Բավարիայի ֆուտբոլիստը ցանկանում է միանալ Բարսելոնային․ նա դիմել է Ֆլիկին

Մյունխենի «Բավարիայի» գերմանացի կիսապաշտպան Լեոն Գորեցկան պատրաստ է կարիերան շարունակել «Բարսելոնայում»։ 30-ամյա ֆուտբոլիստի գործող պայմանագիրը մյունխենյան ակումբի հետ լրանում է վեց ամսից, և առայժմ պարզ չէ, թե արդյոք կիսապաշտպանին կառաջարկվի այն երկարաձգել։

Լրագրող Ֆեռնանդո Պոլոյի փոխանցմամբ՝ Գորեցկան վերջերս նամակ է գրել «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկին՝ նշելով, որ կցանկանա ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո կրկին աշխատել իր հայրենակցի ղեկավարության ներքո։ Այս պահին հստակ չէ, թե որքանով են Ֆլիկը և կատալոնական ակումբի ղեկավարությունը հետաքրքրված այս տարբերակով։

Գորեցկան և Ֆլիկը միմյանց ճանաչում են «Բավարիայում» և Գերմանիայի ազգային հավաքականում համատեղ աշխատանքի ժամանակներից։ Transfermarkt-ը Գորեցկայի տրանսֆերային արժեքը գնահատում է 15 միլիոն եվրո։

Leave a Comment