան ջախջախիչ հաղթանակ տարավ ԲԿՄԱ-ի նկատմամբ — Armsport.am

Հայաստանի Պրեմիեր լիգայի 31-րդ տուրում «Արարատ-Արմենիան» սեփական հարկի տակ՝ Ավանի ֆուտբոլի ակադեմիայում, վստահ հաղթանակ տոնեց ԲԿՄԱ-ի դեմ՝ խաղն ավարտելով 4-0 հաշվով: Հանդիպման ընթացքում փայլեց կոլումբիացի եզրային հարձակվող Ջոնաթան Դուարտեն, ով դարձավ դուբլի հեղինակ՝ երկու գոլով նպաստելով թիմի հաջողությանը: Գոլ խփեցին նաև Ժիրայր Շաղոյանը և Տենտոն Յենեն՝ յուրաքանչյուրը մեկական անգամ գրավելով մրցակցի դարպասը: Վարդան Մինասյանի գլխավորությամբ … Read more

ՀՊԼ․ Արարատ-Արմենիա — ԲԿՄԱ․ մեկնարկային կազմեր, ուղիղ հեռարձակում — Armsport.am

Այսօր՝ մայիսի 18-ին, Fastex Պրեմիեր լիգայի 31-րդ տուրում «Արարատ-Արմենիան» Ավանի Ֆուտբոլի ակադեմիայում կընդունի ԲԿՄԱ-ին։ Հանդիպումը կմեկնարկի 15։00-ին։ Մրցող թիմերը խաղադաշտ դուրս կգան հետևյալ կազմերով․ Ուղիղ հեռարձակումը՝ ստորև Մրցաշարային աղյուսակը

ԲԿՄԱ-ն դուրս է եկել Ռուսաստանի գավաթի Սուպերեզրափակիչ՝11մ․-ով հաղթելով Զենիթին

Ավարտվել է Ռուսաստանի գավաթի խաղարկության ՌՊԼ-ի ուղու եզրափակչի պատասխան խաղը, որում հանդիպել են ԲԿՄԱ-ն և «Զենիթը»։ Թիմերը խաղացել են Մոսկվայի «ՎԵԲ Արենա» (ՑԿՍԱ Արենա) մարզադաշտում։ Տանտերերը հաղթել են 2:0 հաշվով (4:3՝ 11 մետրանոցներով) և դուրս եկել մրցաշարի Սուպերեզրափակիչ։ Գավաթի սուպերեզրափակչում ԲԿՄԱ-ն կհանդիպի «Ռեգիոնների ուղի» մրցաշարի հաղթողի հետ․ եզրափակչում կխաղան «Սպարտակն» ու «Ռոստովը»: