«Բարսելոնայի» գերմանացի դարպասապահ Մարկ-Անդրե տեր Շտեգենը որոշում է կայացրել իր ապագայի վերաբերյալ։
Diario Sport-ի տեղեկություններով՝ գերմանացին պատրաստ է լքել կատալոնական ակումբը ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում։ Նա արդեն հայտնել է ակումբի ղեկավարությանը, որ մտադրություն չունի միանալ թուրքական կամ անգլիական ակումբների։
Պատճառն այն է, որ դարպասապահը ցանկանում է շարունակել ապրել Իսպանիայում, ուստի «Ժիրոնա» վարձակալությամբ տեղափոխվելը դիտարկում է որպես կարիերան շարունակելու միակ տարբերակ։
Մարկ-Անդրե տեր Շտեգենը «Բարսելոնա» է տեղափոխվել 2014 թվականին՝ Մյոնխենգլադբախի «Բորուսիայից» 12 միլիոն եվրոյի դիմաց։ Նրա գործող պայմանագրի ժամկետը «կապտանռնագույնների» հետ նախատեսված է մինչև 2028 թվականի հունիսի 30-ը։ Transfermarkt-ի տվյալներով՝ 33-ամյա դարպասապահի տրանսֆերային արժեքը գնահատվում է 7 միլիոն եվրո։