Ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրման գործընթացը կդառնա առավել պարզ և ավտոմատացված

Ազգային ժողովն ընդունել է «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը և հարակից նախագծերի փաթեթը, որոնք միտված են ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրման համակարգի պարզեցմանն ու կատարելագործմանը։ Օրենքով  ներդրվելու է ֆիզիկական անձանց եկամտային հարկի տարեկան հաշվարկի (հայտարարագրի) նախալրացման և ավտոմատ ներկայացման նոր մեխանիզմ։ Փոփոխությունների համաձայն՝ հարկային մարմինը, իր տեղեկատվական բազայում առկա տվյալների … Read more

Օրենսդրական շտկումը, ըստ էության, նոր ռեֆորմ չէ, այլ մաքրազարդումն է նախկինում թույլ տրված կոնցեպտուալ սխալների․ Դավիթ Անանյան

Փորձագիտական կարծիք՝ եկամուտների հայտարարագրման օրենսդրական փոփոխությունների վերաբերյալ «Շուրջ ութ տարի առաջ ձևավորված համատարած եկամուտների հայտարարագրման ռեֆորմի նախնական հայեցակարգի հիմքում դրված էր մի պարզ, բայց սկզբունքային գաղափար․ հարկային մարմինը պետք է ոչ թե սպասի, այլ ձևավորի հայտարարագրի բովանդակությունը՝ իր տվյալների հիման վրա, իսկ քաղաքացին պետք է միայն հաստատի կամ ճշգրտի այն։ Այլ կերպ ասած՝ «նախալրացումը» պետք … Read more

Լավ է, որ ընդունել եք»․ Արթուր Խաչատրյան

«Այն տվյալները, որ դուք ուզում եք, հարկայինը կարող է ստանալ։ Այն ժամանակ դուք մեր՝ այդ փաստարկները չընդունեցիք, մենք համարում էինք՝ զառանցանքի ժանրից է, որ ես իմ կնոջը փող եմ տալիս, քանի որ իր քարտը չի սպասարկվում, և դա դիտարկվում է եկամուտ։ Դա չի կարող դիտարկվել հայտարարագրման եկամուտ։ Լավ է ուշ, քան երբեք, լավ է, որ … Read more

Փաշինյանի մոտ քննարկվել է ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրման ընթացքը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրման ընթացքը: Այս մասին տեղեկանում ենք Կառավարությունից։ Ներկայացվել են հայտարարագրման ընթացքի վերաբերյալ ցուցանիշները և տեմպերը բարելավելու ուղղությամբ առաջիկա անելիքները: Մտքեր են փոխանակվել եկամուտների հայտարարագրման գործընթացն առավել մատչելի դարձնելու քայլերի շուրջ: Այդ համատեքստում կարևորվել է թվայնացման գործընթացի ապահովմանն ուղղված աշխատանքների իրականացումը, … Read more