«Նախատեսվում է ընդլայնել նախալրացվող տվյալների շրջանակը, ներդնել լիազորի ինստիտուտը, ինչը հնարավորություն կտա լիազորել այլ քաղաքացու՝ ներկայացնելու հայտարարագիր»

ՀՀ պետական եկամուտների կոմիտեն, Տնտեսական լրագրողների ակումբը և Կոնրադ Ադենաուեր հիմնադրամը համատեղ կազմակերպել են պանելային քննարկում՝ նվիրված Ֆիզիկական անձանց եկամուտների համընդհանուր հայտարարագրման գործընթացին։ Քննարկմանը մասնակցել են լրագրողներ, շահառու կազմակերպությունների և մասնագիտական կառույցների ներկայացուցիչներ։ Միջոցառման նպատակն է եղել  ևս մեկ անգամ ներկայացնել հայտարարագրման գործընթացի ընթացիկ փուլը, ընդգծել հիմնական շեշտադրումները, քննարկել վերջին փոփոխությունները և դրանց կիրառման մեխանիզմները, … Read more

«7% աճը կապահովել եք, բայց թոշակառուն եւ աշխատող աղքատը պարզ բան են հարցնում՝ բա մեզ ինչի՞ մոռացաք»

«Խոստացել, ասել էիք՝ 7 տոկոսանոց աճ կապահովենք, հիմա եղել է, տարեկան ձեր 7 տոկոսանոց աճը ապահովել եք։ Լավ, տնտեսությունն աճել է, թոշակառուն եւ աշխատող աղքատը պարզ բան են հարցնում, ասում են՝ բա մեզ ինչի՞ մոռացաք, ես հիմա պետք է ստանայի պարենային զամբյուղի արժեքի չափով նվազագույն թոշակ, ինչի՞ չեմ ստանում»,- ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2026 … Read more

Նոյեմբերի 1-ից հայտարարագրման հետ կապված փոփոխությունները կմտնեն ուժի մեջ․ ԱԺ-ն արտահերթ նիստով ընդունեց օրենքը

Քիչ առաջ ՀՀ ԱԺ-ն ժամը 21։30-ից շարունակվող արտահերթ նիստի ընթացքում երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ձայների՝ 60 «կողմ», 1 «դեմ» հարաբերակցությամբ ընդունեց «ՀՀ հարկային օրենսգրքում լրացումներ ու փոփոխություններ կատարելու մասին» օրենսդրական նախագծի փաթեթը։ Սա նշանակում է, որ ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի՝ 10-օրյա ժամկետում օրենքի հաստատումից հետո հայտարարագրման հետ կապված փոփոխությունները ուժի մեջ կմտնեն նոյեմբերի 1-ից։ ՔՊ … Read more

«Ընտանիքի անդամների միջև փոխանցումները հայտարարագրման ենթակա չեն»․ Բաբկեն Թունյան

«Երկու նոր հանգամանք կա, որ ընտանիքի անդամների միջև փոխանցումները հայտարարագրման ենթակա չեն լինի, երկրորդը, որ եթե քաղաքացին թույլտվություն տա, նաև բանկային ավանդների տոկոսներն ինքնաշխատ կլրացվեն։ Սա ե՞րբ է ուժի մեջ մտնում»,- ՀՀ ԱԺ արտահերթ նիստի ժամանակ «Հարկային օրենսգրքում լրացումներ ու փոփոխություններ կատարելու մասին» փաթեթի քննարկման ժամանակ հարցրեց ՀՀ ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը։ ՔՊ խմբակցության պատգամավոր … Read more

«2024-ին կաֆել եմ խփել, չեմ հայտարարագրել. լինելու է ինքնախոստովանական ցուցմունք՝ հարկային հանցագործության մասին». Արթուր Խաչատրյան

