🎥 Ծանր գիշեր Կատալոնիայում․ Բարսելոնան դժվարությամբ հաղթեց Էսպանյոլին — Armsport.am

Իսպանիայի առաջնության 2025/26 մրցաշրջանի 19-րդ տուրում առաջատար «Բարսելոնան» հյուրընկալվելիս ծանր ընթացող խաղում հաղթանակի հասավ «Էսպանյոլի» նկատմամբ (2-0)։ «Կապտանռնագույնների» կազմում գոլերով աչքի ընկան Դանի Օլմոն և Ռոբերտ Լևանդովսկին՝ համապատասխանաբար 86-րդ և 90-րդ րոպեներին։ Այս խաղից հետո Հանս-Դիտեր Ֆլիկի գլխավորած թիմը վաստակած միավորների քանակը հասցրեց 49-ի՝ շարունակելով միանձնյա գլխավորել մրցաշարային աղյուսակը։ «Էսպանյոլը» 33 միավորով շարունակում է մնալ … Read more

Էսպանյոլի երկրպագուները Բարսելոնայի դեմ խաղում առնետների խրտվիլակներով սադրանք են նախապատրաստում

«Էսպանյոլի» ակտիվ երկրպագուները (ուլտրասները) բողոքի ակցիա են ծրագրում «Բարսելոնայի» դեմ այսօր՝ հունվարի 3-ին կայանալիք հանդիպման ժամանակ։ Երկրպագուները մտադիր են իրենց դժգոհությունն արտահայտել թիմի նախկին դարպասապահ Ժոան Գարսիայի՝ սկզբունքային մրցակցի ճամբար տեղափոխվելու կապակցությամբ։ Նախատեսվում է խաղադաշտ նետել առնետների խրտվիլակներ, ինչը, ըստ ֆանատների, խորհրդանշում է ֆուտբոլիստի դավաճանությունը։ The Athletic-ի փոխանցմամբ՝ երկրպագուներն արդեն մոտ մեկ ամիս է՝ զբաղված … Read more

Մեզ ևս մեկ խաղացող է պետք. Ֆլիկը՝ Բարսելոնայի տրանսֆերային ծրագրերի մասին

​«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը Իսպանիայի առաջնության 18-րդ տուրի՝ «Էսպանյոլի» դեմ կայանալիք հանդիպմանն ընդառաջ խոսել է կատալոնական ակումբի հնարավոր տրանսֆերների մասին։ Գերմանացի մասնագետն ընդգծել է հատկապես պաշտպանական գիծն ուժեղացնելու անհրաժեշտությունը։ ​«Երբ նայում եմ պաշտպանական գծին, կարծում եմ՝ մեզ ևս մեկ խաղացող է պետք։ Սակայն պետք է սպասել և տեսնել։ Դա պետք է խելամիտ որոշում լինի, … Read more

Տոտենհեմը բաժանվում է աստղերից, Միլանը հզորանում է. եվրոպական ֆուտբոլի տրանսֆերային գլխավոր իրադարձությունները

Եվրոպական ֆուտբոլում տրանսֆերային եռուզեռ է․ միանգամից մի քանի խոշոր ակումբներ, այդ թվում՝ «Միլանը», «Տոտենհեմն» ու «Ֆիորենտինան», պաշտոնական հայտարարություններ են տարածել առանցքային տեղափոխությունների մասին։ «Տոտենհեմի» կադրային զտումը. հեռացել են Ջոնսոնն ու Սոլոմոնը Լոնդոնյան «Տոտենհեմը» լուրջ փոփոխությունների է գնում կազմում։ Թիմի կիսապաշտպան Բրենան Ջոնսոնը տեղափոխվել է մեկ այլ լոնդոնյան ակումբ՝ «Քրիսթալ Փելաս»։ 24-ամյա ուելսցին նոր թիմի հետ … Read more

Ուր է Ռոնալդինյոն․ Բարսելոնան ներկայացրել է 21-րդ դարի առաջին քառորդի լավագույն ֆուտբոլիստներին

«Բարսելոնայի» պաշտոնական կայքը հրապարակել է ակումբի՝ 21-րդ դարի առաջին քառորդի լավագույն ֆուտբոլիստների ցանկը, որը կազմվել է երկրպագուների քվեարկության արդյունքում։ Քվեարկությունն անցկացվել է ակումբի պաշտոնական հավելվածում՝ 2025 թվականի դեկտեմբերի 23-ից մինչև 2026 թվականի հունվարի 2-ը։ Նպատակն էր ձևավորել 2000-ից 2025 թվականների իդեալական կազմը՝ հիմնվելով ֆուտբոլիստների մարզաշապիկների համարների վրա (1-ից մինչև 25)։ Ընդհանուր առմամբ, ընտրությանը մասնակցել է … Read more

Տեր Շտեգենը պատրաստ է լքել Բարսելոնան միայն մեկ ակումբի համար — Armsport.am

«Բարսելոնայի» գերմանացի դարպասապահ Մարկ-Անդրե տեր Շտեգենը որոշում է կայացրել իր ապագայի վերաբերյալ։ Diario Sport-ի տեղեկություններով՝ գերմանացին պատրաստ է լքել կատալոնական ակումբը ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում։ Նա արդեն հայտնել է ակումբի ղեկավարությանը, որ մտադրություն չունի միանալ թուրքական կամ անգլիական ակումբների։ Պատճառն այն է, որ դարպասապահը ցանկանում է շարունակել ապրել Իսպանիայում, ուստի «Ժիրոնա» վարձակալությամբ տեղափոխվելը դիտարկում է … Read more

Բավարիայի ֆուտբոլիստը ցանկանում է միանալ Բարսելոնային․ նա դիմել է Ֆլիկին

Մյունխենի «Բավարիայի» գերմանացի կիսապաշտպան Լեոն Գորեցկան պատրաստ է կարիերան շարունակել «Բարսելոնայում»։ 30-ամյա ֆուտբոլիստի գործող պայմանագիրը մյունխենյան ակումբի հետ լրանում է վեց ամսից, և առայժմ պարզ չէ, թե արդյոք կիսապաշտպանին կառաջարկվի այն երկարաձգել։ Լրագրող Ֆեռնանդո Պոլոյի փոխանցմամբ՝ Գորեցկան վերջերս նամակ է գրել «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկին՝ նշելով, որ կցանկանա ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո կրկին աշխատել … Read more