Ի պատասխան ՔՊ խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանն ասաց․ «Եթե քաղաքացին ունեցել է վարձով տված տուն և հաջորդ տարի լրացնում է հայտարարագիրը, որ էսքան եկամուտ եմ ստացել, դա հաղորդում չէ հանցագործության մասին, այլ նորմալ գործընթաց է»։ «Որևէ բանական մարդ 2025-ի հոկտեմբերի 24-ին չի գրի, որ գիտես՝ 2024-ին կաֆել եմ խփել, չեմ հայտարարագրել այդ եկամուտը։ Հասկանում եք, … Read more

«Հայտարարագիր չլրացնելու համար քաղաքացիները նոյեմբերի 1-ից հետո պատասխանատվություն չեն կրելու»․ Բաբկեն Թունյան

«Հոկտեմբերի 24-ն է․ ինչի՞ հիման վրա դուք ու կառավարությունը նոյեմբերի 1-ից մի քանի օր առաջ եզրակացրիք, որ անիմաստ է տասնյակ, եթե չասեմ՝ հարյուր հազարավոր քաղաքացիների պարտադրել, որ իրենց աշխատավարձը, որը հարկայինը մեկ է՝ տեսնում է, կրկնակի անգամ չհայտարարագրեն»,-ՀՀ ԱԺ արտահերթ նիստի ժամանակ Բաբկեն Թունյանին հարցրեց «Հայաստան» խմբակցության պատգաավոր Գեղամ Մանուկյանը։ Բաբկեն Թունյանը պատասխանեց․ «Առնվազն 7-8 ամիս … Read more

Լավ է, որ ընդունել եք»․ Արթուր Խաչատրյան

«Այն տվյալները, որ դուք ուզում եք, հարկայինը կարող է ստանալ։ Այն ժամանակ դուք մեր՝ այդ փաստարկները չընդունեցիք, մենք համարում էինք՝ զառանցանքի ժանրից է, որ ես իմ կնոջը փող եմ տալիս, քանի որ իր քարտը չի սպասարկվում, և դա դիտարկվում է եկամուտ։ Դա չի կարող դիտարկվել հայտարարագրման եկամուտ։ Լավ է ուշ, քան երբեք, լավ է, որ … Read more

Իշխանությունը «Շողակաթը» փակելու մասին նախագիծն արագացված կարգով է քննարկում՝ արտահերթ նիստով

Քիչ առաջ մեկնարկեց ՀՀ ԱԺ արտահերթ նիստը։ Օրակարգում երեք հարց է։ Մասնավորապես կքննարկվի այս նստաշրջանում արդեն առաջին ընթերցմամբ ընդունված ՔՊ-ական պատգամավորներ Թագուհի Ղազարյանի և Սիսակ Գաբրիելյանի՝ «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին նախագիծը։ Շատերը մտահոգություն ունեն, որ սա «Շողակաթ» հեռուստաալիքը փակելու համար նախագիծ է։ ՔՊ խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը ներկայացրեց, թե մյուս երկու հարցերը … Read more

Պարո´ն Թունյան, դուք սիրում եք մարդկանց խոսքերի մեջ բառեր գտնել, մարդ է, կարող է սխալվել. տեսանյութ

The post Պարո´ն Թունյան, դուք սիրում եք մարդկանց խոսքերի մեջ բառեր գտնել, մարդ է, կարող է սխալվել. տեսանյութ appeared first on Tribune.am.

«Միակողմանի զիջո՞ւմ է, որ Ղազախստանից ցորեն ենք Հայաստան ներկրում»․ Ռուբինյան

«Երեկ պարզ դարձավ, որ վերջին 30 տարում առաջին անգամ Ադրբեջանի տարածքով ղազախական ցորեն պիտի ներկրվի Հայաստան։ Երեկվանից կարդում եմ ընդդիմադիրների արձագանքները և զարմանում՝ ոնց որ վատ բան է տեղի ունեցել»,- ՀՀ ԱԺ նիստի ժամանակ հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը։ Նա հորդորեց ընդդիմադիր գործընկերներին գալ և ուղիղ՝ առանց մանևրելու ասել՝ տեղի ունեցածը ՀՀ-ի համար դրակա՞ն … Read more